ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2009 թվականի N 523-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց՝
1) Նորայր Սամվելի Հայրապետյանին (ծնվ.` 1991 թվականի ապրիլի 9-ին, քաղ. Երևան, Սունդուկյան 15-34, սովորում է Երևանի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում).
2) Արմեն Վասպուրակի Բեյբությանին (ծնվ.` 1991 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Նոր Երզնկա, սովորում է Երևանի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում).
3) Արտաշես Ալեքսանդրի Կարախանյանին (ծնվ.` 1991 թվականի հունիսի 12-ին, քաղ. Երևան, Արզումանյան 4, բն. 3, սովորում է Երևանի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում).
4) Նորայր Սեյրանի Լալազարյանին (ծնվ.` 1991 թվականի հունիսի 14-ին, քաղ. Երևան, 16-րդ թաղ., շենք 21, բն. 90, սովորում է Երևանի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում).
5) Նարեկ Հայկի Ծատուրյանին (ծնվ.` 1991 թվականի ապրիլի 2-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ, սովորում է Վաղարշապատի N 5 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում).
6) Աշոտ Հայկասարի Սադյանին (ծնվ.` 1991 թվականի մայիսի 24-ին, քաղ. Երևան, Բաբաջանյան 112, բն. 2, սովորում է Երևանի N 11 միջնակարգ հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում):
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում այդ ենթակետերում նշված քաղաքացիների 18 տարին լրանալու հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|