Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2009 թվականի N 185-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 52-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում նշանակված դատավորների աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացնել 156754.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 144660.0 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 18920.1 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 56642.1 հազ. դրամ, ինն ամսում` 94364.0 հազ. դրամ, «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ» հոդվածով` 12094.3 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 1658.6 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 4789.3 հազ. դրամ, ինն ամսում` 7920.0 հազ. դրամ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 2

Երևան