«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32214577
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
16 դեկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 408-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 320-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը և դրանում տվյալների լրացման առանձնահատկությունները հաստատելու մասին» թիվ 320-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևաթղթում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) «(Ձևաթղթի դիմային մաս)» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«1) թղթի տեսակը օֆսեթային, 150-170 գ/մ2 ուղղ. .
2) չափը 297x210 մմ.
3) ձևաթղթի դիմային մասը երիզված է զարդանախշով, Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն շրջանակով և պաշտպանիչ նախշերով.
4) ձևաթղթի դարձերեսը երիզված է զարդանախշով և պաշտպանիչ նախշերով.
5) ձևաթղթի երկու երեսին, կենտրոնական հատվածում հետին պլանում պատկերված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի խորհրդանիշը` պաշտպանիչ ներկերով.
6) շրջանակի ներսում առկա են ըստ հերթականության».
2) «(Հայաստանի Հանրապետության զինանշանի» բառերից հետո լրացնել «գունավոր» բառը.
3) 5-րդ բաժնից հանել «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` վկայականը տրամադրող սպասարկման գրասենյակի» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 12-ից:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Սարգսյան |