«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2000 թվականի N 460
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման ապահովման ու պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման ծախսերի պետական պատվերի տեղադրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների անվանացանկը` ըստ պատվիրատուների (կցվում է):
2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման համար ըստ օբյեկտների նախատեսված գումարներում ներառված են նախագծման, վերանորոգման, հետազոտման, ուսումնասիրությունների, պատվիրատուի, հեղինակային հսկողության և այլ աշխատանքների հետ կապված ծախսերը:
3. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն հաստատված նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում ու կատարված աշխատանքների և ծախսերի մասին տեղեկանքի համաձայն` կապալառուի կողմից կազմված ու պատվիրատուի կողմից հաստատված կատարողական ակտերի հիման վրա, ընդ որում` 25 տոկոս կանխավճարը տրամադրել անմիջապես, իսկ նախատեսված հիմնանորոգման աշխատանքների կատարման արժեքի 10 տոկոսի ֆինանսավորումն իրականացնել կատարողական ակտերի վերջնական ձևակերպումից հետո:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի «ե» ենթակետով սահմանված` մրցույթի անցկացման մասին հայտարարության և առաջարկությունների ընդունման մեկամսյա ժամկետը (նշված դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցույթների անցկացման համար) սահմանել 15 օր:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված անվանացանկի` ըստ պատվիրատուների նշված «այլ դպրոցներ» տողերով նախատեսված գումարների բաշխումն ըստ հանրակրթական դպրոցների:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետներից ու Երևանի քաղաքապետից ստացված առաջարկությունները քննարկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ և երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ` «այլ դպրոցներ» տողերով նախատեսված գումարների բաշխման մասին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների
(մլն դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|