«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 օգոստոսի 2009 թ. |
N 527-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի զ) ենթակետը և 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել`
1) սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման կանոնները (հավելված N 1),
2) սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոնները (հավելված N 2),
3) որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը (հավելված N 3):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 26-ի N 527-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն կանոնները սահմանում են սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման, թույլտվությունների հայտի (դիմումի) ընդունման, քննարկման և տրամադրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման կարգը:
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է սիրողական ռադիոյով զբաղվելու նրա իրավունքը.
Սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ:
Սիրողական ռադիոօպերատոր (այսուհետ` Ռադիոսիրող)` սիրողական ռադիոկապ իրականացնող ֆիզիկական անձ:
Սիրողական ռադիոկայան (այսուհետ` Ռադիոկայան)` ռադիոկապի հնարավորություն ընձեռող ռադիոսարքավորում (ինքնաշեն կամ գործարանային արտադրության), որը շահագործվում է սիրողական ռադիոյի համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.
Հայտատու՝ սույն կանոնների համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած անձ.
Հայտ` սույն կանոնների համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.
Գործ՝ անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կանոններով սահմանված՝ Թույլտվություն ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ):
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության Ռադիոսիրողների, ինչպես նաև այն օտարերկրյա Ռադիոսիրողների վրա, որոնք ունեն Հանձնաժողովի կողմից տրված Հայաստանի Հանրապետության տարածքից եթերում աշխատելու Թույլտվություն:
3. Թույլտվության գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև 10 տարի:
4. Օտարերկրյա Ռադիոսիրողերի Թույլտվությունները տրվում են մեկ տարուց ոչ ավելի ժամկետով` միայն Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ: Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը օտարերկրյա Ռադիոսիրողը Հանձնաժողով է ներկայացնում սիրողական ռադիոկայանի աշխատանքի սկզբի ենթադրվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
5. Թույլտվությունների յուրաքանչյուր կարգի համար օգտագործվող ռադիոհաճախականությունները տրամադրում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում իր տնօրինման տակ գտնվող սիրողական ռադիոյին հատկացված` սույն կանոնների N 2, N 3 և N 4 հավելվածներում նշված ռադիոհաճախականությունների տիրույթից:
6. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
7. Թույլտվություն ունեցող անձն իր գործունեությունն իրականացնելիս, պարտավոր է սարքավորումների շահագործման, տեխնիկական սպասարկման և նորոգման ընթացքում ապահովել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգությունը:
8. Թույլտվություն ունեցող անձինք կարող են օգտագործել սույն կանոններով հատկացված սիրողական ռադիոհաճախականությունների տիրույթները Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում։
Գ Լ ՈՒ Խ 3
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
9. Ըստ ռադիոօպերատորների որակավորման Թույլտվությունները դասակարգվում են երեք կարգի` առաջին, երկրորդ և երրորդ: Յուրաքանչյուր կարգ բնորոշվում է ռադիոհաճախականությունների թույլատրված տիրույթներով, ճառագայթման տեսակով և հաղորդչի թույլատրված ելքային հզորությամբ (Հավելվածներ N 2, N 3, N 4):
10. Թույլտվությունները տրվում են`
1) 1-ին, 2-րդ կարգերը` 18 տարին լրացած անձանց.
2) 3-րդ կարգը` 14-ից մինչև 18 տարեկան անչափահասներին` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
11. Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան տեղեկություններ՝ համաձայն սույն կանոնների N 1 հավելվածում նշված փաստաթղթերի և N 5, N 6 հավելվածներով տրված ձևերի։
12. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով սահմանված պահանջներին:
13. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի տեղեկությունների հավաստիության համար։
14. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կանոնների N 1, N 5 և N 6 հավելվածներին:
15. Ռադիոսիրողի որակավորման կարգը փոփոխվելու դեպքում նոր Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում որակավորման հանձնաժողովի կողմից տրամադրված ռադիոսիրողի կարգը հավաստող փաստաթուղթ, որի հիման վրա նրան տրամադրվում է նոր Թույլտվություն: Թույլտվության պատճենը պահվում է Գործում:
16. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով սահմանված պահանջներին.
2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ։
17. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում։
18. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք ներկայացնում է Հանձնաժողով։ Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կանոնների 14-17-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով։
19. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում՝ Հայտատուին Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։
20. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին։
21. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը որոշման պատճենն ուղարկում, իսկ Թույլտվությունը հանձնում է Թույլտվություն ստացած անձին` պատճենը պահելով Գործում: Մինչև վերջինիս ներկայանալը Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:
22. Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոշման պատճենն ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:
23. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա։
24. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում է Գործ:
25. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը (հավելված N 7) պահվում է Գործում։
26. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում Գործը պահվում է Հանձնաժողովում:
27. Թույլտվության` սույն կանոններով սահմանված պայմանները խախտելու դեպքում անձը ենթարկվում է պատասխանատվության` օրենքով և Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 5
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ
28. Թույլտվությունում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 60 օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:
29. Հայտն իր մեջ պետք է պարունակի սույն կանոնների 11-րդ կետում նշված, ինչպես նաև Թույլտվության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
30. Թույլտվություն ունեցող անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կանոնների 29-րդ կետի պահանջներին։
31. Հայտը սույն կանոնների 29-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նրա հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Թույլտվություն ունեցող անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
32. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Թույլտվություն ունեցող անձը, սույն կարգի 29-րդ կետով սահմանված կարգով, կրկին Հայտով կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Թույլտվության գործողության ժամկետը լրանալուց 30 օր առաջ։
33. Հայտը սույն կանոնների 28-րդ կամ 32-րդ կետերով սահմանված ժամկետներում ներկայացնելուց հետո, մինչև Թույլտվության գործողության ավարտը, Հանձնաժողովն ընդունում է որոշում։
34. Հայտը մերժվում է, եթե՝
1) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ, խեղաթյուրված կամ ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնների էական խախտմամբ.
