«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2004 թվականի N 1844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 898 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետությունը և բնականոն գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.10 N 445-Ն)
գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող ցուցանիշների մասին տեղեկանքների ձևերը` համաձայն NN 3-6 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 01.04.10 N 445-Ն)
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց վերապահված է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգն իրականացնում են սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերով պահանջվող տվյալների համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ֆինանսատնտեսական մոնիտորինգի շրջանակներում տեղեկատվությունը ներկայացվում է կիսամյակային և տարեկան կտրվածքով` ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան` ընդ որում այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա, մինչև պայմանագրով սահմանված ժամկետների ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում միայն տարեկան աուդիտի եզրակացությունը.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.10 N 445-Ն)
դ) սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում կիսամյակային պարբերականությամբ (աճողական), ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, մինչև 1-ին կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա ավարտը, իսկ տարեկանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իրականացված ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքներ` կիսամյակային և տարեկան կտրվածքով.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.
է) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով հաստատված կարգին և տեղեկանքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման պայմանագրի ստորագրման կամ դրանց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահը, որից հետո այդ կազմակերպություններն ինքնաբերաբար համարվում են ցանկից հանված.
ը) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.10 N 445-Ն)
թ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշ հիմք է ընդունվում կազմակերպության շահութաբերությունը.
ժ) այն առևտրային կազմակերպությունները, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի 1.1-ին ենթակետով սահմանված պահանջների համարվում են խոշոր կազմակերպություններ, ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում նաև տարեկան աուդիտի եզրակացությունը:
(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 01.04.10 N 445-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերը հաստատվում են նախապես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցվելուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 100 տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցը:
5. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի մեթոդաբանության հետագա կատարելագործման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 898 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ |
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` առևտրային կազմակերպություններ) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության (այսուհետ՝ ֆինանսատնտեսական մոնիտորինգ) իրականացման նպատակները, ընթացակարգը և ժամկետները:
II. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
2. Ֆինանսատնտեսական մոնիտորինգի հիմնական նպատակներն են`
ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում պետական սեփականություն կազմող միջոցների ներդրման արդյունավետության վերլուծությունը, այդ ներդրումների օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
բ) առևտրային կազմակերպությունների կառավարման և գործունեության արդյունավետության գնահատումը.
գ) առևտրային կազմակերպությունների կողմից պետական ծրագրերի իրականացման ընթացքի դիտարկումը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների և խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
դ) առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և պոտենցիալ ներդրողների համար:
3. Ֆինանսատնտեսական մոնիտորինգն իրականացվում է հետևյալ եղանակներով`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.10 N 445-Ն)
բ) համատարած ֆինանսատնտեսական մոնիտորինգ, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների կողմից` այն առևտրային կազմակերպությունների գծով, որոնց կանոնադրական կապիտալներում պետության սեփականություն կազմող բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարման լիազորությունները վերապահված են տվյալ մարմնին:
(3-րդ կետը փոփ. 01.04.10 N 445-Ն)
4. Կազմակերպությունների կողմից առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին համապատասխան նշագրումներ կատարելիս` պետական կառավարման մարմինները դրանք պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(Գլուխն ուժը կորցրել է 01.04.10 N 445-Ն)
IV. ՀԱՄԱՏԱՐԱԾ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համատարած ֆինանսատնտեսական մոնիտորինգը, պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` այդ մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ձևերին համապատասխան տեղեկություններ ստանալու միջոցով:
14. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում, իսկ այնուհետև մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկերը (այսուհետ` ցանկեր), որոնց պետական բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման լիազորությունները վերապահված են այդ մարմիններին.
բ) տարվա ընթացքում ցանկերում տեղ գտած փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում.
գ) ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպություններից պահանջում և ստանում են տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին և ժամկետներին համապատասխան` նշված ձևերի պատճենները ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
դ) սույն կարգի 14-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկատվության ստացման և ֆինանսատնտեսական մոնիտորինգի աշխատանքների իրականացման արդյունքում, կիսամյակային և տարեկան կտրվածքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրում են տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետներում` նշված որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ձևերին համապատասխան:
(14-րդ կետը փոփ. 01.04.10 N 445-Ն)
15. Համատարած մոնիտորինգի ենթակա առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը կամ բարելավմանն ուղղված և նախատեսվող միջոցառումների առկայության դեպքում դրանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում հաշվետվություններին կից` առանձին տեղեկանքի ձևով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը`
ա) ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ներկայացնում է առաջարկություններ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
բ) ֆինանսատնտեսական մոնիտորինգի գծով անհրաժեշտ մեթոդական օգնություն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին.
