Հիմք ընդունելով «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Համահայկական բանկի գրանցման մասին» կանոնակարգ 01/01-ը՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի փետրվարի 27-ի
թիվ 41-Ն որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 01/01
Հ Ա Մ Ա Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Ս Ի Ն
Գ լ ու խ 1
Ընդհանուր դրույթներ ԵՎ սահմանումներ
Սույն կանոնակարգը սահմանում է Համահայկական բանկի` որպես իրավաբանական անձի, գրանցման հետ կապված հարաբերությունները:
Գ լ ու խ 2
Համահայկական բանկի գրանցումը
1. Համահայկական բանկի գրանցման համար հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձինք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) Համահայկական բանկը որպես իրավաբանական անձ գրանցելու և լիցենզավորելու մասին դիմում համաձայն հավելված 1-ի,
2) Համահայկական բանկի կանոնադրությունը: Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված. ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն հավելված 2-ի,
3) Համահայկական բանկ հիմնադրելու մաuին հիմնադիր ժողովի արձանագրությունը` uտորագրված բոլոր հիմնադիրների կողմից, իսկ մեկ անձի կողմից Համահայկական բանկի հիմնադրման դեպքում` հիմնադրի գրավոր որոշումը,
4) Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ունեցող անձանց համար հայտարարագիր «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության մասին՝ համաձայն հավելված 3-1 կամ 3-2-ի։
2. Եթե Համահայկական բանկի հիմնադիրներից են Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա նրանք չեն ներկայացնում սույն կանոնակարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:
3. Դիմումը ստանալուց հետո իննսունօրյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է Համահայկական բանկը, եթե այն ներկայացրել է սույն Կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև եթե Կենտրոնական բանկում բացված կապիտալի համալրման համապատասխան կուտակային հաշվում առկա են առնվազն հինգ միլիարդ դրամի չափով միջոցներ։
4. Համահայկական բանկի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին,
3) Համահայկական բանկը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին:
5. Համահայկական բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստեր ու տեղեկություններ պարզաբանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ երկարաձգել սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված Համահայկական բանկի գրանցման ժամկետը:
6. Համահայկական բանկի գրանցման մասին Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը հիմնադիրներին տալիս է Համահայկական բանկի գրանցման վկայական՝ համաձայն հավելված 4-ի:
Հավելված 1
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
պարոն ___________
Դ Ի Մ ՈՒ Մ
Հարգելի պարոն__________
Ես (մենք)` ___________ գործելով որպես «Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության լիազոր ներկայացուցիչ (ներ) _____________
համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք Համահայկական բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը _______ էջ):
Ես (մենք) հավաստիացնում եմ (ենք), որ մանրակրկիտ դիտարկել եմ (ենք) սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ (ենք), որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում եմ (ենք), որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Խնդրում եմ (ենք) գրանցել Համահայկական բանկը որպես իրավաբանական անձ:
Համահայկական բանկը` որպես իրավաբանական անձ գրանցելուց հետո պարտավորվում եմ (ենք) ներկայացնել օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև միջոցներ ձեռք առնել բավարարելու բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ պահանջները:
Համահայկական բանկի հիմնադիրների կողմից լիազորված անձ (անձինք)՝
Ստորագրություն |
Անուն, ազգանուն |
Անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրված, առկայության դեպքում նաև սոցիալական քարտի համարը |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
___ ___________2009 թ.
Հավելված 2
Համարակալված, կնքված և կարված է
------------------- |
(------------------) |
թերթ: |
նշել թվերով |
նշել տառերով |
|
Իվ լիցենզավորման ու գրանցման բաժնի պետ՝
---------------------------- |
---------------------------- |
անուն, ազգանուն |
ստորագրություն |
վերահսկող՝
---------------------------- |
---------------------------- |
անուն, ազգանուն |
ստորագրություն | |
Հավելված 3-1
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Ես՝
|
|
|
Անուն, ազգանուն, հայրանուն |
հայտարարում եմ, որ |
|
1. |
Ես չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
2. |
Ես օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով չեմ զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
3. |
Ես չեմ ճանաչվել սնանկ և չունեմ ժամկետանց պարտավորություններ.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
4. |
Իմ գործողությունները նախկինում չեն հանգեցրել բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
5. |
Ես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների համար չեմ ենթարկվել քրեական պատասխանատվության.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
6. |
Ես այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների համար չեմ ենթարկվել քրեական պատասխանատվության.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
7. |
Ես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հանդիսացել եմ ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իմ պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում բանկը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ, և բանկի ֆինանսական վիճակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, չի վատթարացել. Եթե 7-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
8. |
Ես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում չեմ հանդիսացել ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ. Եթե 8-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
9. |
Ես այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում հանդիսացել եմ ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իմ պաշտոնավարման ընթացքում բանկը, ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ. Եթե 9-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
10. |
Ես այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում չեմ հանդիսացել ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ. Եթե 10-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
11. |
Ես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում հանդիսացել եմ ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իմ պաշտոնավարման ընթացքում տվյալ կազմակերպությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ. Եթե 11-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
12. |
Ես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում չեմ հանդիսացել ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ. Եթե 12-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
13. |
Ես այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից ներգրավված չեմ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
14. |
Ես կամ ինձ հետ փոխկապակցված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ վարկային կազ-մակերպության հանդեպ չունենք ժամկետանց (կետանցված) պարտավորություն.
եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
| |
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին: |
Ստորագրություն |
_________ |
Ամսաթիվ |
________ |
|
օր/ամիս/տարի | |
Հավելված 3-2
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
|
|
|
Կազմակերպության անվանումը |
հայտարարում է, որ |
|
1. |
Օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով չի զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
2. |
Չի ճանաչվել սնանկ և չունի ժամկետանց պարտավորություններ.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
3. |
Իր գործողությունները նախկինում չեն հանգեցրել բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
4. |
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հանդիսացել է նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իր գործունեության ընթացքում բանկը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ, և բանկի ֆինանսական վիճակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, չի վատթարացել. Եթե 4-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
5. |
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում չի հանդիսացել նշանակալից մասնակցություն ունեցող անձ. Եթե 5-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
6. |
Այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում հանդիսացել է նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իր գործունեության ընթացքում բանկը, ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ. Եթե 6-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
7.
|
Այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում չի հանդիսացել նշանակալից մասնակցություն ունեցող անձ. Եթե 7-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
8. |
Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում հանդիսացել է նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իր գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ. Եթե 8-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
9. |
Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում չի հանդիսացել նշանակալից մասնակցություն ունեցող անձ. Եթե 9-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
|
|
|
|
10. |
Կազմակերպությունը կամ իր հետ փոխկապակցված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ չունի ժամկետանց (կետանցված) պարտավորություն.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում |
| |
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին: |
Տնօրենի անունը, ազգանունը ______________________
Ստորագրություն |
_________ |
Ամսաթիվ |
________ |
|
օր/ամիս/տարի |
Կ. Տ. |
Հավելված 4
ՀՀ զինանշան |
|
Գրանցված է |
|
|
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
2009 թ. փետրվարի 27-ի թիվ 41-Ն որոշմամբ |
|
|
|
|
|
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --- |
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ |
|
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Համահայկական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է |
|
|
|
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
|
«Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությանը |
|
|
|
|
|
_______________________ |
|
|
(բանկի գտնվելու վայրը) |
|
|
|
|
|
Գրանցման համարը _____________________ |
|
|
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________ |
|
|
|
Ք. ԵՐԵՎԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ____ |
|
|
__ _____200 թ. |
|
|
Կ.Տ.
|