ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1525-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ գործող տնտեսավարող սուբյեկտները (այդ թվում` սերտիֆիկացնող) պետք է մինչև 2010 թվականի հունիսի 1-ը շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջները (այդ թվում` սերտիֆիկացմանը վերաբերող պահանջները) համապատասխանեցնեն կանոնակարգին, իսկ այս ոլորտներում նոր գործունեություն ծավալող սուբյեկտները` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Կանոնակարգի 48-րդ կետն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-10-ը ներառյալ աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար` 2015 թվականի հունվարի 1-ից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|