ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2009 թվականի N 1422-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1670-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 630-Ն, N 631-Ն, N 632-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1670-Ն որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 630-Ն որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 631-Ն որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 632-Ն որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 562-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլատրել «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գյուղատնտեսության բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում,
բ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 14 Երևան
վարչապետՏ. Սարգսյան