«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60409299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 օգոստոսի 2009 թ. |
թիվ 74-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 01-Ն որոշման 1-ին կետով հաստատված` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի 3-րդ կետում «ակտիվների կամ փայաբաժնի իրացման (ձեռքբերման) գործարքի կողմեր հանդիսացող տնտեսվարող սուբյեկտները» բառերը փոխարինել «ակտիվներ կամ փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի ակտիվները կամ փայաբաժինը ձեռք է բերվում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Նախագահ` |
Ա. Շահնազարյան |