ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2009 թվականի N 965-Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՆՈՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ.Հակոբյանին 2009 թվականի նոյեմբերի 16-20-ը գործուղել Հանոյ (Վիետնամի Ժողովրդական Հանրապետություն)՝ Իմունիզացիայի և պատվաստումների գլոբալ ալյանսի ղեկավար խորհրդի հանդիպմանը և ԻՊԳԱ-ի գործընկերների 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Թ.Հակոբյանի՝ Հանոյ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Թ. Հակոբյանի՝ Հանոյ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ.Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հանոյ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |