Գլխավոր տեղեկություն
Համար
N 2119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2009-04.02.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ.1581
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 2119-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի.

դ) պատվաստումների ազգային օրացույցը` համաձայն N 4 հավելվածի.

ե) 2009 թվականի սեպտեմբերի 1-ից կիրառվող պատվաստումների օրացույցը` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 13.08.09 N 934-Ն)

2. Սահմանել, որ իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա (ուղղում` N 7 (462) 8 փետրվարի 2006) ժամկետում` սահմանված կարգով հաստատել իմունականխարգելման ազգային ծրագրի գործադրման համար անհրաժեշտ իրավական ակտերը` համաձայն N 5 հավելվածի, և իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. դեկտեմբերի
10 Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՈՒ Մ
Ի Մ ՈՒ Ն Ա Կ Ա Ն Խ Ա Ր Գ Ե Լ Մ Ա Ն


2 0 0 6 - 2 0 1 0  թ թ.

Ե Ր Ե Վ Ա Ն - 2 0 0 5  թ.


Ներածություն

Մարդկանց առողջության պահպանումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկն է: Բնակչության առողջության հիմնական ցուցանիշներից է հիվանդացությունը, որի տեսակարար կշռում զգալի մաս են կազմում վարակիչ հիվանդությունները:

Վարակիչ հիվանդությունները մշտապես եղել են աշխարհի բոլոր երկրների առողջապահական մարմինների ուշադրության կենտրոնում: Մարդկությանը դրանց հասցրած վնասներն անգնահատելի են և ունեն ինչպես առողջապահական, սոցիալական, այնպես էլ տնտեսական նշանակություն, մի քանի անգամ գերազանցում են պատմության ընթացքում եղած պատերազմների հասցրած վնասները: Վարակիչ հիվանդությունների համար առաջնային թիրախ է հանդիսանում մանկական բնակչությունը, որի առողջության պահպանումն առողջապահության կարևոր հիմնախնդիրներից է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` մինչև 5 տարեկան հասակում մահանում է մոտավորապես 12 մլն երեխա, որոնցից 3 մլն-ը` կառավարելի հիվանդությունների հետևանքով:

Ամբողջ աշխարհում պատվաստանյութերի լայնածավալ կիրառումը մեծ հեղափոխություն էր պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, որի հետևանքով կտրուկ նվազեց ինչպես ընդհանուր կառավարելի հիվանդություններով հիվանդացությունը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան կանխվում է մոտավորապես 8 մլն մանկական մահվան դեպք: Մանկական հասակում պատվաստվելով` միլիոնավոր մեծահասակներ կարող են փրկվել այնպիսի վարակիչ հիվանդություններից, որոնք թաքնված ընթացք ունեն մանկական հասակում և արտահայտվում են մեծ տարիքում, մասնավորապես, հեպատիտ «Բ»-ից:

Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի աճը ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դեպի արտերկրներ, նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների ծագման և տարածման համար: Ներկայումս վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի, մասնավորապես, իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար շարունակում են մնալ արդիական հիմնախնդիրներից մեկը:

Հայաստանում պլանային, ըստ պատվաստումների ազգային օրացույցի, պատվաստումների արդյունավետությունն ակնհայտ է: Տարիների ընթացքում արձանագրված կառավարելի վարակիչ հիվանդությունների տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ Հայաստանում 1958 թվականին դիֆթերիայի դեմ պատվաստումների ներդրումից հետո հիվանդացության ցուցանիշը նվազել է մոտավորապես 700, կապույտ հազինը` 540, կարմրուկինը` 43, փայտացմանը` 47 անգամ: 70-ական թվականներին Հայաստանում համատարած պատվաստումների շնորհիվ վերացվել է նորածնային փայտացումը, իսկ 1995 թվականից վերացվել է պոլիոմիելիտը: Հանրապետությունում վերջին 4 տարվա իմունականխարգելման գործընթացում մեծ նվաճում է կառավարելի վարակիչ հիվանդությունների պատճառով մանկական մահացության զրոյական ցուցանիշը և դրա հետագա պահպանումը: Հանրապետությունում ստեղծված համաճարակային բարենպաստ իրավիճակը թույլ տվեց 2002 թվականին ընդունել կարմրուկի վերացման քաղաքականությունը, որը համընկավ կարմրուկը եվրոպական տարածաշրջանում 2009 թվականին վերացնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ քաղաքականության հետ: Հայաստանում կարմրուկի վերացումը իմունականխարգելման ազգային ծրագրի կարևոր ենթածրագրերից է:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաստումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդությունները 9-ն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտ «Բ» և պալարախտ (տուբերկուլոզ), որոնք ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Նշված 9 վարակիչ հիվանդությունների դեմ կիրառվում է 6 պատվաստանյութ` ԱԿԴՓ` դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման դեմ, ԱԴՓ (մանկական դեղաչափ) և ԱԴՓ` դիֆթերիայի և փայտացման դեմ, ԿԿԽ` կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ, ՕՊՎ` պոլիոմիելիտի դեմ, ԲՑԺ` պալարախտի դեմ, ինչպես նաև հեպատիտ «Բ» վակցինա:

Վերջին 10 տարվա ընթացքում հանրապետությունում զգալիորեն փոխվել են իմունականխարգելման մոտեցումները` համապատասխանեցվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող չափանիշներին: Իմունականխարգելման աշխատանքների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշը պատվաստումներով ընդգրկվածությունն է, որը, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հանրապետական և տարածաշրջանային մակարդակներում պետք է լինի 90 տոկոսից բարձր: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներով ընդգրկվածության մակարդակը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունում, բացի պատվաստումների ազգային օրացույցով իրականացվող պատվաստումներից, կատարվում են պատվաստումներ` համաձայն համաճարակային ցուցումների, որոնց անհրաժեշտությունը բխում է համաճարակային իրավիճակից: Համաճարակային ցուցումով պատվաստումները կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ վարակիչ հիվանդությունների զարգացման պատճառով հնարավոր է բնակչության լայն զանգվածներին, համապատասխան վարակիչ հիվանդության նկատմամբ ռիսկի խումբ հանդիսացող մարդկանց` կապված աշխատանքի բնույթի հետ (բժիշկներ, հասարակական սպասարկման ոլորտի աշխատողներ, մանկական կոլեկտիվների աշխատողներ և այլն), կամ անձի առողջությանը և կյանքին սպառնացող վտանգ:

