ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2009 թվականի N 626-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 266-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 31-ի «Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 266-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 28-ի N 626-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. մարտի 31-ի N 266-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառման բովանդակությունը |
Միջոցառման իրականացման նպատակով ընդունվելիք փաստաթղթին ներկայացվող պահանջները |
Կատարման ժամկետը |
Իրականացնող մարմինները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության և սանիտարական մաքրման հայեցակարգի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
Հայեցակարգը պետք է սահմանի ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման պետական միասնական քաղաքականության գերակայությունները, հիմնական սկզբունքները և ուղղությունները, կայուն կառավարման համակարգի հիմքերը։ Հայեցակարգը պետք է առաջարկի համապատասխան ծրագրեր` բնագավառի իրավական, տնտեսական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումների համար։ |
մինչև 2010 թ. փետրվարի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2. |
Աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակում |
Սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտի իրավահարաբերությունների` գործունեություն իրականացնող անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների հստակեցում, ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այլ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
3. |
Ըստ սանիտարական մաքրման աշխատանքների որակին ներկայացվող պահանջների` քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգման մշակում և հաստատում` մակերեսների ճշգրտմամբ |
Ելնելով սանիտարական մաքրման որակին ներկայացվող պահանջներից` մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգում` մայրաքաղաքային նշանակության փողոցների և հրապարակների ու համայնքային նշանակության փողոցների և հրապարակների (վերջիններս ըստ բարեկարգվածության աստիճանի դասակարգվում են 1-3-րդ կատեգորիաների)։ |
մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
4. |
Սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների միասնական նորմատիվների, տեխնոլոգիական և արժեհաշվարկի կարգի մշակում և հաստատում |
Հաշվի առնելով Երևան քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգումը և դրանց մաքրման որակին ներկայացվող ներկա պահանջները` ուժը կորցրած է ճանաչվում Երքաղսովետի գործկոմի 1988 թ. մարտի 2-ի N 5/54 որոշումը, մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում են Երևան քաղաքի համար սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների իրականացման` միասնական տեխնոլոգիական կարգը և պարբերականությունը, սպասարկման միասնական նորմաները, սանիտարական մաքրման աշխատողների վարձատրության միասնական դրույքաչափերը, արժեհաշվարկի օրինակելի տարբերակը։ |
մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
5. |
Սանիտարական մաքրման որակի նկատմամբ վերահսկողության համակարգի մշակում և ներդրում |
Մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից քաղաքի փողոցների և հրապարակների սանիտարական վիճակի ամենօրյա հսկողության իրականացման ու մաքրության վիճակի գնահատման կարգը։ Գնահատման սանդղակը և չափանիշները պետք է ներառվեն նույն կարգի մեջ։ Կարգը պետք է պարունակի հայտնաբերված թերությունների վերացման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև պետք է սահմանի մաքրման աշխատանք-ների կատարողականների վճարման վրա սանմաքրման որակի գնահատականի ազդեցության մեխանիզմը և չափերը։ |
մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
6. |
Կենցաղային աղբի կուտակման հաշվարկային նորմաների մշակում |
ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն ըստ աղբ գոյացնող օբյեկտների (բնակչություն, առողջապահության, կրթության, առևտրի, հանրային սննդի, մշակույթի, կենցաղսպասարկման և հանրային ոլորտի այլ օբյեկտներ) կենցաղային աղբի կուտակման միասնական հաշվարկային նորմաների մշակման և ընդունման վերաբերյալ։ |
մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
7. |
Բնակչությունից կենցաղային աղբահանության վարձավճարների գանձման միասնական կարգի մշակում |
Մշակվում և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն Երևան քաղաքի բնակիչներից և կենցաղային աղբ գոյացնող օբյեկտներից աղբահանության վարձավճարների չափի, գանձման միասնական կարգի, աղբահանության պայմանագրի ձևի, բնակիչներից և օբյեկտներից վարձավճարի գանձման միասնական մեխանիզմի (կոռուպցիոն ռիսկ չպարունակող) և դրա նկատմամբ վերահսկողության կարգի վերաբերյալ։ |
մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
8. |
Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանության և շինարարական նորմերի մշակում |
Նորմաները պետք է սահմանեն հանրապետության բնակավայրերում կենցաղային աղբի կուտակման, հավաքման, տեղափոխման, վերամշակման և տեղադրման բնագավառների օբյեկտների պահպանման, շահագործման, նախագծման և կառուցման պահանջներ։ |
մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
9. |
Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները միասնական օպերատորի (կամ օպերատորների) միջոցով իրականացնելու համար մրցութային փաթեթի նախա-պատրաստում և միջազգային մրցույթի կազմակերպում |
Մրցութային պայմաններում պետք է ներառվեն աղբավերաբարձման, տեսակավորման և աղբավերամշակման կայանքների կառուցման, աղբի հավաքման ու կուտակման համար մեքենամեխանիզմների ձեռքբերման, սանմաքրման ու աղբահանության սխեմաների մշակման ու կիրառման վերաբերյալ ներդրումային առաջարկները։ Մրցութային փաթեթը նախապես քննարկվում է ՀՀ վարչապետի մոտ։ |
մինչև 2010 թ. դեկտեմբերի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ ֆինանսների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |