ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 18-Ն
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունվարի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման նպատակը, մեթոդաբանությունը և գործընթացը:
2. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման նպատակն է նախանշել տվյալ նախագծի`
1) կիրարկման արդյունքում սոցիալական պաշտպանության ոլորտում իրավիճակի բնութագրիչների քանակական և որակական հնարավոր փոփոխությունները.
2) արդյունավետության աստիճանը.
3) հետագա լրամշակման անհրաժեշտությունը:
3. Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծի կարգավորման ազդեցության գնահատման գործընթացը նախատեսում է հետևյալ քայլերը`
1) սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչները և դրանց ինդիկատորները, որոնք իրենց բնույթով լինում են`
ա. ռազմավարական (ոլորտում վարվող քաղաքականության) ազդեցության,
բ. շահառուների վրա ազդեցության.
2) նախանշվում են նախագծի որակական և քանակական հնարավոր ազդեցությունները սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների և ինդիկատորների վրա.
3) գնահատվում են սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի որակական և քանակական ազդեցությունները:
4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նշված բնութագրիչները և դրանց ինդիկատորները հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
5. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման ժամանակ կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) իրավիճակի բնութագրիչներ` սոցիալական պաշտպանության ոլորտի կամ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակը բնութագրող քանակական կամ որակական ցուցանիշներ` համաձայն N 1 ձևի.
2) նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների կարգավորման ազդեցության գնահատման գործակից (ԵԱԳ)` սույն կարգով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկվող գործակից.
3) նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման ազդեցության գնահատման գործակից (ՈԱԳ)` սույն կարգով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկվող գործակից:
6. Սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի որակական հնարավոր ազդեցության տեսակներն են`
1) դրական.
2) բացասական.
3) չեզոք ազդեցություններ:
7. Դրական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կհանգեցնեն սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ միանշանակ դրական (բարենպաստ) փոփոխության:
8. Բացասական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կարող են հանգեցնել սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ բացասական (ոչ բարենպաստ) փոփոխության:
9. Չեզոք կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք չեն ազդում սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման վրա:
10. Սոցիալական պաշտպանության ոլորտի նախագծի քանակական հնարավոր ազդեցության տեսակներն են`
1) առաջին աստիճան.
2) երկրորդ աստիճան:
11. Առաջին աստիճանին են դասվում նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների անմիջական պատճառ-հետևանքային գործոններով պայմանավորված փոփոխության:
12. Երկրորդ աստիճանին են դասվում նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների փոփոխությանը` պայմանավորված միջնորդավորված ազդեցությամբ:
13. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի կարգավորման ազդեցության գնահատման համար որոշվում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների վրա նախագծի որակական և քանակական հնարավոր ազդեցությունները:
14. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ դրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի ազդեցության գնահատման գործակիցը (ՈԱԳ կամ ԵԱԳ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով` ելնելով N 1 ձևում նշված իրավիճակի բնութագրիչների քանական և որակական գնահատման գործակիցների արժեքներից`
ՈԱԳ = (SUM(Kix Pi))/n
ԵԱԳ = (SUM(Ki x Pi))/m
որտեղ` ՈԱԳ-ն սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի ազդեցության գնահատման գործակիցն է, Ki,-ը որակական, Pi -ն քանակական գործակիցների արժեքներն են, n-ը սոցիալական պաշտպանության ոլորտում ներառված և գնահատված իրավիճակի բնութագրիչների ընդհանուր թիվն է, m-ը սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտի համար գնահատված իրավիճակի բնութագրիչների ընդհանուր թիվն է:
15. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի հնարավոր ազդեցությունը գնահատվում է հետևյալ սկզբունքներով`
1) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ -ն գտնվում է 1-5 (5-ը գործակիցների հնարավոր մեծագույն արժեքն է) արժեքների միջակայքում, ապա տվյալ նախագիծն ունի բարենպաստ ազդեցություն և այն հետագա լրամշակման կարիք չունի.
2) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ-ն գտնվում է -1-ից 1 արժեքների միջակայքում, ապա նախագիծն ունի չեզոք ազդեցություն.
3) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ-ն գտնվում է -1-ից -5 (- 5-ը գործակիցների հնարավոր փոքրագույն արժեքն է) միջակայքում, ապա նախագիծն ունի բացասական ազդեցություն և այն ենթակա է լրամշակման:
16. Եթե, ելնելով նախագծի բնույթից, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչի համար հնարավոր է եղել սահմանել միայն որակական բնութագրիչը, ապա նրան համապատասխան քանակական ցուցանիշի թվային արժեքն ընդունվում է հավասար 1-ի:
17. Եթե, ելնելով նախագծի բնույթից, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչի համար հնարավոր է եղել սահմանել միայն քանակական ցուցանիշները, ապա նրան համապատասխան որակական ցուցանիշի թվային արժեքն ընդունվում է հավասար 0,5-ի:
18. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման ազդեցության գնահատման իրականացման արդյունքում կազմվում է ամփոփաթերթ` համաձայն N 2 ձևի:
19. Սոցիալական պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը կազմվում է համաձայն N 3 ձևի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ակտի որակական ազդեցությունների գործակցի (Ki) արժեքները |
Ակտի քանակական ազդեցությունների գործակցի (Pi) արժեքները | |||
դրական |
բացասական |
չեզոք |
առաջին |
երկրորդ |
+ 1 |
- 1 |
0 |
5 |
2 |
Ձև N 2
Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Սոցիալական պաշտպանության ենթաոլորտների անվանումները |
Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի ունեցած ազդեցության գնահատման գործակիցների (ՈԱԳ կամ ԵԱԳ) արժեքները | |
Ռազմավարական ազդեցություն |
Շահառուների վրա ունեցած ազդեցություն | |
ԵԱԳ - ի արժեքը |
ԵԱԳ - ի արժեքը | |
Ենթաոլորտ 1 |
||
Ենթաոլորտ 2 |
||
……….. |
||
Ենթաոլորտ N |
||
Ռազմավարական ազդեցության ամփոփ գնահատականը |
Շահառուների վրա ունեցած ազդեցության ամփոփ գնահատականը | |
ՈԱԳ-ի արժեքը |
ՈԱԳ-ի արժեքը | |
Սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի կարգավորման ազդեցությունը |
||
Ընդհանուր եզրակացություն(ընդգծել) |
Ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից նախագիծը` |
Շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից նախագիծը` |
Գնահատողի լրացուցիչ կարծիքը և հիմնավորումը (լրացվում է ըստ անհրաժեշտության) |
Գնահատող փորձագետ
_____________________________________________________
_____________________________________________________
(աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը)
_______________ |
_____________ |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
(ստորագրությունը) |
Ձև N 3
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
—————————————————————— կիրարկման արդյունքում
(իրավական ակտի անվանումը) |
կանխատեսվող հետևանքները գնահատելու
NN |
Գնահատման |
Գնահատման չափորոշիչը |
Գնահատման ժամկետը |
Այլ տեղեկություններ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.12.2020, N 2075-Ն | 19.12.2020, N 18-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|