Գլխավոր տեղեկություն
Համար
N 557
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.01.2009-17.06.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.513
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2001

040.0557.21.06.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2001 թվականի N 557

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`

ա) եռամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքները.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 21-ի N 557 որոշմամբ

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկայիս վիճակը համահունչ է երկրի ընդհանուր ծանր տնտեսական վիճակին: Խորհրդային ժամանակներից ժառանգած ուռճացված մահճակալային ֆոնդ` գերհագեցած կադրային ռեսուրսներով, զբաղվածության չափազանց ցածր ցուցանիշներով: Արդյունքում` ծախսատարության տեսանկյունից ծայրահեղ չարդարացված հիվանդանոցային հզորություններ, թերծանրաբեռնված ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ:

Ներկայիս առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության արդյունավետ օգտագործմանը խոչընդոտում է պետական բյուջեի կողմից անբավարար ֆինանսավորումը, բնակչության վճարունակության խիստ անկումը, պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Հիվանդանոցային ծառայությունում առկա են չօգտագործված կարողությունները, առանձին մասնագիտությունների գծով մահճակալների անհամաչափ բաշխումը, հիվանդանոցների թվի, չափերի, զբաղվածության և իրականացվող ծառայությունների անհամարժեքությունը, ցածրորակ և անհամաչափ բաշխված բժշկական տեխնոլոգիաները և հիվանդանոցների անհամաչափ աշխարհագրական տեղաբաշխումը: Այս գործոններն ստեղծում են լուրջ խոչընդոտներ` համակարգի զարգացման, առկա սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և որակյալ բուժական ծառայությունների ծավալման համար, որոնք իրենց հերթին նպաստում են հիվանդանոցային ծառայությունների գների բարձրացմանը, մատչելիության և որակի անկմանը:

Ինչ վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն իրականացնող ուռճացված օղակին, ապա այն լիարժեք չի ապահովում բնակչության որակյալ մասնագիտական բուժօգնությունը, մոտ չի կանգնած համայնքին, ընտանիքին, նկատելի անհավասարություն կա գյուղական և քաղաքային առողջապահության մակարդակների միջև:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համակարգի հզորությունների օպտիմալացումն այն հաշվով, որ պետությունը հնարավորություն ունենա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ առողջապահության նախարարության օպտիմալացման հայեցակարգը` ստորև ներկայացվում է Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:

 

Ներկա իրավիճակը

Տավուշի մարզն զբաղեցնում է 2710 ք. կմ տարածք, բնակչության թիվը` 155750 մարդ: Բնակչությունը հիմնականում տեղաբաշխված է քաղաքներում`

Իջևանի վարչատարածք` 51.150 մարդ, որից`

ք. Իջևան` 18.970 մարդ

Դիլիջանի վարչատարածք` 31060 մարդ, որից`

ք. Դիլիջան` 23.825 մարդ

Նոյեմբերյանի վարչատարածք` 36.520 մարդ, որից`

ք. Նոյեմբերյան` 7.838 մարդ

Բերդի վարչատարածք` 37.020 մարդ, որից`

ք. Բերդ` 19.969 մարդ:

Սահմանի երկարությունը` 400 կմ, որից`

Ադրբեջանի Հանրապետության հետ` 352 կմ,

Տավուշի մարզային ենթակայության առողջապահության համակարգն ընդգրկում է 28 ՓԲԸ` որից`

 

 4 հիվանդանոց (Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան)

 4 պոլիկլինիկա (Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան)

 1 մոր և մանկան առողջության կենտրոն (Իջևան)

1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա (Իջևան)

 3 առողջության կենտրոն (Աչաջուր, Արծվաբերդ, Այգեձոր)

 14 գյուղական բժշկական ամբուլատորիա

 1 շտապ օգնության կայան (Բերդ)

Մարզի տարածքում գործում են նաև հանրապետական ենթակայության

 Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը

 Դիլիջանի մեծահասակների հակատուբերկուլյոզային առողջարանը

 

Ներկայումս մարզի առողջապահության համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության պահանջարկը: Արդյունքում, ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու ներկա պայմաններում բուժօգնություն և սպասարկում իրականացնողների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները:

Ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտների կարգավիճակ ստացած բուժհաստատությունները, որոնք պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվում են ըստ բնակչության թվաքանակի, ի վիճակի չեն ծածկելու տնտեսական ծախսերը, նաև վճարելու աշխատավարձ:

Կից ներկայացվող տեղեկատվական աղյուսակները բնորոշում են բուժհիմնարկների փաստացի իրավիճակը:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն

 

Բուժհաստատության
անվանումը
Նախատեսված
հաճախումների
թիվը/1 հերթ
Փաստացի
հզորությունը
(հաճախում)
Բժիշկ Բուժքույր Այլ
աշխատող
Սպասարկվող
բնակչությունը
Իջևանի պոլիկլինիկա 500 122.7 20 57 21 18970
Իջևանի մոր և մանկան առողջության կենտրոն     11 25 8 6652
Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա     2 10 4 51150
Այգեհովիտի ԳԲԱ (Վազաշեն, Կայան)     4 20 4 4874
Աչաջրի ԱԿ/ Ակնաղբյուր     3 14 9 4957
Սևքարի ԳԲԱ (Բերքաբեր, Սարիգյուղ, Ն. Ծաղկավան, Կիրանց, Աճարկոտ)     2 12 5 5426
Խաշթառակի ԳԲԱ (Ազատամուտ, Դիտավան, Լուսահովիտ)     2 14 6 6466
Գանձաքարի ԳԲԱ     2 8 3 3803
Ընդամենը` Իջևանի տարածաշրջանում     46 160 60 51150
Նոյեմբերյանի պոլիկլինիկա (Դովեղ, Ջուջևան) 100 64.8 19 34 15 7830
Բագրատաշենի ԳԲԱ (Դեղձավան, Պտղավան, Դեբեդավան)     3 9 3 5208
Այրումի ԳԲԱ (Լճկաձոր, Արճիս)     3 8 2 5018
Զորականի ԳԲԱ/ Հաղթանակ     1 4 2 2659
Բերդավանի ԳԲԱ     2 7 3 3623
Կողբի ԳԲԱ     3 11 4 5223
Ոսկևանի ԳԲԱ (Բաղանիս, Ոսկեպար)     1 11 2 3335
Կոթիի ԳԲԱ/ Բարեկամավան     1 8 2 3624
Ընդամենը` Նոյեմբերյանի տարածաշրջանում     33 92 33 36520
Բերդի պոլիկլինիկա (Այգեպար, Ն. Կ. Աղբյուր, Վ. Կ. Աղբյուր, Թովուզ, Չինչին, Նավուր, Իծաքար) 400 151.2 24 50 16 19969
Մոսեսգեղի ԳԲԱ     1 6 3 2883
Այգեձորի ԱԿ (Չինարի)     3 9 8 4434
Արծվաբերդի ԱԿ (Նորաշեն, Չորաթան)     5 40 20 6407
Պառավաքարի ԳԲԱ (Վ. Ծաղկավան, Վարագավան)     2 10 5 3560
Ընդամենը` Բերդի տարածաշրջանում     35 115 52 37020
Դիլիջանի պոլիկլինիկա 150 124.4 29 68 13 23825
Հաղարծնի ԳԲԱ (Թեղուտ, Գոշ)     5 21 10 7239
Ընդամենը` Դիլիջանի տարածաշրջանում     34 89 23 31060

 

Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն

 

Բուժհաստատության
անվանումը
Մահճակալների
թիվը
(2000 թ.)
1 հիվանդի
բուժման
միջին
տևողությունը
(օր)
Ծանրա-բեռնվա-ծությունը
(%)
Բժիշկ Բուժքույր Ընդհանուր
աշխատող.
թիվը
Տարածք
(քմ)
Իջևանի հիվանդանոց (բաժանմունքներ) 235 8.1 15.3 32 99 222 1700
թերապևտիկ 55 8.50 9.8        
վիրաբուժական 35 13.4 31.5        
մանկական 30 8.8 11.4        
ինֆեկցիոն 20 9.2 15.3        
տրավմատոլոգիական 15 13.0 22        
քիթ-կոկորդ-ականջ 10 1.9 3.6        
նյարդաբանական 10 7.2 9.9        
ծննդաբերական 30 4.4 17.7        
գինեկոլոգիական 10 10.1 15.8        
հղիների պաթոլոգիա 10 7.3 14.8        
աբորտների 10 1.0 1.3        
Դիլիջանի հիվանդանոց (բաժանմունքներ) 200 9.0 11.2 33 85 165 1710
թերապևտիկ 60 14.4 8.6          
վիրաբուժական 40 15.6 17.3        
մանկական 30 9.3 4.7        
ինֆեկցիոն 15 14.8 12.7        
քիթ-կոկորդ-ականջ 10 - -        
ակնաբուժական  5 -        
ծննդաբերական  18 6.0 23.3         
գինեկոլոգիական 12 9.5 11.7        
հղիների պաթոլոգիա 7 11.4 20.6        
աբորտների 3 0.9 1.8        
Նոյեմբերյանի հիվանդանոց (բաժանմունքներ) 90 9.0 28.3 16 58 126 1500
թերապևտիկ 25 12.0 20.4        
վիրաբուժական 20 11.6 38.7        
մանկական 13 8.4 18.1        
ինֆեկցիոն 15 9.2 10.5        
ծննդաբերական 4 7.2 80.9        
գինեկոլոգիական 4 5.8 25        
հղիների պաթոլոգիա 2 7.5 99.4        
աբորտների 4 1.0 1.7        
Բերդի հիվանդանոց (բաժանմունքներ) 101 9.1 35.2 14 52 117 1500
թերապևտիկ 20 11.8 27.9        
վիրաբուժական 25 10.0 37.9        
մանկական 10 11.9 49        
ինֆեկցիոն 15 14.2 38.4        
քիթ-կոկորդ-ականջ 5 7.2 14.6        
ծննդաբերական 10 5.2 4538        
գինեկոլոգիա 5 12.8 40.1        
հղիների պաթոլոգիա 5 13.8 32.6        
աբորտների 6 2.2 14.6        
Այգեձորի ԱԿ 25 7.3 135 3 9 20  
Արծվաբերդի 50 7.7 21.1 5 40 65
Աչաջրի ԱԿ 20 5.1 4.9 3 14 26  
Ընդամենը` մարզում 721 8.8 18.7 106 357 741  

 

Սպասվելիք իրավիճակ

Օպտիմալացման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է`

 հստակեցնել մարզի բուժհաստատությունների ռեալ հզորությունները և ծավալված մահճակալային ֆոնդը,

 կրճատել բուժհաստատությունների չծանրաբեռնված կարողությունները,

 վերակազմակերպել, հարկ եղած դեպքում լուծարել այն բուժհաստատությունները, որոնք գործում են ոչ արդյունավետ և առողջապահական նորմերին անհամապատասխան,

 տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով միավորել բուժհաստատությունների շենքային տարածքները,

 արդյունավետ օգտագործել կադրային ներուժը,

 իրականացնել բուժհաստատությունների մասնավորեցումը,

 վերականգնել բուժհաստատությունների ֆունկցիոնալ և կառուցվածքային կապերը:

 

Օպտիմալացման հիմնախնդիրներն են`

 առաջնային և երկրորդային բուժօգնության հստակ սահմանազատումը,

 առավելագույն հնարավորությունների ստեղծումը ստացիոնար բուժօգնությունը ամբուլատոր-պոլիկլինիկականով փոխարինելու համար` ընդլայնելով ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շփման եզրերը,

 առաջնային օղակի զարգացում և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինում ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001- 2005 թ.),

 ստացիոնար ծառայությունների վերակազմակերպումը բուժօգնության ինտենսիվության մակարդակին համապատասխան,

 մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացումը,

 առկա հնարավորությունների ուսումնասիրումը և ներհիվանդանոցային բաժանմունքների ու բուժհաստատությունների միացումը,

 բժշկական կադրերի վերամասնագիտացումը, վերադասավորումը:

Ծրագիրն իրականացնելու համար հարկավոր է ուսումնասիրել առկա առողջապահական համակարգի հնարավորությունները և իրականացնել բուժհաստատությունների կամ ներհիվանդանոցային բաժանմունքների միաձուլում, մահճակալների թիվ/բնակչություն ցուցանիշի ստանդարտների ճշտում, մշակել նեղ մասնագետ/բնակչություն ցուցանիշը և, ելնելով դրանից, իրականացնել մարդկային ռեսուրսների պլանավորում:

Ելնելով Տավուշի մարզի ներկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, աշխատատեղերի բացակայությունից, այն հանգամանքից, որ մարզը գտնվում է սահմանամերձ գոտում, առաջարկվում է առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագիրն իրականացնելիս ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, որն արտահայտված է նաև ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին որոշման մեջ:

Մարզում ուսումնասիրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`

 կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխումը,

 ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործումը,

բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիությունը,

 վարչական կառավարման մեխանիզմների պարզեցումը:

Համաձայն առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության` բուժօգնության առաջնային մակարդակի հիմքը պետք է կազմի ընտանեկան բժիշկը (կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկը): Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումն ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.), կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը: Մինչև ընտանեկան բժշկի ինստիտուտի լիովին ձևավորումը, մարզում գործող պոլիկլինիկաները կաշխատեն նույն կարգավիճակով: Հետագայում յուրաքանչյուր պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Բուժօգնության կազմակերպումը կիրականացվի թիմային սկզբունքով` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Անցումային շրջանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռևս կպահպանվի: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից և անհրաժեշտ թվով ընտանեկան բժիշկներով համալրվելուց հետո նեղ մասնագիտական ծառայությունները կտեղափոխվեն հիվանդանոցային օղակ:

Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է`

 Մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացում: Միացման դեպքում պետք է դիտարկվեն հնարավոր տարբերակները, երբ մանկական պոլիկլինիկան է տեղափոխվում մեծահասակների պոլիկլինիկա, կամ մեծահասակների պոլիկլինիկան` մանկական, կախված այն հանգամանքից, թե ում շենքային հարմարություններն են ավելի բարվոք, և որ պոլիկլինիկայի գործունեության ցուցանիշներն ավելի բարձր են:

 Այն գյուղական բժշկական ամբուլատորիաները, որոնք Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվել կամ վերանորոգվել են, որտեղ արդեն աշխատում են վերապատրաստված ընտանեկան բժիշկներ` թողնել նախկին կարգավիճակով:

 Մարզի մյուս գյուղական բժշկական ամբուլատորիաները միացնել տարածքային պոլիկլինիկաներին: Ամբուլատոր ծառայությունն իր հագեցվածությամբ և հնարավորություններով ի վիճակի չէ լիարժեք հետազոտել, ախտորոշել և կազմակերպել իր տարածքի հիվանդների բուժումը: Լաբորատոր, գործիքային, նեղ մասնագիտական հետազոտությունները, շատ դեպքերում, կատարվում են պոլիկլինիկաներում, սակայն ֆինանսավորումն ստանում է գյուղական ամբուլատոր ծառայությունը:

 Մարզի ստոմատոլոգիական պոլիկլինիկաները ներկայացնել մասնավորեցման:

Ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունում առաջարկվում է`

 

Իջևանի վարչատարածք`

1. Իջևան քաղաքի մոր և մանկան առողջության կենտրոնը ժամանակավորապես թողնել նախկին կարգավիճակով:

2. Այգեհովիտի, Խաշթառակի բժշկական ամբուլատորիաները միացնել «Իջևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին:

3. Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:

 

Դիլիջանի վարչատարածք`

 Առանձին շենքում գործող մանկական կոնսուլտացիայի բաժանմունքը տեղափոխել և միացնել «Դիլիջանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին: Պոլիկլինիկային միացնել Հաղարծնի գյուղական բժշկական ամբուլատորիան:

Արդյունքում կազատվի մանկական կոնսուլտացիայի շենքը` 300 քմ տարածքով:

 

Բերդի վարչատարածք`

1. (կետն ուժը կորցրել է 25.12.08 N 1572-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 25.12.08 N 1572-Ն)

