ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 726-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի վերջին` 5-րդ պարբերությունը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մինչև 2012 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել մինչև 30.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, սակայն ոչ պակաս 10.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում` 2009 թվականի ընթացքում` 2.6 մլն ԱՄՆ-ի դոլարին, 2010 թվականի ընթացքում` 7.0 մլն ԱՄՆ-ի դոլարին, 2011 թվականի ընթացքում` 4.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 6 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|