ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2010 թվականի N 145-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Շրջակա միջավայրի մաքրության ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման, շրջակա միջավայրն աղտոտելուց, աղբոտելուց կամ այլ բացաuական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները խստացնելու, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ և հասարակական միջոցառումների պարբերական կազմակերպմամբ շրջակա միջավայրի մաքուր պահպանման մշակույթի և ավանդույթների ձևավորման, ինչպես նաև այս նպատակով երիտասարդ սերնդի շրջանում կրթադաստիարակչական համապատասխան աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ միջոցառումներ նախատեսելու համար «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիր մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 1-ամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 30.03.10 N 215-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված մարտի 9-ի N 145-Ա որոշման |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Ա. Հարությունյան |
- ՀՀ բնապահպանության նախարար (խմբի ղեկավար) |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Գաբրիելյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ն. Առուստամյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Թ. Հակոբյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Խ. Ասրյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հ. Զատիկյան |
- «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ) |
Հ. Հակոբան |
- «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ) |
Գ. Վարդանյան |
- «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ) |
Գ. Միրզոյան |
- «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Ալեքսանյան |
- Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Մակարյան | - Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ (համաձայնությամբ) |
Մ. Հակոբյան |
- «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ (համաձայնությամբ) |
(Հավելվածը լրաց. 30.03.10 N 215-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |