«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 սեպտեմբերի 2009 թ. |
թիվ 267-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 135-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«44. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել տարեկան պետական տուրքը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարման ենթակա եռամսյակային պարտադիր վճարները: Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են յուրաքանչյուր տարի` տարեկան պետական տուրքի վճարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն տարեկան պետական տուրքի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ համաձայն Հավելված 11-ի` կից ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, ինչպես նաև դրա վճարումն ուշացնելու համար վճարված տույժի (առկայության դեպքում) վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի վճարման անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները: Հաշվետվությունները կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ էլեկտրոնային կրիչներով («Մայքրոսոֆտ Էքսել» տարբերակով), իսկ այդ ձևով ներկայացնելու անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:»:
2) Լրացնել Հավելված 11-ը` համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 2009 թ. սեպտեմբերի 15
Ա. Ջավադյան
ք. Երևան
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ. սեպտեմբերի 8-ի |
Հավելված 11 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թ. մայիսի 4-ի |
Հաշվետվության լրացման կարգը
Հավելված 11-ը բաղկացած է երկու աղյուսակից: Առաջին աղյուսակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում արժութային դիլեր-բրոքերի կողմից վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվության ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը:
Հավելված 11-ի 1-ին աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.
1. «Ամսաթիվը» դաշտում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը:
2. «Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը» սյունակում նշվում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրամադրման ամսաթիվը: Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):
3. «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի):
Այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանում արժութային դիլեր-բրոքերը կատարել է մեկից ավելի վճարումներ, դրանք պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:
4. «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը:
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում արժութային դիլեր-բրոքերի կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում տույժերի գծով կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տույժի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:
5. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):
6. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշված գումարը: Ժամանակաշրջանի սկիզբը և վերջը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003): Օրինակ, եթե արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան ստացվել է 11.08.2003թ. և արժութային դիլեր-բրոքերը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01.07.2008թ.` հաջորդ տարվա համար, ապա «Ժամանակաշրջան» սյունակի «սկիզբ» մասում կնշվի 11.08.2008, իսկ «վերջ» մասում` 11.08.2009: Այն դեպքում, երբ արժութային դիլեր-բրոքերը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:
7. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում նշված գումարների վճարումը:
8. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:
Հաշվետվության 2-րդ աղյուսակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում արժութային դիլեր-բրոքերի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված և վճարման ենթակա պարտադիր վճարների վերաբերյալ տեղեկատվություն:
Հաշվետվության 2-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.
1. «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում արժութային դիլեր-բրոքերի կողմից վճարված պարտադիր վճարները (առանց տոկոսագումարների): Հաշվետու ժամանակաշրջանում կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանին կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:
2. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է տարվա այն եռամսյակը, որի համար վճարվել է «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում նշված գումարը: Եռամսյակը նշվում է հետևյալ ֆորմատով` եռամսյակ.տարի (օրինակ` 2.2003): Այն դեպքում, երբ արժութային դիլեր-բրոքերը մեկ վճարումով իրականացնում է պարտադիր վճարների մուծում տարբեր ժամանակաշրջանների (եռամսյակների) համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված պարտադիր վճարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:
3. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պարտադիր վճարների կամ տոկոսագումարների վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պարտադիր վճարների և տոկոսագումարների վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):
4. «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը» սյունակում նշվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա սկզբի դրությամբ` ժամկետանց օրերի համար ՀՀ օրենսդրության համաձայն հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների չափը (առկայության դեպքում): Այն դեպքում, երբ «Վճարման ամսաթիվը» սյունակում առկա է նույն ամսաթիվն ունեցող մեկից ավելի տողեր, ապա «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները լրացվում են միայն վերջին տողի համար:
5. «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում լրացվում է ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների` հաշվետու ժամանակաշրջանում վճարված չափը: Հաշվետու ժամանակաշրջանում արժութային դիլեր-բրոքերի կողմից տոկոսագումարների գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տոկոսագումարի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:
6. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պարտադիր վճարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում նշված գումարների վճարումը:
7. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը:»:
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աղյուսակ 1. ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արժութային դիլեր-բրոքերի անվանում՝ _________________________
Ամսաթիվը _________________________
(հազար դրամ) |
Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը |
Վճարված պետական տուրքի գումարը |
Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը |
Վճարման ամսաթիվը |
Ժամանակաշրջանը |
Հաշվի համարը |
Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը | |
Սկիզբ |
Վերջ | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ |
Աղյուսակ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(հազար դրամ) |
Վճարված պարտադիր վճարի չափը |
Ժամանա-կաշրջանը |
Վճարման ամսաթիվը |
Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը |
Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումար-ների չափը |
Հաշվի համարը |
Ժամկետանց պարտավո-րության ամբողջ գումարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ |