ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2009 թվականի N 1212-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 864-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Հայրենիք-սփյուռք գործակցության մասնագիտական հանձնախմբերի ձևավորման և առանձին բնագավառների ներկայացուցիչների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անցկացման մասին» N 864-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համահայկական գիտական և մասնագիտական ներուժի համախմբման, գնահատման, համագործակցության հնարավորությունների զարգացման, Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում համահայկական մասնագիտական ընկերակցությունների և հանձնախմբերի ստեղծման նպատակով 2009-2010 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել և անցկացնել Հայաստանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների, ֆինանսիստների, գործարարների, կարդիոլոգների և հայաստանյան բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական համաժողովներ:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` համակարգել Հայաստանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների, ֆինանսիստների, գործարարների, կարդիոլոգների և հայաստանյան բուհերի սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անցկացման աշխատանքները և ապահովել դրանց իրականացումը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 28
Երևան