ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 284-Ն
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 30 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 284-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
2. Հոգեկան կամ վարքային ծանր խանգարումներ` հաճախակի, երկարատև սրացումներով
3. Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
4. Մտավոր զարգացման խանգարումներ
5. Թմրամոլություն, թունամոլություն, ալկոհոլիզմ
6. Էպիլեպսիա` հաճախակի նոպաներով և բնավորության փոփոխությամբ
7. Լեզվի և խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումներ
8. Խլություն` 4-րդ աստիճանի` պրոթեզավորման բացակայության դեպքում
9. Շնչական օրգանների տուբերկուլոզ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |