ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2009 թվականի N 219-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 837 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի N 190-Ն որոշմամբ և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների դրամական բավարարման չափի մասին» N 837 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 13 Երևան |
|