գ) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում (եռամսյակային և տարեկան կտրվածքով) արձանագրելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից կարող է համապատասխան տեղեկատվություն պահանջել վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցների վերաբերյալ.
դ) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի անցկացման ընթացքում համալիր վերլուծության իրականացման կամ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով համապատասխան առևտրային կազմակերպության և (կամ) պետական կառավարման լիազոր մարմնի լիազոր ներկայացուցիչների հետ կարող են անցկացնել համատեղ քննարկումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման կարգի
Ծանուցում
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ _____________________________________________________ _____________________________________________________ (պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության անվանումը)
ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացվող ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ընտրանքային ցանկում: 2. Համաձայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման կարգի 8-րդ և 9-րդ կետերի՝ խնդրում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման ընդհանուր դրույթներին, ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին և ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև նշված կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված այլ տեղեկատվություն: 3. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը համապատասխան նշագրման առկայության դեպքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար _______________________ (ստորագրությունը)
____ _____________ 200 թ. |
Ձև N 2
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման կարգի
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
________________________________________
|
Մարզը |
…………………………. |
Լրացման ամսաթիվը |
.......... / .............................. / 200....թ. |
1. |
Առևտրային կազմակերպության լրիվ անվանումը (կազմակերպական իրավական ձևի նշմամբ) |
..................................................…………....... | |||||||
2. |
Առևտրային կազմակերպության նույնականացման ծածկագիրը` ըստ ԿԿԴ-ի |
||||||||
3. |
Գտնվելու վայրը |
......................................................................... | |||||||
4. |
Պետական ռեգիստրում գրանցման համարը |
||||||||
5. |
Գրանցման օրը (օրը, ամիսը, տարեթիվը) |
.......... / .............................. / .……........ թ. | |||||||
6. |
Պետական գրանցում իրականացրած պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը |
.......................……………... | |||||||
7. |
Փաստացի գործունեության |
.....................................................................… | |||||||
8. |
Առևտրային կազմակերպության հեռախոսահամարը (հեռախոսահամարները) |
(................. ) ...................................…….... (................. ) ......................................……. | |||||||
9. |
Էլեկտրոնային փոստի հասցեն, եթե առկա է |
@ | |||||||
10. |
Առևտրային կազմակերպության ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը |
Անուն | |||||||
11. |
Գլխավոր հաշվապահի ազգանունը, անունը, հայրանունը |
Անուն | |||||||
12. |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
13. |
Կանոնադրական կապիտալի մեծությունը |
…………………. հազ. դրամ | |||||||
14. |
Կանոնադրական կապիտալում պետության բաժնեմասը |
………. % |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ, ԴՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ(Հավելվածն ուժը կորցրել է 01.04.10 N 445-Ն)
Հավելված N 3 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հաշվետու ժամանակաշրջան) |
NN |
Առևտրային կազմակեր-պության անվանումը |
Առևտրային կազմակեր-պության |
Պետական մասնակցության չափը (տոկոս) |
Ընդամենը` ոչ ընթացիկ ակտիվներ (ձև N 1, տող 080) |
հիմնական միջոցներ (ձև N 1, տող 010) |
Ընդամենը` ընթացիկ ակտիվներ (ձև N 1, տող 220) |
այդ թվում` |
Ընդամենը` սեփական կապիտալ (ձև N 1, տող 300) |
այդ թվում` |
Ընդամենը` ոչ ընթացիկ պարտավորություններ ձև N 1, տող 360) այդ թվում` |
երկարաժամկետ բանկային վարկեր և (ձև N 1, տող 310) | |||||
դեբիտորական պարտքեր` վաճառքի գծով ձև N 1, տող 160) |
կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով (ձև N 1, տող 170) |
այլ դեբիտորական պարտքեր (ձև N 1, տող 180) |
դրամական միջոցներ և դրանց համարժեքներ (ձև N 1, տող 200) |
կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար (ձև N 1, տող 240) |
կուտակված շահույթ (վնաս) (ձև N 1, տող 270) |
պահուստային կապիտալ (ձև N 1, տող 280) | ||||||||||
1 |
2 |
2.1 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
5. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
6. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
7. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
8. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
9. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
10. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աղյուսակի շարունակությունը |
Ընդամենը` ընթացիկ պարտավորություններ |
այդ թվում` |
Հաշվեշիռ (ձև N 1, տող 230 (500) |
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (ձև N 2, տող 010) |
զուտ շահույթ (վնաս) շահութահարկի գծով` ծախսի նվազեցումից հետո (ձև N 2, տող 180) |
Աշխատողների միջին ցուցակային թիվը, |
վարչակառա-վարչական ապարատի աշխատողների |
Աշխատա-վարձի ֆոնդը | ||||
կրեդիտորական պարտքեր` գնումների գծով (ձև N 1, տող 390) |
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` բյուջեի գծով (ձև N 1, տող 410) |
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիաական ապահոության գծով (ձև N 1, տող 420) |
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով (ձև N 1, տող 430) |
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` մասնակիցներին (հիմնադիրներին) (ձև N 1, տող 440) | |||||||
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Սույն հավելվածում նշված տեղեկատվությունը (բացառությամբ 25, 27, 28, 29 և 30-րդ սյունակների) լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի .2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 465 հրամանով հաստատված հաշվապահական հաշվեկշռի (ձև N 1) և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության (ձև N 2)։
|
(Հավելվածը լրաց. 01.04.10 N 445-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
__________________________________________
(ընկերության (առևտրային կազմակերպության)
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(դրամ) |
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Հաշվեկշիռ է մուտքագրվել (տարեթիվը, ամիսը) |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Հաշվեկշռային արժեքը |
Ծանոթա-գրություն | |
(տոկոսը) |
(գու-մարը) | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
I. |
Մտավոր սեփականության օբյեկտները | |||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ընդամենը I |
|
X |
|
X |
|
|
|
II. |
Լիցենզիաները և գույքի օգտագործման այլ իրավունքներ | |||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ընդամենը II |
|
X |
|
X |
|
|
|
|
Ընդամենը I+II |
|
X |
|
X |
|
|
|
Սույն ամփոփ տեղեկանքում լրացվում են տեղեկանքների (NN 5 և 6 հավելվածներ) անվանացանկի ամփոփ ցուցանիշները: Առանձին տեղեկանքներում լրացվում են բոլոր սյունակները: Արտոնագրերի և հեղինակային վկայականների առկայության դեպքում ներկայացվում է հարցը պարզաբանող տեղեկանք: Փաստացի առկա, սակայն հաշվեկշռում դեռևս չարտացոլված ոչ նյութական ակտիվների դեպքում ներկայացվում է հարցը պարզաբանող տեղեկանք: Լրացվում է ներկայացման պահին նախորդող եռամսյակի դրությամբ: | |||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 5 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
__________________________________________
(ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը)
(դրամ) |
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Հաշվեկշիռ է մուտքագրվել |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Հաշվեկշռային արժեքը |
Ծանոթա-գրություն | |
(տոկոսը) |
(գու- | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
I. |
Մտավոր գործունեության արդյունքները, այդ թվում` | |||||||
ընդամենը 1 |
||||||||
2. Արդյունաբերական սեփականության օբյեկտները, այդ թվում` | ||||||||
2.1. |
դրամ |
|||||||
2.2. |
օգտակար մոդել |
|||||||
2.3. |
արդյունաբերական նմուշ |
|||||||
ընդամենը 2 |
||||||||
Ընդամենը I (1+2) |
||||||||
II. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները, այդ թվում` | ||||||||
1. |
Ապրանքային նշանը |
|||||||
2. |
Ֆիրմային անվանումը |
|||||||
3. |
Ապրանքների ծագման տեղանունները |
|||||||
Ընդամենը II (1+2+3) |
||||||||
Ընդամենը I+II |
Առանձին տեղեկանքում լրացվում են բոլոր սյունակները: | |||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
__________________________________________
(ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը)
NN |
Անվանումը |
Քանակը | Հաշվեկշիռ է մուտքագրվել (տարեթիվը, ամիսը) |
Սկզբնական արժեքը | Մաշվածությունը | Հաշվե-կշռային արժեքը | Ծանոթա-գրություն | |
(տոկոսը) |
(գումարը) | |||||||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
I. |
Լիցենզիաներ | |||||||
ընդամենը I |
||||||||
II. |
Գույքի օգտագործման այլ իրավունքներ | |||||||
ընդամենը II |
||||||||
Ընդամենը I+II |
Առանձին տեղեկանքում լրացվում են բոլոր սյունակները: | |||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |