ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2009 թվականի N 654-Ա
«ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Երևան քաղաքի Ձորափի 40 հասցեում (Երևանի Կենտրոն թաղային համայնք) կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Էլիտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով` որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` «Էլիտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գրավի պայմանագրեր` գրավ ընդունելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը և շինությունները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 16 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|