ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 հունիսի 2009 թ. |
N 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 09-Ն ԵՎ 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի օգոստոսի 16-ի «Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատելու մասին» թիվ 09-Ն և «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշումները:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի պաշտոնակատար՝ |
Դ. Ավետիսյան |