Պլանային պատվաստումների հետ համատեղ 1997 թվականին իրականացվեցին զանգվածային պատվաստումներ, որոնց շնորհիվ դիֆթերիայի հիվանդացությունը նվազեց, իսկ վերջին 3 տարվա ընթացքում հանրապետությունում դիֆթերիայի դեպք չի արձանագրվել: Նման զանգվածային պատվաստումների շնորհիվ մեծահասակ բնակչության մոտ ամրապնդվեց պոլիոմիելիտի դեմ անընկալունակությունը, որը հիմք հանդիսացավ հանրապետությունում պոլիոմիելիտի վերացման գործընթացի համար:

Անհատական կանխարգելիչ պատվաստումների իրականացումը կանխում է վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, փայտացման, կատաղության, հեպատիտ «Ա»-ի, սիբիրյան խոցի և այլ հիվանդությունների բազմաթիվ դեպքեր:

Կարևորելով օգտագործվող պատվաստանյութերի որակի խնդիրը` հանրապետությունում զգալիորեն բարելավվել է պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սառցային շղթան` հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկները մոտավորապես 80 տոկոսով համալրվել են սառնարաններով և սառցարաններով, գրեթե լիովին ապահովվել է սառնարան-պայուսակների պահանջարկը: Չնայած այդ ամենին, այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են պատվաստումների գործընթացի լիարժեք իրականացմանը:

Իմունականխարգելման միջոցառումներն արդյունավետ են միայն համաճարակաբանական հսկողության գործուն համակարգի գործադրման պայմաններում: Աշխատանքների կանոնավոր հսկողությունը և միջոցառումների արդյունավետության գնահատումը հնարավորություն են տալիս բացահայտելու առկա խնդիրները, հայտնաբերելու վերջիններիս պատճառները և կանոնակարգելու գործողությունների հետագա ընթացքը:  

Ելնելով վերոհիշյալից և գիտակցելով հանրապետությունում իմունականխարգելման գործունեության առողջապահական, սոցիալական և տնտեսական նշանակությունը` կարևորվում է իմունականխարգելման ազգային ծրագրի ընդունումը:

Իմունականխարգելման ազգային ծրագիրը պետք է ուղղված լինի հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքների իրականացման միջոցով բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը և բնակչության առողջության պահպանմանը:

Իմունականխարգելման ազգային ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների միջոցով կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալունակության ապահովումը:

Իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրներն են`

ա) իմունականխարգելման գործընթացն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործումը.

բ) պլանային պատվաստումներով ընդգրկվածության միջին հանրապետական ցուցանիշը 95 տոկոս մակարդակի հասցնելը և այն պահպանելը.

գ) 2007 թվականին տարածաշրջանային մակարդակներում պլանային պատվաստումներով ընդգրկվածությունը բոլոր հակածիններով 95 տոկոս և բարձր մակարդակի հասցնելը և այն պահպանելը.

դ) իմունականխարգելման գործընթացն ապահովող մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքի` որպես «Պոլիոմիելիտից ազատ գոտի» պահպանումը.

զ) 2009 թվականին կարմրուկի տեղական դեպքերի վերացումը.

է) կարմրախտի և խոզուկի համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրումը, ինչպես նաև բնածին կարմրախտի համախտանիշի կանխարգելումը.

ը) ելնելով համաճարակային իրավիճակից, անհրաժեշտության դեպքում, իմունականխարգելման գործընթացի իրականացման ապահովումը.

թ) որակյալ իմունակենսաբանական պատրաստուկներով հանրապետությունն ապահովելը և օգտագործվող պատրաստուկների որակի և անվտանգ ներարկումների պահպանումը.

ժ) պատվաստանյութերի կորստի թույլատրելի սահմանը չգերազանցելու ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը` նվազեցնելով պատվաստանյութերի կորստի գործակիցը.

ժա) իմունականխարգելման գործընթացի մոնիթորինգի համակարգի զարգացումը.

ժբ) իմունականխարգելման գործընթացն իրականացնող բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործման ապահովումը.

ժգ) բնակչությանը մշտապես իմունականխարգելման մասին իրազեկումը.

ժդ) պետության կողմից իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորման ապահովումը.

ժե) իմունականխարգելման ազգային ծրագրի հիմունքները բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում (բժշկական բուհեր, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ, բժշկական ուսումնարաններ) ներդնելը:

1. Իմունականխարգելման միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման ռազմավարությունը

Ռազմավարության նպատակն է իմունականխարգելման միջոցով կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության կայուն նվազեցումը և դրանց պատճառով մահվան դեպքերի կանխումը։

1.1. Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կանոնակարգումը

Ռազմավարություն 1. Իմունականխարգելման գործընթացի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը

Միջոցառումներ

1) Հանրապետության բոլոր տարածաշրջաններում բարձրացնել իմունականխարգելման գործընթացի մոնիթորինգի իրականացման արդյունավետությունը:

2) Արագ հայտնաբերել իմունականխարգելման գործընթացին խոչընդոտող խնդիրները:

3) Ապահովել պետական պատվերի շրջանակներում անվճար պատվաստումները:

Ռազմավարություն 2. Իմունականխարգելման գործընթացն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործումը

 Միջոցառումներ

1) «Հանրային առողջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո իմունականխարգելման գործընթացն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակում:

2) Լրամշակել իմունականխարգելման գործընթացը կանոնակարգող մեթոդական փաստաթղթերը:

Ռազմավարություն 3. Իմունականխարգելման ընթացքում առաջացած խնդիրների լուծումը:

 Միջոցառումներ

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ:

2) Անհրաժեշտության դեպքում իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում գործող մասնագիտական աշխատանքային խմբում քննարկել և տալ առկա խնդիրների մասին եզրակացություն:

2. Բոլոր հակածիններով պլանային պատվաստումներով 95 տոկոս և ավելի ընդգրկվածության ապահովման ռազմավարությունը
 

Ռազմավարության նպատակն է կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալունակության բարձրացումը։

2.1. Պատվաստանյութերով և պատվաստման համար անհրաժեշտ պարագաներով ապահովում

Ռազմավարություն 1. Հանրապետության` պատվաստանյութերի և պատվաստման համար անհրաժեշտ պարագաների կարիքների որոշումը և ժամանակին ապահովումը

 Միջոցառումներ

1) Ճշգրիտ որոշել հանրապետությունում տարեկան պլանային պատվաստմանը ենթակա բնակչության նպատակային խմբերի թիվը:

2) Ճշգրիտ որոշել պատվաստման ընթացքում պատվաստանյութերի և պատվաստման համար անհրաժեշտ պարագաների հնարավոր կորստի գործակիցը:

3) Ժամանակին ձեռք բերել պատվաստանյութեր և պատվաստման համար անհրաժեշտ պարագաներ:

4) Բուժկանխարգելիչ կազմակերպությունները ժամանակին ապահովել պատվաստանյութերով և պատվաստման համար անհրաժեշտ պարագաներով:

5) Մշտապես ապահովել բոլոր պատվաստանյութերի և պատվաստման համար անհրաժեշտ պարագաների տարվա պահանջարկի 25 տոկոս պահուստը:

2.2. Պատվաստումների իրականացում` պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան

Ռազմավարություն 1. Պատվաստումների ցուցումների և հակացուցումների կանոնակարգումը

 Միջոցառումներ

1) Լրամշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատել պատվաստումների իրականացման կարգը:

2) Բուժաշխատողների համար կազմակերպել և իրականացնել պատվաստումների ցուցումների և հակացուցումների վերաբերյալ սեմինար պարապմունքներ, գիտաժողովներ` միջազգային չափանիշներին համապատասխան:

3) Բնակչությանը տրամադրել պատվաստումների ցուցումների և հակացուցումների մասին մատչելի տեղեկատվություն:

Ռազմավարություն 2. Հեռավոր գյուղական բնակավայրերում իմունականխարգելման աշխատանքների ժամանակին իրականացումը

 Միջոցառում

Մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ հեռավոր գյուղերում իմունականխարգելման աշխատանքները ժամանակին իրականացնելու համար ստեղծել մասնագիտացված շարժական խմբեր:

Ռազմավարություն 3. Բնակչության համար պատվաստումների իրականացման պայմանների հարմարավետության ապահովումը

1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունում պատվաստումներն իրականացնել աշխատանքային օրվա ընթացքում` բնակչությանը հարմար ժամերին:

2) Նախօրոք բնակչությանը տեղեկացնել պատվաստումների իրականացման օրվա և ժամի մասին:

2.3. Հետպատվաստումային բարդությունների համաճարակաբանական հսկողության ապահովում

Ռազմավարություն 4. Հետպատվաստումային բարդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործումը

 Միջոցառումներ

1) Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին համապատասխան` լրամշակել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատել հետպատվաստումային բարդությունների վարման կարգը:

2) Ապահովել բոլոր հետպատվաստումային բարդությունների գրանցման գործընթացը:

3) Մասնագիտացված աշխատանքային խմբում քննության առնել արձանագրված բոլոր հետպատվաստումային բարդությունների դեպքերը և տալ մասնագիտական եզրակացություն:

4) Բուժաշխատողների համար կազմակերպել և անցկացնել հետպատվաստումային բարդությունների վերաբերյալ սեմինար-պարապմունքներ, գիտաժողովներ:

2.4. Հանրապետության տարածքի` որպես «պոլիոմիելիտից ազատ գոտու» կարգավիճակի պահպանումը

Ռազմավարություն 1. Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներով ընդգրկվածության մակարդակը պահպանել նվազագույնը 95 տոկոս:

 Միջոցառումներ

1) Ապահովել պոլիոմիելիտի դեմ պատվաստումների ժամանակին իրականացումը:

2) Պատվաստման ժամանակ խիստ պահպանել պատվաստանյութի դեղաչափը:

3) Պատվաստումների ցուցումների և հակացուցումների որոշումն ընդունել ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստումների ցուցումների և հակացուցումների ցանկի:

Ռազմավարություն 2. Բարելավել և պահպանել սուր թորշոմած կաթվածահարության դեպքերի համաճարակաբանական հսկողությունը

 Միջոցառումներ

1) Իրականացնել սուր թորշոմած կաթվածահարության դեպքերի համաճարակաբանական հսկողություն:

2) Ապահովել սուր թորշոմած կաթվածահարության բոլոր դեպքերի լաբորատոր վիրուսաբանական հետազոտությունները:

3) Մասնագիտական աշխատանքային խմբում քննության առնել արձանագրված սուր թորշոմած կաթվածահարության բոլոր դեպքերը և տալ մասնագիտական եզրակացություն:

Ռազմավարություն 3. Ապահովել «վայրի» պոլիովիրուսի շրջանառության լաբորատոր հսկողությունը

 Միջոցառումներ

1. Ապահովել մարդկանց պոպուլյացիայում և շրջակա միջավայրում «վայրի» պոլիովիրուսի շրջանառության հսկողությունը:

2. Ապահովել արձանագրված վակցինաասոցացված պոլիոմիելիտի դեպքերի վիրուսաբանական և համաճարակաբանական հետազոտությունները:

3. Պատվաստումների անվտանգ իրականացումը


Ռազմավարության նպատակն է բնակչության շրջանում իրականացվող պատվաստումների անվտանգությունն ապահովելը.

3.1. Հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման ժամանակ դրանց անհրաժեշտ որակի ապահովումը

 

Ռազմավարություն 1. Հանրապետություն ներկրման ժամանակ պատվաստանյութերի որակի հսկողությունը

 Միջոցառումներ

1) Ներկրման վայրում իրականացնել պատվաստանյութերի արտաքին զննում` փաստաթղթային համապատասխանության, պատվաստանյութերի սրվակների ամբողջականության և ջերմային ինդիկատորների ցուցանիշների վերաբերյալ:

2) Պատվաստանյութի որակի հավաստիության նպատակով կատարել պատվաստանյութի նմուշառում` պատվաստանյութը հանրապետություն ներկրելու և օգտագործելու թույլտվության համար:

3) Ապահովել բոլոր ներկրվող պատվաստանյութերի գրանցումը:

Ռազմավարություն 2. Պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման ապահովումը

 Միջոցառումներ

1) Պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման սառցային շղթայի ապահովման համար բուժկանխարգելիչ կազմակերպություններն ապահովել անհրաժեշտ սառնարան-պայուսակներով, սառցե պարկերով, սառցարաններով և սառնարաններով:

2) Համաձայն ներկայացվող պահանջների՝ պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման բոլոր օղակներում պահպանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված համապատասխան կանոնները:

3) Պատվաստանյութերի տեղափոխումն ու պահպանումն ապահովող մասնագետների համար իրականացնել սառցային շղթայի վերաբերյալ սեմինար-պարապմունքներ:

4) Հսկողություն սահմանել պատվաստանյութերի տեղափոխման և պահման պայմանների ու կանոնների պահպանման նկատմամբ:

5) Լրամշակել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատել պատվաստանյութերի ստացման և բացթողման հաշվառման, ինչպես նաև դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների կարգը:

3.2. Պատվաստանյութի անվտանգ ներարկումների ապահովումը

Ռազմավարություն 1. Իմունականխարգելման գործընթացի իրականացման համար հատուկ տեսակի ներարկիչների օգտագործումը։

 Միջոցառումներ

1) Պատվաստումների իրականացման` պատվաստանյութի ներարկման համար օգտագործել ինքնաոչնչացվող ներարկիչներ:

2) Պատվաստանյութերի լուծիչների համար օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ:

Ռազմավարություն 2. Պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման պայմանների ապահովումը

Միջոցառումներ

1) Պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման ժամանակ ապահովել պահանջվող բոլոր պայմանները, պահպանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կանոնները:

2) Բուժաշխատողների համար պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման նպատակով կազմակերպել և անցկացնել սեմինար-պարապմունքներ:

3.3. Պատվաստման համար օգտագործված ներարկիչներից և պատվաստանյութերի սրվակներից հնարավոր վտանգի բացառումը

Ռազմավարություն. Օգտագործված ներարկիչների և պատվաստանյութերի սրվակների անվտանգ ոչնչացումը

 Միջոցառումներ

1) Պատվաստման համար օգտագործված ներարկիչների և պատվաստանյութի սրվակների ոչնչացման համար օգտագործել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հատուկ անվտանգության տուփեր (այրման տուփեր):

2) Հսկողություն սահմանել օգտագործված ներարկիչների և պատվաստանյութերի սրվակների անվտանգ ոչնչացման նկատմամբ:

3.4. Պատվաստանյութերի կորստի գործակցի նվազեցումը

Ռազմավարություն 1. Առավելագույնս օգտագործել սրվակում պարունակվող պատվաստանյութի դեղաչափը` պահպանելով ներարկման համար պատվաստանյութի անհրաժեշտ քանակը

 Միջոցառումներ

1) Նպատակային պլանավորել իմունականխարգելման գործընթացի իրականացումը` ապահովելով պատվաստումների կատարման ժամկետները:

2) Ժամկետային օգտագործել պատվաստանյութերի բացված սրվակները:

3) Ձեռք բերել դեղաչափի փոքր պարունակությամբ պատվաստանյութեր:

4. Իմունականխարգելման գործընթացի համաճարակաբանական հսկողությունը

Ռազմավարության նպատակն է իմունականխարգելման գործընթացի գնահատումը, խնդիրների բացահայտումը և աշխատանքների պլանավորումը։

4.1. Իմունականխարգելման գործընթացի մոնիթորինգի բարելավումը

Ռազմավարություն 1. Հաշվառման և հաշվետվությունների իրականացման գործընթացի զարգացումը

 Միջոցառումներ

1) Լրամշակել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատել պատվաստումների հաշվառման ձևերը:

2) Լրամշակել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատել պատվաստումների մասին հաշվետվությունների իրականացման կարգը:

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությանը համապատասխան` լրամշակել և գործնականում ներդնել պատվաստումների մասին նոր հաշվետվության ձևեր:

4) Կատարել ստացված տեղեկատվության լիարժեք վերլուծություն և ապահովել հետադարձ կապը:

5) Նպաստել իմունականխարգելման գործընթացի մոնիթորինգի ժամանակ հայտնաբերված խնդիրների լուծմանը:

6) Իմունականխարգելման ազգային ծրագրի մասնագիտական աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների համար իրականացնել պարբերական զեկուցումներ իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ:

Ռազմավարություն 2. Մարզերում իմունականխարգելման գործընթացի տեղեկատվական համակարգի ստեղծումը

 Միջոցառումներ

1) Ստեղծել իմունականխարգելման հարցերին առնչվող համակարգչային տեղեկատվական ցանց:

2) Մշակել և ներդնել իմունականխարգելմանն առնչվող համակարգչային ծրագրեր:

3) Մասնագետներին ուսուցանել մոնիթորինգի համակարգչային վերլուծության հիմունքները:

4.2. Լաբորատոր հետազոտությունների իրականացման կատարելագործումը

Ռազմավարություն 3. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության ընկալունակության մակարդակի շարունակական որոշումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր հաստատումը

 Միջոցառումներ

1) Ապահովել կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճաբանական հետազոտությունների իրականացումը:

2) Ապահովել վարակիչ հիվանդությունների դեպքերի վաղ հայտնաբերումը և լաբորատոր ախտորոշումը:

3) Սերոնեգատիվ անձանց հայտնաբերման համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով բարելավել բնակչության կոլեկտիվ անընկալունակության վիճակի նկատմամբ մոնիթորինգի համակարգը:

4) Ապահովել հայտնաբերված սերոնեգատիվ անձանց համապատասխան պատվաստումներով:

5. Համաճարակաբանական ցուցման դեպքում իմունականխարգելման գործընթացի իրականացման ապահովումը

Ռազմավարության նպատակն է ստեղծված համաճարակային իրավիճակներում իմունականխարգելման միջոցով ապահովել բնակչության առողջության պահպանումը։

5.1. Համաճարակաբանական ցուցումներով վարակիչ հիվանդությունների կանխման համար իմունականխարգելման գործընթացի իրականացումը

Ռազմավարություն 1. Համաճարակային իրավիճակի գնահատումը

 Միջոցառումներ

1) Ապահովել անհրաժեշտ համաճարակաբանական տեղեկատվության օպերատիվ ստացումը:

2) Վերլուծել տեղեկատվության հիման վրա ստացված տվյալները և տալ համապատասխան եզրակացություն` ինչպես վարակիչ հիվանդության, դրանով հիվանդացության, տարածվածության, ռիսկի խմբերի և այլնի, այնպես էլ իրավիճակի հետագա զարգացման մասին:

Ռազմավարություն 2. Համաճարակաբանական ցուցումով` վարակիչ հիվանդությունների հնարավոր զարգացման և տարածման պատճառով ինչպես բնակչության, այնպես էլ անձի առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնալու դեպքում զանգվածային կամ անհատական կանխարգելիչ պատվաստումների իրականացումը

 Միջոցառումներ

1) Ապահովել իմունակենսաբանական պատրաստուկների անհրաժեշտ պահուստային մասը:

2) Ապահովել պետական պատվերի շրջանակներում բնակչությանը կամ անձին անհրաժեշտ պարտադիր պատվաստումների իրականացումը:

3) Ապահովել պատվաստումների համար օգտագործված պարագաների անվտանգ ոչնչացումը:


6. Բնակչությանը իմունականխարգելման գործընթացի մասին իրազեկումը

Ռազմավարության նպատակն է ապահովել բնակչության մասնակցությունն իմունականխարգելման գործընթացին։


6.1. Բնակչությանը` կառավարվելի վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին իրազեկում (սոցիալական մոբիլիզացիա) և իմունականխարգելման գործընթացում բնակչության դերի բարձրացումը

Ռազմավարություն 1. Զանգվածային լրատվության միջոցներով կառավարվելի վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին տեղեկատվության տրամադրումը

Միջոցառումներ

1) Հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների միջոցով բնակչությանը պարբերաբար իրազեկել իմունականխարգելման գործընթացի մասին:

2) Պատրաստել և մամուլում տպագրել իմունականխարգելմանն ուղղված նյութեր և հոդվածներ:

3) Ծնողների համար լրամշակել և տպագրել պատվաստումների, պատվաստանյութերի մասին տեղեկություններ պարունակող հիշեցման թերթիկներ, բրոշյուրներ, պաստառներ և այլն:

Ռազմավարություն 2. Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում բնակչության հետ կապերի ամրապնդումը

 Միջոցառումներ

1) Շահագրգիռ մարմինների հետ համատեղ կազմակերպել և իրականացնել բնակչության հետ հանդիպումներ:

2) Բնակչությանն ապահովել իմունականխարգելման մասին մատչելի անհրաժեշտ տեղեկատվությամբ:

7. Իմունականխարգելման ազգային ծրագրի ֆինանսավորումը

Ռազմավարության նպատակն է պետության և դոնոր կազմակերպությունների կողմից իմունականխարգելման ազգային ծրագրի ֆինանսավորման կայունացումը։

7.1. Իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորման ապահովումը

Ռազմավարություն 1. Հասնել պետության կողմից ամենամյա կայուն ֆինանսավորմանը

 Միջոցառումներ

1) Հիմնավորել իմունականխարգելման գործընթացի համար պահանջվող ծախսերը:

2) Ապահովել պետության մասնակցության բաժնեմասի ավելացումը պատվաստանյութերի ձեռքբերման խնդրում:

Ռազմավարություն 2. Հասնել իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորմանը դոնոր կազմակերպությունների կողմից

 Միջոցառումներ

1) Իմունականխարգելման ազգային ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջազգային և հասարակական կազմակերպություններին ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:

2) Ընդլայնել համագործակցության շրջանակները` իմունականխարգելման ազգային ծրագրի արդի խնդիրների լուծմանն աջակցող նոր դոնոր կազմակերպությունների ներգրավման համար:

8. Իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթների ընդգրկումը բուհական և հետբուհական կրթական ծրագրերում

8.1. Բարձրագույն և միջին բժշկական ուսումնական կազմակերպությունների ուսումնական ծրագրերում իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթների ընդգրկումը

Ռազմավարության նպատակն իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթները բժշկական ուսումնական կազմակերպությունների (բժշկական բուհեր, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտ, բժշկական ուսումնարաններ) ուսումնական ծրագրերում ընդգրկելն է։

Ռազմավարություն. Մասնագիտացված բազային և հետբուհական ուսումնական կազմակերպությունների ուսումնական ծրագրերում իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթների դասավանդման ապահովումը

 Միջոցառումներ

1) Մշակել և ներդնել բժշկական բուհերում և հետբուհական ուսումնական կազմակերպություններում իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթներն ընդգրկող ուսումնական ծրագրեր:

2) Մշակել և ներդնել բժշկական ուսումնարաններում իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթներն ընդգրկող ուսումնական ծրագրեր:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման

 Ց Ա Ն Կ

ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումները

Կատարողները

Կատարման ժամկետները

1

2

3

4

1.

Իմունականխարգելման միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման ռազմավարությունը

1.1.

Իմունականխարգելման գործընթացի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը

 

Տարածաշրջաններում իմունականխարգելման գործընթացի մոնիթորինգի արդյունավետ իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

1.2.

Իմունականխարգելման գործընթացն ապահովող ՀՀ օրենսդրության կատարելագործումը

 

Իմունականխարգելման գործընթացն ապահովող ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2007 թթ.

 

Իմունականխարգելման գործընթացը կանոնակարգող մեթոդական փաստաթղթերի լրամշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

1.3.

Իմունականխարգելման ընթացքում առաջացած ընթացիկ և հրատապ խնդիրների լուծումը

 

Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում հրատապ խնդիրների լուծման համար մասնագիտական հանձնաժողովի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ.

2.

Բոլոր հակածիններով պլանային պատվաստումներով 95% և ավելի ընդգրկվածության ապահովման ռազմավարությունը

2.1.

Հանրապետության` պատվաստանյութերի և պատվաստման համար անհրաժեշտ պարագաների կարիքների որոշումը և ժամանակին ապահովումը

 

Հանրապետությունում տարեկան պլանային պատվաստումների ենթակա բնակչության` նպատակային խմբերի թվի ճշգրիտ որոշում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություններ

2006-2010 թթ.

 

Պատվաստման ընթացքում պատվաստանյութերի և պատվաստման համար անհրաժեշտ պարագաների հնարավոր կորստի գործակցի ճշգրիտ որոշում

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Ժամանակին պատվաստանյութերի և պատվաստման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Բուժկանխարգելիչ կազմակերպություններին ժամանակին ապահովում պատվաստանյութերով և պատվաստման համար անհրաժեշտ պարագաներով

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

2.2.

Պատվաստումների ցուցումների և հակացուցումների կանոնակարգումը

 

Պատվաստումների ցուցումների և հակացուցումների մասին բուժաշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Բնակչությանը պատվաստումների ցուցումների և հակացուցումների մասին մատչելի տեղեկատվության տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

2.3.

Հեռավոր գյուղական բնակավայրերում իմունականխարգելման աշխատանքների ժամանակին իրականացումը

 

Մասնագիտացված շարժական խմբերի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2007 թթ.

 

Պատվաստումների ժամանակին իրականացման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Պատվաստանյութերի և պատվաստման համար անհրաժեշտ այլ պարագաների տնտեսում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

2.4.

Բնակչության համար պատվաստումների իրականացման պայմանների հարմարավետության
ապահովումը

 

Ժամանակային առումով բնակչության պահանջներին պատվաստումների իրականացման հարմարեցում

ՀՀ առողջապահության նախարարություն
բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Պատվաստումների գործընթացի նպատակային պլանավորում

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

2.5.

Հետպատվաստումային բարդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործումը

 

Բոլոր հետպատվաստումային բարդությունների գրանցում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010թթ.

 

Հետպատվաստումային բարդությունների պատճառահետևանքային ուսումնասիրություններ իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010թթ.

 

Մասնագիտացված աշխատանքային խմբում արձանագրված բոլոր հետպատվաստումային բարդությունների դեպքերի քննարկում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010թթ.

3.

Հանրապետության տարածքի` որպես «Պոլիոմիելիտից ազատ գոտու» կարգավիճակի
պահպանումը

3.1.

Պոլիոմիելիտի դեմ բնակչության անընկալունակության ապահովում

 

Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներով ընդգրկվածության մակարդակի ապահովում` նվազագույնը 95%-ի

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

3.2.

Սուր թորշոմած կաթվածահարության դեպքերի լիարժեք համաճարակային հսկողության բարելավումը  և պահպանումը

 

Սուր թորշոմած կաթվածահարության բոլոր դեպքերի լաբորատոր վիրուսաբանական հետազոտությունների ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն
բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

4.

Կարմրախտի և խոզուկի վերահսկման և բնածին կարմրախտի համախտանիշի կանխարգելում

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2009 թթ.

5.

Հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման ժամանակ անհրաժեշտ որակի ապահովումը (սառցային շղթա)

5.1.

Հանրապետություն ներկրման ժամանակ պատվաստանյութերի որակի հսկողությունը

 

Ներկրման վայրում (մաքսային պահեստ) պատվաստանյութերի արտաքին զննման իրականացում` փաստաթղթային համապատասխանեիլության, պատվաստանյութերի սրվակների ամբողջականության և ջերմային ինդիկատորների ցուցանիշների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Պատվաստանյութի որակի հավաստիության համար պատվաստանյութի նմուշառման իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Բոլոր ներկրվող պատվաստանյութերի գրանցման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

5.2.

Պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման ապահովումը

 

Պատվաստանյութերի պահպանման համար անհրաժեշտ պայմանների և կանոնների ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Բուժկանխարգելիչ կազմակերպություններին ապահովել պատվաստանյութերի պահպանման համար անհրաժեշտ սառնարան-պայուսակներով, սառցե պարկերով, սառցարաններով, սառնարաններով

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Համապատասխան մասնագետների համար կազմակերպել և իրականացնել սեմինար -պարապմունքներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Ուժեղացնել պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման հսկողությունը

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

6.

Պատվաստանյութի անվտանգ ներարկումների ապահովումը

6.1.

Իմունականխարգելման գործընթացի իրականացման համար հատուկ տեսակի ներարկիչների օգտագործումը

 

Պատվաստումների իրականացման` պատվաստանյութի ներարկման համար ձեռք բերել և օգտագործել ինքնաոչնչացվող ներարկիչներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Պատվաստանյութերի լուծիչների համար ձեռք բերել և օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Նվազեցնել պատվաստանյութերի ներարկման անվտանգությունը

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

6.2

Պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման պայմանների ապահովումը

 

Պահպանել «բացված սրվակների» օգտագործման բոլոր պայմանները և կանոնները

բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Ուժեղացնել պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման պայմանների և կանոնների պահպանման հսկողությունը

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Բուժաշխատողների համար պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման պայմանների ապահովման և կանոնների պահպանման վերաբերյալ կազմակերպել սեմինար պարապմունքներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

7.

Պատվաստման համար օգտագործված ներարկիչներից և պատվաստանյութերի սրվակներից հնարավոր վտանգի բացառումը

7.1.

Օգտագործված ներարկիչների և պատվաստանյութերի սրվակների անվտանգ ոչնչացումը

 

Պատվաստման համար օգտագործված ներարկիչների և պատվաստանյութի սրվակների ոչնչացման համար օգտագործել անվտանգության տուփեր

Բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Ապահովել անվտանգության տուփերի այրումը` պահպանելով սահմանված կանոնները

Բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Ուժեղացնել օգտագործված ներարկիչների և պատվաստանյութերի սրվակների անվտանգ ոչնչացման հսկողությունը

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

8.

Պատվաստանյութերի կորստի գործակցի նվազեցումը

8.1.

Առավելագույնս օգտագործել սրվակում պարունակվող պատվաստանյութի դեղաչափը

 

Պլանավորել և ապահովել բուժկանխարգելիչ կազմակերպություն հաճախող պատվաստվող երեխաների այն թիվը, որն անհրաժեշտ է սրվակում պարունակվող պատվաստանյութի ամբողջական օգտագործման համար` պահպանելով պատվաստումների կատարման ժամկետները

Բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Կիրառել պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման քաղաքականությունը

Բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

 

Հանրապետության տարածաշրջաններում պատվաստումների իրականացումը կատարել շարժական մասնագիտացված խմբերի միջոցով

ՀՀ առողջապահության նախարարություն
բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2007-2010 թթ.

 

Ձեռք բերել դեղաչափի փոքր պարունակությամբ պատվաստանյութի սրվակներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

9.

Իմունականխարգելման գործընթացի համաճարակաբանական հսկողության բարելավումը

9.1

Հաշվետվությունների անհրաժեշտ ձևերի մշակումը և ներդրումը

 

Լրամշակել իմունականխարգելման հաշվետվության ձևերը` համապատասխանեցնելով դրանք ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությանը

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2007 թթ.

 

Կատարել ստացված տեղեկատվության լիարժեք վերլուծություն և ապահովել տեղեկատվության հետադարձ կապը

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Լուծել իմունականխարգելման գործընթացի մոնիթորինգի ժամանակ հայտնաբերված խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Մոնիթորինգի գնահատման տվյալների հիման վրա պարբերաբար ներկայացնել զեկուցումներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Մշակել և ներդնել պլանային պատվաստումները վկայող պատվաստման անձնագիր, իսկ համաճարակային ցուցումների դեպքում` հավաստագիր

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2007 թթ.

9.2.

Մարզերում իմունականխարգելման գործընթացի
տեղեկատվական համակարգի ստեղծումը

 

Մարզերում ստեղծել համակարգչային տեղեկատվական ցանց

ՀՀ առողջապահության նախարարություն

2007-2008 թթ.

 

Մշակել և ներդնել իմունականխարգելմանն առնչվող համակարգչային ծրագրեր

ՀՀ առողջապահության նախարարություն

2007-2009 թթ.

 

Ուսուցանել մասնագետներին իմունականխարգելման մոնիթորինգի համակարգչային վերլուծության իրականացման հիմունքներին

ՀՀ առողջապահության նախարարություն

2007-2010 թթ.

10.

Լաբորատոր հետազոտությունների իրականացման կատարելագործումը

10.1.

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության ընկալունակության մակարդակի որոշում, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր հաստատում

 

Համապատասխան վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության ընկալունակության մակարդակի որոշման համար իրականացնել շճաբանական հետազոտություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Գնահատել իրականացված պատվաս-տումների արդյունավետությունը

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Ապահովել վարակիչ հիվանդությունների դեպքերի վաղ հայտնաբերումը և լաբորատոր ախտորոշումը

ՀՀ առողջապահության նախարարություն բուժկանխարգելիչ կազմակերպություններ

2006-2010 թթ.

11.

Բնակչությանը իմունականխարգելման գործընթացի մասին իրազեկումը

11.1.

Զանգվածային լրատվական միջոցներով կառավարվելի վարակիչ հիվանդությունների և նրանց կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

 

Հեռուստահաղորդումների և ռադիոհաղոր-դումների միջոցով բնակչությանը պարբերաբար տրամադրել իմունականխարգելման գործընթացի մասին տեղեկատվություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Պատրաստել և մամուլում տպագրել իմունականխարգելմանը վերաբերվող նյութեր և հոդվածներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Ծնողների համար պատվաստումների, պատվաստանյութերի մասին տեղեկություններ պարունակող հիշեցման թերթիկների, բրոշյուրների լրամշակում և տպագրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

12.

Իմունականխարգելման ազգային ծրագրի ֆինանսավորումը

12.1.

Հասնել ՀՀ կառավարության և դոնոր կազմակերպությունների կողմից իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորմանը

 

Հիմնավորել իմունականխարգելման գործունեության համար պահանջվող ծախսերը

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Ապահովել ՀՀ կառավարության մասնակցության բաժնեմասի ավելացումը պատվաստանյութերի ձեռքբերման խնդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Իրականացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի և ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված իմունականխարգելման ազգային ծրագրի 2004-2012 թթ. կայուն ֆինանսավորման ապահովման պլանը

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Իմունականխարգելման ազգային ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ միջազգային և հասարակական կազմակերպություններին ներկայացնել հիմնավորված առաջարկներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

 

Ընդլայնել իմունականխարգելման ազգային ծրագրի արդի խնդիրների լուծմանն աջակցող նոր դոնոր կազմակերպությունների համագործակցության շրջանակները

ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2010 թթ.

13.

Իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթների ընդգրկումը
դիպլոմային և հետդիպլոմային կրթական ծրագրերում

13.1.

Իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթների ընդգրկումը բարձրագույն և միջին բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում

 

Մշակել և ներդնել բժշկական բուհերում և հետբուհական ուսումնական հաստատություններում իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթներն ընդգրկող ուսումնական ծրագրեր

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006-2007 թթ.

 

Մշակել և ներդնել բժշկական ուսումնարաններում իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթներն ընդգրկող ուսումնական ծրագրեր

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006-2007 թթ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման


Կ Ա Զ Մ

ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ

Պատվաստանյութը

Պատվաստման ժամկետները

ԲՑԺ-1, Հեպատիտ «Բ»-1

Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում

Հեպատիտ «Բ»-2

1,5 ամսական

ԱԿԴՓ-1, ՕՊՎ-1

3 ամսական

ԱԿԴՓ-2 (կամ ԱԴՓ), ՕՊՎ-2

4,5 ամսական

ԱԿԴՓ-3 (կամ ԱԴՓ), ՕՊՎ-3,
Հեպատիտ «Բ»-3

6 ամսական

ԿԿԽ-1

12 ամսական

ԱԿԴՓ-4 (կամ ԱԴՓ), ՕՊՎ-4

18 ամսական

ՕՊՎ-5

20 ամսական

ԱԴՓ-մ-1, ՕՊՎ-6, ԿԿԽ-2

6 տարեկան

ԲՑԺ-2

7 տարեկան

ԱԴՓ-մ-2,3,4,5,6

16,26,36,46,56 տարեկաններում

Պատվաստանյութի անվանումը

Հիվանդությունների հակածինների պարունակությունը

ԲՑԺ

պալարախտ (տուբերկուլոզ)

ԱԿԴՓ

դիֆթերիա

կապույտ հազ

փայտացում

ՕՊՎ

պոլիոմիելիտ

ԿԿԽ

կարմրուկ

կարմրախտ

խոզուկ

Հեպատիտ «Բ»

պեպատիտ «Բ»    

ԱԴՓ

դիֆթերիա

փայտացում

ԱԴՓ` մեծահասակների համար

դիֆթերիա

փայտացում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման


ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

NN
ը/կ

Իրավական ակտերի անվանումները

Պատասխանատու կատարողները

Ներկայացնելու ժամկետները

1.

Պատվաստումների ցուցումների և հակացուցումների ցանկ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

2.

«Հետպատվաստումային բարդությունների որոշման մասին» մեթոդական ցուցումներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

3.

Պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման կարգ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ. 2-րդ և 3-րդ եռամսյակներ

4.

Պատվաստանյութերի «բացված սրվակների» օգտագործման կարգ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ. 2-րդ և 3-րդ եռամսյակներ

5.

Պատվաստման ընթացքում օգտագործված ներարկիչների և պատվաստանյութի սրվակների անվտանգ ոչնչացման կարգ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներ

6.

Պատվաստումների հաշվառման և հաշվետվությունների իրականացման կարգ

ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներ

7.

«Առանձին կառավարելի վարակիչ հիվանդությունների մասին» սանիտարահամաճարակային կանոններ

ՀՀ առողջապահության նախարարություն

2007 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

8.

Բժշկական բուհերում, հետբուհական ուսումնական կազմակերպություններում, բժշկական ուսումնարաններում իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական դրույթներն ընդգրկող ուսումնական ծրագրեր

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ

 

Պատվաստման ժամկետը

Պատվաստանյութի անվանումը

Պատվաստման հերթական դեղաչափը

Ծնվելուց հետո 24-48 ժամվա ընթացքում

ԲՑԺ

1

Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում

ՎՀԲ

1

6 շաբաթական (1.5 ամսական)

ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ, ՕՊՎ

1

10 շաբաթական (2.5 ամսական)

ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ, ՕՊՎ

2

14 շաբաթական (3.5 ամսական)

ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ, ՕՊՎ

3

12 ամսական

ԿԿԽ

1

18 ամսական

ԱԿԴՓ, ՕՊՎ

4

6 տարեկան

ԱԴՓ-Մ

1

6 տարեկան

ՕՊՎ

5

6 տարեկան

ԿԿԽ

2

16 տարեկան

ԱԴՓ-Մ

2

26 տարեկան

ԱԴՓ-Մ

3

36 տարեկան

ԱԴՓ-Մ

4

46 տարեկան

ԱԴՓ-Մ

5

56 տարեկան

ԱԴՓ-Մ

6

 

Պատվաստանյութի անվանումը

Հիվանդությունների հակածինների պարունակությունը

ԲՑԺ

 Տուբերկուլոզ (պալարախտ)

ՎՀԲ

Հեպատիտ Բ

ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ

Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի

ՕՊՎ

Պոլիոմիելիտ

ԿԿԽ

Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ

ԱԴՓ-Մ

Դիֆթերիա, փայտացում


(հավելվածը լրաց. 13.08.09 N 934-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2010, N 46-Ն 04.02.2010, N 2119-Ն
13.08.2009, N 934-Ն 01.09.2009, N 2119-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան