ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. ա) «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
4. ա) «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
5. ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Գ. Սահակյան |
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
6. «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Առողջապահության |
7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
2. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
6 ապրիլի 2009 թվականի, քաղ. Երևան Ն-136-4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|