ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2009 թվականի N 521-Ա
ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝
1) Հայկ Վարդանի Մկրտչյանին (ծնվ.` 1991 թվականի փետրվարի 1-ին, քաղ. Երևան, 16-րդ թաղ., շենք15, բն. 89, սովորում է Երևանի N 155 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում).
2) Ռոմիկ Արտակի Պապիկյանին՝ (ծնվ.` 1991 թվականի հունիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Այվազովսկու 15, սովորում է Մոսկվայի N 1178 ուսումնական կենտրոնի 10-րդ դասարանում):
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում Ռոմիկ Պապիկյանի 18 տարին լրանալու հաջորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|