35. Թույլտվության կորստի դեպքում Թույլտվություն ունեցող անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով։ Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվություն ունեցող անձն ստանում է Թույլտվության կրկնօրինակը։
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
N |
Ներկայացվող |
Ռադիոսիրողի կարգավիճակը | |
Հայաստանի Հանրապետության քաղաքացի |
Օտարերկրյա | ||
1 |
2 |
3 |
4 |
1 |
Անձնագրի պատճենը, իսկ |
* |
* |
2 |
14-ից մինչև 18 տարեկան անչափահասների համար ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը |
* |
|
3 |
Ռադիոսիրողի կարգը հավաստող փաստաթուղթ |
* |
|
4 |
Տեղեկություններ |
* |
* |
5 |
Ռադիոսիրողի թույլտվության պատճենը |
|
* |
6 |
Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնոր՟դությունը |
|
* |
7 |
Լուսանկար 9X14 չափսի |
* |
* |
Հավելված N 2 |
1-ին կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության ԵՎ ճառագայթման տեսակի
Ռադիոհա-ճախակա- |
Հզորու-թյունը |
Ճառագայթման տեսակը |
Հիմունքներ (առաջնային, երկրորդական) |
135,7-137,8 կՀց |
100 |
SSB, CW, թվային կապ |
երկրորդային |
1810-1838 կՀց |
100 |
CW, թվային կապ, |
առաջնային |
1838-1940 կՀց |
100 |
SSB, թվային կապ |
առաջնային |
1840-2000 կՀց |
100 |
SSB, AM, թվային կապ |
առաջնային |
3500-3580 կՀց |
1000 |
CW |
առաջնային |
3580-3650 կՀց |
1000 |
CW, թվային կապ |
առաջնային |
3650-3800 կՀց |
1000 |
SSB, թվային կապ |
երկրորդային |
7000-7100 կՀց |
1000 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
7100-7200 կՀց |
1000 |
SSB, թվային կապ |
առաջնային |
10100-10150 կՀց |
1000 |
CW, SSTV, թվային կապ |
երկրորդային |
14000-14125 կՀց |
1000 |
CW |
առաջնային |
14125-14350 կՀց |
1000 |
SSB, թվային կապ |
առաջնային |
18030-18168 կՀց |
1000 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
երկրորդային |
21000-21120 կՀց |
1000 |
CW |
առաջնային |
21120-21450 կՀց |
1000 |
CW, SSTV, SSB, թվային կապ |
առաջնային |
24890-24990 կՀց |
1000 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
երկրորդային |
28,0-29,2 ՄՀց |
1000 |
CW, AM, SSB, SSTV, |
առաջնային |
29520-29700 ՄՀց |
1000 |
AM, FM, թվային կապ (օգտագործվում է միայն Վերահաղորդիչներում) |
առաջնային |
144,0-146 ՄՀց |
100 |
AM, FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
430-432 ՄՀց |
50 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
432-438 ՄՀց |
50 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
438-440 ՄՀց |
50 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
2400-2450 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
5650-5670 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
5670-5725 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
5725-5830 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
5830-5850 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
10,375-10,45 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
10,45-10,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
24,0-24,05 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
24,05-24,25 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
47,0-47,2 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
76,0-77,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
77,5-78 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
78-79 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
79-81 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
122,25-123 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
134-136 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
136-141 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
241-248 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
248-250 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2009 թ. օգոստոսի 26-ի N 527-Ն
որոշմամբ հաստատված կանոնների
2-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության ԵՎ ճառագայթման տեսակի
Ռադիոհա-ճախականության տիրույթը |
Հզորու-թյունը |
Ճառագայթման տեսակը |
Հիմունքներ (առաջնային, երկրորդական) |
135,7-137,8 կՀց |
50 |
SSB, CW, թվային կապ |
երկրորդային |
1810-1850 կՀց |
10 |
CW, թվային կապ, 1836 կՀց, QRP |
երկրորդային |
1838-1840 կՀց |
10 |
SSB, CW, թվային կապ |
առաջնային |
1900-2000 կՀց |
10 |
SSB, AM, թվային կապ |
առաջնային |
3500-3650 կՀց |
100 |
CW, թվային կապ |
առաջնային |
3650-3800 կՀց |
100 |
SSB, CW |
երկրորդային |
7000-7200 կՀց |
100 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
14000-14350 կՀց |
100 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
14250-14350 կՀց |
100 |
SSB, CW, թվային կապ |
առաջնային |
21000-21450 կՀց |
100 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
28,0-29,7 ՄՀց |
100 |
SSB, CW, SSTV, FM, AM, թվային կապ |
առաջնային |
144,0-146 ՄՀց |
50 |
AM, FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
430-440 ՄՀց |
50 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
1240-1300 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
5650-5670 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
10,375-10,45 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
10,45-10,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
47,0-47,2 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
76,0-77,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
77,5-78 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
78-79 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
79-81 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
122,25-123 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
134-136 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
