«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2005 թվականի N 177-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
1.1. Սահմանել, որ, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և համապատասխան պետական մարմնի փոխադարձ պայմանավորվածությամբ, գործուղվող անձի համաձայնությամբ, վերջինս կարող է նշանակվել սույն որոշման հավելվածի ցանկով սահմանված դիվանագիտական պաշտոնից ավելի բարձր քաղաքացիական ծառայության պաշտոնի:
(1.1-ին կետը լրաց. 06.08.09 N 911-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Դիվանագիտական ծառայության պաշտոնի անվանումը |
Քաղաքացիական ծառայության պաշտոնի անվանումը Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում |
Քաղաքացիական ծառայության պաշտոնի անվանումը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության այլ մարմիններում |
1 |
2 |
3 |
Առանձնացված ստորաբաժանման պետ |
վարչության (քարտուղարության) պետ, ծառայության ղեկավարի տեղակալ |
աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գործակալության (տեսչության) պետ |
Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ |
վարչության (քարտուղարության) պետ, ծառայության ղեկավարի տեղակալ, վարչության (քարտուղարության) պետի տեղակալ |
վարչության պետ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետ, գործակալության (տեսչության) պետի տեղակալ |
Վարչության պետ |
վարչության (քարտուղարության) պետ, ծառայության ղեկավարի տեղակալ, վարչության (քարտուղարության) պետի տեղակալ |
վարչության պետ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետ, գործակալության (տեսչության) պետի տեղակալ |
Խորհրդական |
ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, խորհրդատու |
վարչության պետի տեղակալ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետի տեղակալ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, գործակալության (տեսչության) բաժնի վարիչ |
Բաժնի վարիչ |
ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչի տեղակալ, խորհրդատու |
վարչության պետի տեղակալ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետի տեղակալ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, գործակալության (տեսչության) բաժնի վարիչ |
Առաջին քարտուղար |
վարչության* և ոչ ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչի տեղակալ, խորհրդատու, ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ |
վարչության* գլխավոր մասնագետ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժինների վարիչների տեղակալներ, ոչ ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ, գործակալության (տեսչության) գլխավոր մասնագետ |
Երկրորդ քարտուղար |
ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ |
վարչության* գլխավոր մասնագետ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժինների պետերի տեղակալներ, ոչ ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ, գործակալության (տեսչության) գլխավոր մասնագետ |
Երրորդ քարտուղար |
վարչության և ոչ ինքնուրույն բաժնի առաջատար մասնագետ |
ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ |
Կցորդ |
ինքնուրույն բաժնի առաջատար մասնագետ |
վարչության և ոչ ինքնուրույն բաժնի առաջատար մասնագետ, գործակալության (տեսչության) բաժնի առաջատար մասնագետ |
*Վարչություններ, որոնց կազմում ընդգրկված չեն ոչ ինքնուրույն բաժիններ։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |