Գլխավոր տեղեկություն
Համար
N 677-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2009 թվականի N 677-Ա

 

ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` լուծել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Լոռու մարզային գործակալության Տաշիր քաղաքի Կալինինի փողոցում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի տարածքի վարձակալության պայմանագիրը:

2. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` Լոռու մարզային գործակալության Տաշիր քաղաքի Կալինինի փողոցում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի N N 12, 13 և 14 սենյակները` 50.9 քառ.մետր ընդհանուր մակերեսով և 23252 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` Լոռու մարզային գործակալության Տաշիր քաղաքի Կալինինի փողոցում գտնվող վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերի` 526.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը` 240374 դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 22

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան