«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009340
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 սեպտեմբերի 2009 թ. |
թիվ 280-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և oտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/01) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 4/01-ի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Բացառություն է կազմում սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը, որը ներկայացվում է միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, նշված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:
2) Կանոնակարգ 4/01-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «տեղեկությունները» բառից հետո և 89.1-րդ կետի 1-ին ենթակետը «տեղեկություններ» բառից հետո լրացնել «միջնորդագրի տեսքով» բառերով:
3) Կանոնակարգ 4/01-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «հայտը՝ համաձայն հավելված 2դ-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը» բառերով:
4) Կանոնակարգ 4/01-ի 13-րդ կետը «համաձայն սույն կանոնակարգի հավելված 5ա-ի,» բառերից հետո լրացնել «ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2ե-ի» բառերով:
5) Կանոնակարգ 4/01-ը լրացնել գլուխ 5.1-ով` հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 5.1
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
16.1. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում ներդրումային ընկերությունը գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:
16.2. Ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է ներդրումային ընկերության կանոնադրության փոփոխությունը:
16.3. Ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկն ընկերությանն է հանձնում ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2ե-ի, ներդրումային ընկերության գրանցման վերաձևակերպված վկայականը, մասնաճյուղի (ներկայացուցչության) գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են ներդրումային ընկերությանը՝ նշված փաստաթղթերի հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
16.4. Ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:
16.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում ներդրումային ընկերությունը կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
16.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը ներդրումային ընկերությանը տալիս է ներդրումային ընկերության համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
16.7. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով և 81.1-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպես հայտը ներկայացնելու պահուստային եղանակ կարող է oգտագործվել էլեկտրոնային կրիչը:»:
6) Կանոնակարգ 4/01-ի 17-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը և 20-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «միջնորդագրի տեսքով» բառերով:
7) Կանոնակարգ 4/01-ի 17-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «մասնաճյուղի» բառը և «պատճենը» բառից հետո լրացնել «ինչպես նաև դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը» բառերը:
8) Կանոնակարգ 4/01-ի 23-րդ կետի 4-րդ ենթակետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «միջնորդագրի տեսքով» բառերով:
9) Կանոնակարգ 4/01-ը լրացնել 64.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«64.1 Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման 30-օրյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 81-րդ կետի համաձայն կասեցվել է:»:
10) Կանոնակարգ 4/01-ը 81-րդ կետից հետո լրացնել 81.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«81.1. Ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 80-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես ներդրումային ընկերության, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև՝
1) ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ համաձայն հավելված 2դ-ի,
2) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,
3) լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4) ներդրումային ընկերության գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների (առկայության դեպքում) համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»:
11) Կանոնակարգ 4/01-ի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«84. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով:»:
12) Կանոնակարգ 4/01-ը լրացնել Հավելված 2դ-ով՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
13) Կանոնակարգ 4/01-ը լրացնել Հավելված 2ե-ով՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
14) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 3-ը հաստատել՝ համաձայն Հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. սեպտեմբերի 28 |
Հավելված 1
ՀԱՎԵԼՎԱԾ 2դ
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային
ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և
ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն
ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի
ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից
ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը
Հավելվածի
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Կենտրոնական բանկի նախագահ
……………………………-ին
Հարգելի --------------------
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.
________________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))
________________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)
Ֆիրմային անվանման գրանցման պատճառ է հանդիսացել (ընդգծել համապատասխան տողը).
● հիմնադրում
● վերակազմակերպում
o միացում
o վերակազմավորում (կազմակերպական - իրավական ձևի փոփոխություն)
● անվանափոխություն
Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի՝ կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:
Հայտը ներկայացնող անձ`
_______________________________________________________
(Գրանցվող ներդրումային ընկերության հիմնադիրներին ներկայացնող իրավասու անձի անունը, ազգանունը,
հեռախոսը, բնակության (հաշվառման) վայրը, ստորագրությունը կամ ներդրումային ընկերության անվանումը,
գտնվելու վայրը, ներդրումային ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 20__ թ.»
Հավելված 2
ՀԱՎԵԼՎԱԾ 2ե
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային
ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և
ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն
ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի
ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից
ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը
Հավելվածի
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ք. ԵՐԵՎԱՆ |
Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի ………… ---- թվականի թիվ --- որոշմամբ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --- Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է ----------------------------------------------------- ----------------------------------------------------- -------------------ներդրումային ընկերությանը առ այն, որ ներդրումային ընկերության ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _____ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ___ …… ……………...… 20 թ. Կ.Տ. |
Հավելված 3
ՀԱՎԵԼՎԱԾ 3
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային
ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և
ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն
ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի
ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից
ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը
Հավելվածի
Միջնորդագիր
Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ
Սույն տեղեկանքում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությանը տրված կոդը)
| ||||||||||||||||||||||||||||||||
1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ
| ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ՝
| ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը, Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում
| ||||||||||||||||||||||||||||||||
3.2 Արդյո՞ք նշանակված եք այդ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար
| ||||||||||||||||||||||||||||||||
3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. | ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում
| ||||||||||||||||||||||||||||||||
4.4 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
4.5 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||
5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար
| ||||||||||||||||||||||||||||||||
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից
| ||||||||||||||||||||||||||||||||
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության
| ||||||||||||||||||||||||||||||||
Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7-ից 5.10 կետերում նշված հարցերին: | ||||||||||||||||||||||||||||||||
5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
| ||||||||||||||||||||||||||||||||
5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:
| ||||||||||||||||||||||||||||||||
5.9 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ֆինանսական կազմակերպության ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք
| ||||||||||||||||||||||||||||||||
5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով
| ||||||||||||||||||||||||||||||||
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
| ||||||||||||||||||||||||||||||||
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ | ||||||||||||||||||||||||||||||||
7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք
| ||||||||||||||||||||||||||||||||
7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
| ||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||
8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)
| ||||||||||||||||||||||||||||||||
8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
| ||||||||||||||||||||||||||||||||
9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ,
| ||||||||||||||||||||||||||||||||
10. Այլ փաստաթղթեր | ||||||||||||||||||||||||||||||||
10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից. Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ
| ||||||||||||||||||||||||||||||||
11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ------------------------
| ||||||||||||||||||||||||||||||||
12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից Ֆինանսական կազմակերպության կառավարման
Ստորագրություն -------------------------------- Ֆինանսական կազմակերպության կնիք ---------------------------------
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|