136-141 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
241-248 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
248-250 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2009 թ. օգոստոսի 26-ի N 527-Ն
որոշմամբ հաստատված կանոնների
3-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության ԵՎ ճառագայթման տեսակի
Ռադիոհա-ճախականության տիրույթը |
Հզորու-թյունը |
Ճառագայթման տեսակը |
Հիմունքներ (առաջնային, երկրորդական) |
135,7-137,8 կՀց |
50 |
SSB, CW |
երկրորդային |
1810-1850 կՀց |
10 |
CW, թվային կապ |
երկրորդային |
1850-1930 կՀց |
10 |
SSB, CW, թվային կապ |
երկրորդային |
1900-2000 կՀց |
10 |
SSB, AM, թվային կապ |
երկրորդային |
3500-3650 կՀց |
50 |
SSB, CW, թվային կապ |
առաջնային |
28,0-29,7 ՄՀց |
50 |
SSB, FM, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
144,0-146 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
430-440 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
1240-1300 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
5650-5670 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
10,375-10,45 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
10,45-10,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
47,0-47,2 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
76,0-77,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
122,25-123 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
134-136 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
136-141 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
241-248 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
248-250 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
Հավելված N 5 |
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովին
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում սիրողական ռադիոօպերատորի Թույլտվություն (երկարաձգել Թույլտվության ժամկետը)
-ընդգծել
__________________________________________________________
(մարզը, բնակավայրը)
__________________________________________________________
(թույլտվություն հայցողի անունը, հայրանունը, ազգանունը, բնակավայրը, հեռախոսը)
__________________________________________________________
__________________________________________________________
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Սույն դիմումին կցվում են՝
1. _________________________________________________________
(փաստաթղթերի անվանումը) |
(օրինակների և էջերի քանակը) |
2. _________________________________________________________
3. _________________________________________________________
4. _________________________________________________________
_______________ |
_______________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
«___»_____________200__թ.
Հավելված N 6 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
սիրողական ռադիոօպերատորի թույլտվություն ստանալու կամ թույլտվության ժամկետը երկարաձգելու հայտ ներկայացրած անձի վերաբերյալ
1. Հայտատու ________________________________________________
(հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը)
2. Ծննդյան թիվը _____________________________________________
3. Ծննդավայրը ______________________________________________
4. Կրթությունը ______________________________________________
5. Լեզուների իմացությունը ______________________________________
6. Գրանցումը _______________________________________________
(հիմնական/ժամանակավոր, բնակավայրը)
7. Անձնագրային տվյալները ______________________________________
8. Հեռախոսը _______________________________________________
9. Ազդականչը _____________________________________________
(լրացվում է թույլտվության ժամկետը երկարաձգելու դեպքում)
_______________ |
_______________ |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
«___»_____________200__թ.
Հավելված N 7 |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
Թույլտվությունը տրամադրվել է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
200 __ թ. __________ «___»-ի N_____ որոշման
Թույլտվության համարը N _________
Թույլտվությունը ստացել է՝
_____________________________________________________________
(Թույլտվություն ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________________________________________
(անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված)
_____________________________________________________________
(հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)
______________________________________________________________
Թույլտվությունը ստացվել է՝
«____»________________200__ թ.
________________________________________
(Թույլտվությունն ստացողի ստորագրությունը)
Իսկականի հետ ճիշտ է`
«____»________________200__ թ.
________________________________________
(Թույլտվությունն ստացողի ստորագրությունը)
Հավելված N 2
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թ. օգոստոսի 26-ի N 527-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Սույն կանոնները սահմանում են սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման պայմանները:
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է սիրողական ռադիոյով զբաղվելու նրա իրավունքը.
Սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ:
Սիրողական ռադիոօպերատոր (այսուհետ` Ռադիոսիրող)` սիրողական ռադիոկապ իրականացնող ֆիզիկական անձ:
Սիրողական ռադիոկայան (այսուհետ` Ռադիոկայան)` ռադիոկապի հնարավորություն ընձեռող ռադիոսարքավորում (ինքնաշեն կամ գործարանային արտադրության), որը շահագործվում է Սիրողական ռադիոյի համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.
