Գլխավոր տեղեկություն
Համար
N 455-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հունիսի 2009 թվականի N 455-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ, ԿՈՇԻՑԵ ԵՎ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2009 թվականի հունիսի 2-4-ը գործուղել Բրատիսլավա և Կոշիցե (Սլովակիայի Հանրապետություն)` Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ Դուշան Չապլովիչի հրավերով, և «Արևելյան հարևանների հետ համագործակցության ամրապնդում. տեղական և տարածքային իշխանությունների դերն Արևելյան գործընկերության զարգացման գործում» խորագրով միջոցառմանը մասնակցելու, և Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ հանդիպելու համար:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Բրատիսլավա, Կոշիցե և Վիեննա գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի ճանապարհածախսը և 2009 թվականի հունիսի 2-3-ը Կոշիցեում գտնվելու հետ կապված գիշերավարձի ծախսերը հոգում են հրավիրող կողմերը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Բրատիսլավա, Կոշիցե և Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բրատիսլավա, Կոշիցե և Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 2

Երևան