«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1656-Ա
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից, որպես վճարահաշվարկային կազմակերպություն, իրականացվող գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2006 թվականինոյեմբերի 30-ի N 1656-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Ապահովագրական միջնորդություն (գործակալություն)
Տվյալների հաղորդման և ինտերնետային ծառայությունների մատուցում
Հեռագրային կապի ծառայությունների մատուցում
Ինկասացիոն ծառայությունների մատուցում
Էլեկտրոնային առևտուր և դրա սպասարկում
Բանկային և ֆինանսական գործառնությունների ներկայացուցչություն
Դրամական (փողային) փոխանցումների իրականացում
Սեփական օգտագործման ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և վերանորոգում
Գույքի վարձակալության տրամադրում
Մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների ներկրում և արտահանում
Տպագրական ծառայությունների մատուցում
Նամականիշերի արտադրություն
Փոստային արկղերի արտադրություն և իրացում (փոստարկղեր, պահարաններ, ծանրոցների արկղեր)
Գովազդային գործունեություն
Վիճակախաղերի կազմակերպում
Հեռահաղորդակցության գործակալական գործունեություն
Տեղեկատվական գործակալական գործունեություն
Ապրանքաշարային տեղեկագրքերում ներկայացված ապրանքանու վաճառք և առաքում
Լոգիստիկ ծառայությունների մատուցում
Դասընթացների կազմակերպում