«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2009 թ. |
N 66-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) և ը) կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Պայմանագրի 3.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3.5 Բաժանորդն իրավունք ունի չընդունել անպատշաճ որակի գազը: Եթե Բաժանորդն ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է անպատշաճ որակի գազը, ապա սպառված գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է համաձայն սույն պայմանագրի 6.3 կետի:».
2) Պայմանագրի 6.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6.3 Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար Մատակարարը սույն պայմանագրի 5.2 կետին համապատասխան կազմված երկկողմ ակտի հիման վրա Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ` հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ------ օրվա ընթացքում: Հաշվարկային ժամանակաշրջանում մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և սպառված գազի քանակության արտադրյալով: Հաշվարկային ժամանակաշրջանում 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.
|
( |
|
. |
|
) | . |
|
որտեղ`
S -ը վճարման ենթակա գումարն է` դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).
Qկալ.մ.ա. -ն գազի միջին կալորիականությունն է` հաշվարկային ժամանակաշրջանում.
E - ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25 -ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է.
V - ն սպառված գազի քանակն է` հաշվարկային ժամանակաշրջանում (նորմալ խորանարդ մետր):».
3) ուժը կորցրած ճանաչել Պայմանագրի 9.5 կետը:
2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների հետ կնքված բնական գազի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.06.2013, N 176-Ն | 07.07.2013, N 66-Ն | |
26.02.2010, N 55-Ն | 01.04.2010, N 66-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|