Անձնական օգտագործման Ռադիոկայան (այսուհետ` Անձնական Ռադիոկայան)` Ռադիոկայան, որի օգտագործման համար պատասխանատվություն է կրում տվյալ Ռադիոկայանը Հանձնաժողովում գրանցած` Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողը,
Կոլեկտիվ օգտագործման սիրողական ռադիոկայան (Կոլեկտիվ Ռադիոկայան)` Ռադիոկայան, որը կարող է օգտագործվել Թույլտվություն ունեցող ռադիոսիրողների ցանկացած կոլեկտիվի կողմից` անկախ նրա հասարակական պատկանելությունից կամ գերատեսչական ենթակայությունից:
Ազդականչ` լատինական այբուբենի տառերի և արաբական թվերի համադրությամբ կազմված բառ, որը հաղորդվում է ռադիոկապի յուրաքանչյուր սեանսից առաջ և սեանսի ընթացքում, որը ծառայում է Ռադիոսիրողին կամ Ռադիոկայանին ճանաչելու համար:
Գերկարճալիք ռադիոսիրողական վերահաղորդիչ (այսուհետ` Վերահաղորդիչ)՝ ընդունող-հաղորդող ռադիոկայան, որն աշխատում է ավտոմատ ռեժիմում և լրիվ դուպլեքսի ռեժիմում ի վիճակի է հաղորդել ընդունած ազդանշանները միջազգային ստանդարտին համապատասխան ռադիոհաճախականություններով և ռադիոհաճախականությունների բաժանվածությամբ:
Գործ՝ Ռադիոկայանի անվանական թղթապանակ, որը պարունակում է Ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման նպատակով Հանձնաժողով ներկայացված փաստաթղթեր (տեղեկություններ):
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Ռադիոկայանի կառուցվածքը պետք է ապահովի նրա անվտանգ սպասարկումը և բացառի շրջապատողներին էլեկտրական հոսանքով վնասելու հնարավորությունը:
3. Ռադիոկայանները արտակարգ իրավիճակներում կարող են ներգրավվել ռադիոկապի կազմակերպման համար, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտասահմանյան երկրներում երրորդ դեմքով ինֆորմացիայի հաղորդման իրավունքով, համաձայն միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի:
4. Օտարերկրյա Ռադիոսիրողներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործել իրենց սարքավորումները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Ռադիոկայանները կարող են օգտագործվել միայն սիրողական ռադիոկապի նպատակով:
6. Ռադիոկայանը կարող է աշխատել հաղորդման վրա Ռադիոսիրողի թույլտվության կարգին համապատասխանող ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում ցանկացած ռադիոհաճախականության վրա: Ռադիոսիրողները պարտավոր են աշխատանքային ռադիոհաճախականությունները օգտագործել այնպես, որպեսզի ռադիոհաճախականության ցանկացած փոփոխման (այդ թվում՝ ռադիոհաճախականության կայունության շեղման) դեպքում ճառագայթվող ազդանշանները միշտ գտնվեն տվյալ Ռադիոսիրողի Թույլտվության կարգին համապատասխանող ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում:
7. Ռադիոսիրողների կողմից երկրորդային հիմունքով օգտագործվող ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատելիս, Ռադիոկայանները չպետք է խանգարումներ ստեղծեն առաջնային հիմունքով աշխատող Ռադիոկայանների աշխատանքին և պարտավոր են խանգարումներ ստեղծելու դեպքում անմիջապես փոխել աշխատանքային ռադիոհաճախականությունը:
8. Ռադիոկայանները պետք է բավարարեն ռադիոհաճախականության կայունության հետևյալ պահանջներին, որոնք որակվում են որպես հաճախականության բացարձակ շեղում ռադիոկապի սկզբից 15 րոպեի ընթացքում`
1) 1-ին և 2-րդ կարգի Ռադիոսիրողների կողմից շահագործվող կայանի համար 30ՄՀց-ից ցածր տիրույթներում` 300Հց-ից ոչ ավելի, գերկարճալիք (այսուհետ` ԳԿԱ) տիրույթներում` 1000Հց-ից ոչ ավելի.
2) 3-րդ կարգի Ռադիոսիրողի կողմից շահագործվող կայանի համար 1,8ՄՀց, 3,5ՄՀց և 21ՄՀց տիրույթներում` 500Հց-ից ոչ ավելի, 28ՄՀց տիրույթում` 2000Հց-ից ոչ ավելի, ԳԿԱ տիրույթում` 10 կՀց-ից ոչ ավելի:
9. Ռադիոկայանների հաղորդիչների առաջացրած կողմնակի ճառագայթումների միջին հզորությունը պետք է լինի`
1) մինչև 5Վտ հզորությամբ հաղորդիչների համար 30ՄՀց-ից ցածր տիրույթներում աշխատելու դեպքում հիմնական ճառագայթման հզորությունից 30դԲ ցածր.
2) այլ հաղորդիչների համար 30ՄՀց-ից ցածր տիրույթներում` հիմնական ճառագայթման հզորությունից 40 դԲ ցածր, բայց 50 մՎտ-ից ոչ ավելի.
