Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2010 թվականի N 193-Ա
ՄԱՅԻՍ ՄԻՐԶՈԵՎԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման 1-ին կետով հաստատված` զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կարգի 5-րդ կետի երրորդ պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված Մայիս Դավթի Միրզոևին Երևան քաղաքում 2-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 17.533.000 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը Մայիս Միրզոևին` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «01. Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|