ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2009 թվականի N 686-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգի`
1) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 9-րդ ենթակետով.
«9) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը».
2) 51-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Լիցենզավորված անձինք գործունեության իրականացման վայրում պարտավոր են ունենալ հսկիչ-դրամարկղային մեքենաներ».
3) 53-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Լիցենզիայի հայտի մերժման հիմք է հանդիսանում նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաները կիրառողների (լիցենզառուների) գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 24 Երևան |
|