3) 144ՄՀց, 430ՄՀց և 1296ՄՀց ռադիոհաճախականություններով ԳԿԱ տիրույթներում աշխատող հաղորդիչների համար` 25մՎտ-ից ոչ ավելի:
10. Ռադիոկայանը պետք է ապահովի աշխատանքը Թույլտվությունում նշված ռադիոհաճախականությունների տիրույթներում և չգերազանցի հզորությունների թույլատրված մակարդակները: Նույն ընտանիքի անդամների կողմից Ռադիոկայանի համատեղ օգտագործման դեպքում կայանի հաղորդիչ սարքավորումը պետք է ապահովի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի թույլտվությունում նշված հզորության մակարդակներով աշխատելու հնարավորություն:
11. Կախված Թույլտվության կարգից, Ռադիոսիրողները կարող են կիրառել ճառագայթման հետևյալ տեսակները`
1) ռադիոհեռագրություն ամպլիտուդային մանիպուլյացիայով (CW).
2) ռադիոկապ ամպլիտուդային մանիպուլյացիայով (AM, SSB).
3) ռադիոկապ հաճախային մոդուլյացիայով (FM).
4) թվային կապի տեսակներ (PACKET, PACKTOR, AMTOR, SSTV, BPSK-31, RRTY և այլն):
Գ Լ ՈՒ Խ 3
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
12. Անձնական և կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանների, ինչպես նաև Վերահաղորդիչների գրանցումն իրականացնում է Հանձնաժողովը` սույն կանոնների համաձայն:
13. Ռադիոկայանների և Վերահաղորդիչների շահագործումը թույլատրվում է միայն Հանձնաժողովում դրանց գրանցումից հետո:
14. Ռադիոկայանների կամ Վերահաղորդիչների գրանցման համար Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողները դիմում են Հանձնաժողով` լրացնելով N 1 կամ N 2 հավելվածներում տրված դիմումի ձևը:
15. Ռադիոսիրողի դիմումը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է դիմումում ընդգրկված չափորոշիչների համապատասխանությունը սույն կանոնների դրույթներին:
16. Դիմումները քննարկվում և արդյունքների մասին տեղյակ են պահվում Ռադիոսիրողներին 30 աշխատանքային օրվա ընթացքում:
17. Ռադիոսիրողը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար։
18. Յուրաքանչյուր Ռադիոկայանի կամ Վերահաղորդչի համար կազմվում է Գործ:
19. Անձնական կամ կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանների տեղակայման վայրի փոփոխման դեպքում Ռադիոսիրողը (Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը) այդ մասին տեղյակ է պահում Հանձնաժողովին նոր վայրում առաջին ռադիոսեանսն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
20. Անձնական Ռադիոկայանը տեղադրվում է նրա սեփականատեր Ռադիոսիրողի բնակվելու վայրում (հասցեում): Անձնական Ռադիոկայանը չի թույլատրվում տեղադրել հանրակացարաններում, որտեղ մեկ սենյակում բնակվում են մի քանի հոգի (բացառությամբ ընտանեկան հանրակացարանների) և կոմունալ բնակարանների ընդհանուր օգտագործման վայրերում: Ժամանակավոր օգտագործումը թույլ է տրվում նաև Ռադիոսիրողի ամառանոցից:
21. Անձնական Ռադիոկայանից կարող է օգտվել Թույլտվություն ունեցող ցանկացած Ռադիոսիրող` Ռադիոկայանի սեփականատեր Ռադիոսիրողի ներկայությամբ, սակայն իրեն ազդականչով:
22. Կոլեկտիվ Ռադիոկայանը պետք է տեղադրված լինի այնպես, որ բացառվի նրա շահագործումը Կոլեկտիվ Ռադիոկայանի պետի, նրա տեղակալների կամ ինքնուրույն աշխատելու թույլտվություն ունեցող անձանց բացակայության դեպքում:
23. Կոլեկտիվ Ռադիոկայանների պետեր կամ նրանց տեղակալներ կարող են լինել միայն 18 տարին լրացած անձինք, որոնք ունեն ոչ պակաս, քան 3 տարվա ռադիոսիրողական եթերում աշխատելու փորձ: Սույն կանոններում նշված տարիքը և ժամկետը կարող են նվազել մեկ տարով, եթե հարցը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզերի Ռադիոսիրողներին:
24. Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը իրավունք ունի թույլատրել, իր ներկայությամբ, Ռադիոկայանից աշխատելու ցանկացած անձի: Աշխատանքը պետք է կատարվի կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանի ազդականչով:
25. Կոլեկտիվ Ռադիոկայանի անտենայի սարքավորումների տեղադրման վերանորոգման և համալրման աշխատանքների անվտանգության համար պատասխանատվությունը կրում է Ռադիոկայանի պետը: Անձնական Ռադիոկայանների սեփականատերերը պատասխանատու են շենքերի տանիքներում տեղակայված` իրենց պատկանող անտենային կայմերի, նեցուկների և ամրակների տեղադրման տեղերի ծածկի պահպանման, ինչպես նաև շրջապատողների համար այդ կառույցների անվտանգ լինելու համար:
26. Հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում Ռադիոսիրողները կարող են ռադիոկապ հաստատել միայն սիրողական ռադիոկայանների հետ (բացառությամբ սույն կանոնների 3-րդ կետում նշված դեպքի): Թույլատրվում է անցկացնել ռադիոկապ բազային երկրային վերահաղորդիչների, սիրողական ռադիոկապի Երկրի արհեստական արբանյակների վրա գտնվող վերահաղորդիչների միջոցով, ինչպես նաև ռադիոկապ նման արբանյակների վրա գտնվող պատասխանող ռոբոտների հետ: Ռադիոկապը այլ ռադիոկայանների հետ (ծառայողական և այլն) թույլատրվում է միայն վերջինների կողմից աղետի ազդանշաններ (SOS, MAYDAY) սիրողական ռադիոհաճախականության տիրույթներում հաղորդելու դեպքում:
27. Ռադիոսիրողները պարտավոր են հաղորդել Ռադիոկայանի ազդականչը յուրաքանչյուր ռադիոկապի սեանսի սկզբում և լրիվ ավարտից հետո, իսկ կապի երկարատև սեանսների ժամանակ կրկնել այն ոչ պակաս, քան հինգ րոպեն մեկ անգամ: Սպորտային միջոցառման մասնակցող Ռադիոսիրողները պետք է հաղորդեն իրենց ազդականչերը այնքան հաճախ, որքան պահանջում են տվյալ սպորտային միջոցառման կանոնները, բայց ոչ պակաս, քան հինգ րոպեն մեկ անգամ:
28. Ռադիոկապի ժամանակ Ռադիոսիրողները պետք է պահպանեն եթերային էթիկան և կատարեն միայն ռադիոսիրողական և ռադիոսպորտի, սիրողական ռադիոկայանի սարքավորումների տեխնիկական տվյալների, եղանակային և ռադիոալիքների տարածման պայմանների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում: Սույն կանոններում նշված թեմատիկայի սահմաններում ռադիոփոխանակումը իրականացվում է բաց տեքստով, օգտագործելով Q կոդի արտահայտությունները կամ ռադիոսիրողական կոդը:
29. Արգելվում է`
1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության հաղորդումը.
2) ծածկագրերի, պայմանական կոդերի և կամայական կրճատումների օգտագործումը, բացառությամբ 28-րդ կետում նշված կոդերի և կրճատումների.
3) կեղծ կամ մոլորեցնող տեղեկությունների հաղորդումը.
4) առանց ազդականչերի կամ չշնորհված ազդականչերով աշխատանքը.
5) տվյալ Ռադիոսիրողի թույլտվության կարգի համար սահմանային թույլատրելի հզորության գերազանցումը և թույլատրելի ռադիոհաճախականությունների տիրույթներից դուրս աշխատելը.
6) տվյալ Ռադիոսիրողի թույլտվության կարգի համար չնախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթներում և ճառագայթման ձևերով աշխատանքը.
7) 28-րդ կետում նշված թեմատիկայի սահմաններից դուրս եկող բանակցությունների վարումը, եթերում քաղաքականության, կրոնի, սեքսի, գործարարությանը վերաբերող հարցերի քննարկումը.
8) ռադիոկապի ժամանակ անվայել կամ վիրավորական արտահայտությունների օգտագործումը.
9) ռադիոհաղորդումների, հեռուստածրագրերի ձայնային ուղեկցությունների, երաժշտական ձայնագրությունների և ամեն տեսակի գովազդի հաղորդումը.
10) տեխնիկական պահանջներին և անվտանգության տեխնիկայի կանոններին չհամապատասխանող Ռադիոկայանների շահագործումը.
11) SOS կամ MAYDAY աղետների միջազգային ազդականչերի օգտագործումը (բացառությամբ 26-րդ կետում նշված դեպքի).
12) երկրորդական հիմունքով սիրողական ռադիոկայաններին տրված ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման կարգի խախտումը.
13) Ռադիոկայանի օգտագործումը երրորդ անձանց համար (կողմից) տեղեկություններ հաղորդելու նպատակով (բացառությամբ 26-րդ կետում նշված դեպքի).
14) թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ Ռադիոկայանով եթերում աշխատելը։
30. Ռադիոսիրողները պետք է հետևեն ընդունված ռադիոսիրողական էթիկային, ռադիոկապի ժամանակ ցուցաբերեն փոխադարձ հարգանք, նրբազգացողություն և տակտ:
31. Վերահաղորդիչները կարող են տեղադրվել ցանկացած Ռադիոսիրողի կամ ռադիոսիրողների կոլեկտիվի կողմից: Վերահաղորդիչների համար կարող են օգտագործվել ընդունման-հաղորդման ռադիոհաճախականությունները, համաձայն Ռադիոսիրողական միջազգային միության 1-ին ռեգիոնի բաշխման: Վերահաղորդչի հզորությունը չպետք է գերազանցի 100 Վտ, ռադիոկապի օգտագործվող տեսակը` F3E-հաճախականային մոդուլյացիա:
Գ Լ ՈՒ Խ 5
ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ) ԱԶԴԱԿԱՆՉԵՐԸ
32. Ռադիոսիրողներին ազդականչերը շնորհվում են Հանձնաժողովի կողմից` Միջազգային Ռադիոկապի Ռեգլամենտի պահանջներին համապատասխան:
33. Հայաստանի Հանրապետության Ռադիոսիրողը կարող է ունենալ մշտական հիմունքով միայն մեկ ազդականչ, որը սկսվում է EK տառերով:
34. Հանձնաժողովը իրականացնում է`
1) Միջազգային մրցումներին մասնակցելու համար (անհրաժեշտության դեպքում) հատուկ ազդականչերի շնորհումը` Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի պահանջի հիման վրա.
2) Հանրապետական կարգավիճակով` կարճալիք և գերկարճալիք տիրույթներում ռադիոկապի մրցումներին մասնակցելու համար ազդականչերի շնորհումը:
3) Օտարերկրյա ռադիոսիրողներին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր ազդականչերի շնորհումը` միայն Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդության հիման վրա: Ժամանակավոր ազդականչը կազմվում է` EK/, որից հետո ավելանում է օտարերկրյա Ռադիոսիրողի ազդականչը:
4) Հանրապետական կարգավիճակով (հավաքներ, հոբելյաններ և այլն) միջոցառումների անցկացման ժամանակ Ռադիոկայաններին հատուկ ազդականչերի շնորհումը։
35. Ռադիոսիրողներին մշտական ազդականչերի շնորհվում են համաձայն Միջազգային Ռադիոկապի Ռեգլամենտի: Բոլոր Ռադիոսիրողներին շնորհվում են վեցանիշ ազդականչեր: 2-րդ և 1-ին կարգ ունեցող Ռադիոսիրողների վեցանիշ ազդականչերը վերջիններիս ցանկության դեպքում կարող են փոխարինվել հնգանիշ ազդականչերով: 1-ին կարգի ճանաչված և բարձր որակավորում ունեցող Ռադիոսիրողների ազդականչը կարող է փոխարինվել քառանիշ ազդականչով: Ազդականչի տրամադրումը և փոխարինումը կատարվում է Հանձնաժողովի կողմից, Ռադիոսիրողի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
36. Յուրաքանչյուր Ռադիոկայանի տեղակայման վայրում պետք է գտնվեն`
1) Սույն կանոնները.
2) Ռադիոսիրողի Թույլտվությունը.
3) Տեղեկություն Ռադիոկայանի գրանցման մասին.
4) Ապարատային մատյանը կամ համակարգիչ:
37. Ապարատային մատյանում կամ համակարգչում պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները`
1) ռադիոկապի անցկացման ամսաթիվը և ժամը.
2) սիրողական ռադիոկայանի ազդականչը, որի հետ կայացված է ռադիոկապը.
3) ռադիոհաճախականության տիրույթը և ճառագայթման տեսակը.
4) ազդանշանի գնահատականը (ընդունված և հաղորդված):
38. Ապարատային մատյանում (համակարգչում) կարելի է չգրանցել տեղեկություններ մրցումների ընթացքում անցկացված ռադիոկապի մասին: Այդ դեպքում նշվում է աշխատանքի պարբերականությունը և անվկացված ռադիոկապերի քանակը:
39. Ապարատային մատյանի կամ համակարգչում գրանցված տեղեկատվության պահման ժամկետը 3 տարուց ոչ պակաս է` նրա մեջ գրանցված վերջին ռադիոկապի անցկացման պահից:
40. Ռադիոկայանը, ապարատային մատյանը կամ համակարգչում գրանցված տեղեկատվությունը պետք է մատչելի լինեն Հանձնաժողովի ներկայացուցիչների համար:
41. Գերկարճալիք շարժական ռադիոկայանի աշխատանքի դեպքում մատյանի վարումը կամ համակարգչում տեղեկատվության գրանցումը պարտադիր չէ:
Գ Լ ՈՒ Խ 7
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՌԱԴԻՈՍՊՈՐՏԻ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՌԱԴԻՈՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
42. Սպորտային ռադիոպելենգացիայի (աղվեսավորս) մրցումների ապահովման համար թույլատրվում է 3500-3650 կՀց և 144-146 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթներում օգտագործել ոչ ավելի քան 6 հաղորդիչ, յուրաքանչյուրը մինչև 5 Վտ հզորությամբ` հեռագրային կամ հեռախոսային ռեժիմով:
Սպորտային ռադիոպելենգացիայի համար ռադիոհաղորդիչներին տրվում են հետևյալ ազդականչերը`
N |
Նշանակումը |
Ազդականչերը | |
հեռագիր |
հեռախոս | ||
1 |
|
MO (MOT) |
«աղվես» |
2 |
աղվես - 1 |
MOE |
«աղվես առաջին» |
3 |
աղվես - 2 |
MOI |
«աղվես երկրորդ» |
4 |
աղվես - 3 |
MOS |
«աղվես երրորդ» |
5 |
աղվես - 4 |
MOH |
«աղվես չորրորդ» |
6 |
աղվես - 5 |
MO5 |
«աղվես հինգերորդ» |
43. Ռադիոսպորտի մարզաձևերի մրցումներին մասնակցելու համար Ռադիոկայանների օգտագործման թույլտվությունը և ազդականչերը տրվում են ժամանակավոր, մրցման համար նախատեսված ժամանակահատվածի համար` Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից:
44. Ռադիոբազմամարտի մրցումների ապահովման համար թույլատրվում է 1830-1930կՀց և 3500-3650կՀց ռադիոհաճախականությունների տիրույթներում օգտագործել մինչև 5Վտ հզորությամբ հաղորդիչներ` հեռագրային կամ հեռախոսային ռեժիմով:
45. Ռադիողեկավարման մոդելների համար թույլատրվում է օգտագործել 28000-28200կՀց և 144-146ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթները, 25կՀց-ից ոչ ավելի զբաղեցվող տիրույթով` 1Վտ-ից ոչ ավելի հզորությամբ և 26957-27283կՀց ռադիոհաճախականությունների տիրույթները, 20կՀց ոչ ավելի զբաղեցված տիրույթով` 0,5Վտ-ից ոչ ավելի հզորությամբ ռադիոհաղորդիչները: Նշված ռադիոհաղորդիչները պետք է օգտագործվեն բացառապես մոդելների ղեկավարման հրամանների հաղորդման համար: Այդպիսի ռադիոհաղորդիչների օգտագործումը ռադիոկապի համար խստիվ արգելվում է:
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովին
`Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ գրանցել անձնական/կոլեկտիվ օգտագործման սիրողական ռադիոկայանը (ընդգծել)
