ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1504-Ա
ՏԱՐՈՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տարոն Աշոտի Զաքարյանին (ծնվ.` 1987 թվականի դեկտեմբերի 15-ին, քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ., շենք 11, բն. 23: Ուսանում է բարձր վարկանիշ ունեցող` Ֆրանսիայի Մոնպլիե II համալսարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|