ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2010 թվականի N 216-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մասնագետների վերապատրաստումը, վերաորակավորումը` մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը,».
2) որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մասնագետների վերապատրաստումը, վերաորակավորումը` մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մարտի 15
Երևան