_________________________________________________________
(մարզը, բնակավայրը)
Ռադիոսիրողի անունը, հայրանունը, ազգանունը ___________________________
_________________________________________________________
Թույլտվության կարգը և համարը ____________________________________
Ռադիոկայանի տեղակայման հասցեն __________________________________
Ռադիոկայանի մակնիշը _____________ Ռադիոկայանի հզորությունը ___________
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած տվյալներն ամբողջական են և հավաստի:
_______________ |
_______________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
«___»_____________200__թ.
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովին
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ գրանցել գերկարճալիք ռադիոսիրողական վերահաղորդիչը
____________________________________________________________
(մարզը, բնակավայրը)
Ռադիոսիրողի անունը, հայրանունը, ազգանունը ____________________________
____________________________________________________________
Թույլտվության կարգը և համարը _______________________________________
Վերահաղորդչի տեղակայման հասցեն ____________________________________
Վերահաղորդչի մակնիշը_______________ Վերահաղորդչի հզորությունը_________
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած տվյալներն ամբողջական են և հավաստի:
_______________ |
_______________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
«___»_____________200__թ.
Հավելված N 3
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թ. օգոստոսի 26-ի N 527-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ
Սույն կարգը սահմանում է որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանության ստուգման ընթացակարգը:
1. Ռադիոսիրողի որակավորումը որոշվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի հիմունքների, անվտանգության տեխնիկայի և եթերում աշխատելու կանոնների իմացության վերաբերյալ քննության արդյունքների հիման վրա:
2. Որակավորման քննություններն ընդունում է Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը: Որակավորման հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգի համաձայն:
3. Անձը, որը ցանկանում է ստանալ սիրողական ռադիոօպերատորի որակավորման կարգ կամ բարձրացնել իր սիրողական ռադիոօպերատորի որակավորման կարգը, պետք է դիմի Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիա` որակավորման քննություններ հանձնելու խնդրանքով: Դիմումը քննարկվում է մեկ ամսվա ընթացքում:
4. Որակավորման քննությունը բանավոր է:
5. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը կազմվում են որակավորման հանձնաժողովի կողմից, հաշվի առնելով Հեռահաղորդակցությամ միջազգային միության (ՀՄՄ) կողմից ռադիոսիրողներին առաջադրված նվազագույն պահանջների ITU-R M.1544 հանձնարարականը: Ռադիոօպերատորական յուրաքանչյուր կարգի համար կազմվում է առանձին հարցաշար:
6. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից:
7. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը պատք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի ինտերնետային կայքում:
8. Որակավորման հանձնաժողովն իրավասու է քննություն ընդունել, եթե ներկա է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը` ներառյալ հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը:
9. Քննությունն անցկացվում է, անկախ քննությանը մասնակցելու համար դիմած անձանց քանակից:
10. Քննության հարցերը քննություն հանձնողին է տրվում քննությունն սկսելուց հետո` որակավորման հանձնաժողովի կողմից ռադիոօպերատորական յուրաքանչյուր կարգի համար կազմված և համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրության միջոցով: Հարցերի նվազագույն քանակը որոշվում է որակավորման հանձնաժողովի կողմից:
11. Ռադիոսիրողի որակավորման քննության արդյունքը` դրական կամ բացասական, որոշվում է որակավորման հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ:
12. Ռադիոսիրողի որակավորման քննության դրական արդյունքի դեպքում ռադիոսիրողին տրամադրվում է կարգը հավաստող փաստաթուղթ` քննությանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ, միջազգային մրցումներում առաջատար տեղեր զբաղեցնող Ռադիոսիրողների որակավորման կարգը որակավորման հանձնաժողովի կողմից կարող է բարձրացվել առանց որակավորման քննություններ հանձնելու: Այս դեպքում Ռադիոսիրողին տրամադրվում է կարգը հավաստող փաստաթուղթ` որակավորման հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: