Գլխավոր տեղեկություն
Համար
N 627-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2009 թվականի N 627-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Միջազգային փորձն ուսումնասիրելով` ընդերքի օգտագործման մասին հայեցակարգ մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել ընդերքի օգտագործման մասին հայեցակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հուլիսի 28-ի N 627-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Մովսիսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)

 

 

Ե. Տերտերյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալության պետ

 

 

Մ. Քամալյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ

 

 

Գ. Հովսեփյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ»
ՊՈԱԿ-ի տնօրեն

 

 

Վ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ

 

 

Վ. Ավետիսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության պետ

 

 

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

 

 

 Հ. Միրզոյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության վարչության պետ

 

 

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

 

 

Ֆ. Եգորյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան