«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 271 -րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, Հայաստնի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը (Հավելված 1):
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Գ. Ազարյան |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի թիվ 14-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
Վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եվ հաշվարկման գործընթացներին հետեվելու
1. Վսատահված անձն իրավունք ունի հետևելու քվեաթերթիկների տպագրման, քվեաթերթիկները տպագրատնից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փոխադրելու, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում դրանք պահպանելու, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին:
2. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեաթերթիկները տպագրող տպագրատան, տպագրման օրվա և ժամի վերաբերյալ` զանգվածային լրատվության միջոցներով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվում է հայտարարություն:
(2-րդ կետը լրաց 10.02.09 N 3-Ն)
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունները հայտնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` հանձնաժողովի գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում են համապատասխան հայտարարություն:
(3-րդ կետը լրաց 10.02.09 N 3-Ն)
4. Վստահված անձը քվեաթերթիկների տպագրման ամբողջ ընթացքում կարող է ներկա գտնվել տպագրատանը, ինչպես նաև իր միջոցներով ուղեկցել քվեաթերթիկներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:
5. Վստահված անձն իրավունք ունի քվեարկության նախորդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հետևել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:
6. Քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում վստահված անձը` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք ունի հետևել քվեաթերթիկների հաշվարկման և փաթեթավորման գործընթացներին:
7. Սույն կարգում թվարկված գործընթացներին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքին: Վստահված անձը պետք է ներկայացնի վստահված անձի վկայականը և անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող 9-րդ ձև):
(հավելվածը լրաց 10.02.09 N 3-Ն)