3. Արծվաբերդի առողջության կենտրոնը թողնել նախկին կարգավիճակով:

4. Լուծարել «Բերդի մանկական պոլիկլինիկա» և «Մովսեսգեղի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները:

(4-րդ կետը լրաց. 25.12.08 N 1572-Ն)

 

Նոյեմբերյանի վարչատարածք`

1. (կետն ուժը կորցրել է 25.12.08 N 1572-Ն)

2. Այրումի, Կողբի, Կոթիի ամբուլատորիաները (Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում կառուցված) թողնել նախկին կարգավիճակով: Արդյունքում կազատվի մանկական պոլիկլինիկայի շենքը` 300 քմ տարածքով:

 

Բուժհաստատության
անվանումը
Օպտիմալացման
արդյունքում
կատարվող
փոփոխությունները
Անհրաժեշտ
ընտանեկան
բժշկի
գրասենյակ
Սպասարկվող
բնակչության
թիվը
Իջևանի պոլիկլինիկա թողնել նույն կարգավիճակով  9 ընտանեկան բժշկի 18970
Իջևանի մոր և մանկան առողջության կենտրոն թողնել նույն կարգավիճակով - 6652
Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ներկայացնել մասնավորեցման - 51148
Այգեհովիտի ԳԲԱ (Վազաշեն, Կայան) միացնել պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4874
Աչաջրի ԱԿ/Ակնաղբյուր թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4957
Սևքարի ԳԲԱ (Բերքաբեր, Սարիգյուղ, Ն. Ծաղկավան, Կիրանց, Աճարկոտ) թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 5426
Խաշթառակի ԳԲԱ (Ազատամուտ, Դիտավան, Լուսահովիտ) միացնել պոլիկլինիկային 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6466
Գանձաքարի ԳԲԱ թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3805
Ընդամենը Իջևանի տարածաշրջանում   20 ընտանեկան բժշկի գրասենյակ 51150
Նոյեմբերյանի պոլիկլինիկա (Դովեղ, Ջուջևան) թողնել նույն կարգավիճակով 4 ընտանեկան բժշկի գրասենյակ 7830
(տողն ուժը կորցրել է 25.12.08 N 1572-Ն)
Այրումի ԳԲԱ (Լճկաձոր, Արճիս) գրասենյակ թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 5018
(տողն ուժը կորցրել է 25.12.08 N 1572-Ն)
(տողն ուժը կորցրել է 25.12.08 N 1572-Ն)
Կողբի ԳԲԱ թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 5223
(տողն ուժը կորցրել է 25.12.08 N 1572-Ն)
Կոթիի ԳԲԱ/Բարեկամավան թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 3634
Ընդամենը` Նոյեմբերյանի տարածաշրջանում   16 ընտանեկան բժշկի գրասենյակ 36520
Բերդի պոլիկլինիկա (Այգեպար, Ն. Կ. Աղբյուր, Վ. Կ. Աղբյուր, Թովուզ, Չինչին, Նավուր, Իծաքար) թողնել նույն կարգավիճակով 9 ընտանեկան բժշկի գրասենյակ 19969
Մոսեսգեղի ԳԲԱ միացնել պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2873
Այգեձորի ԱԿ (Չինարի) թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4424
Արծվաբերդի ԱԿ (Նորաշեն, Չորաթան) թողնել նույն կարգավիճակով 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6407
Պառավաքարի ԳԲԱ (Վ. Ծաղկավան, Վարագավան) թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 3350
Ընդամենը` Բերդի տարածաշրջանում   16 ընտանեկան բժշկի գրասենյակ 37020
Դիլիջանի պոլիկլինիկա թողնել նույն կարգավիճակով 10 ընտանեկան բժշկի գրասենյակ 23825
Հաղարծնի ԳԲԱ (Թեղուտ, Գոշ) միացնել պոլիկլինիկային 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 7239
Ընդամենը` Դիլիջանի   13 ընտանեկան բժշկի գրասենյակ 31064
Ընդամենը` մարզում   65 ընտանեկան բժշկի գրասենյակ  

(աղյուսակը փոփ. 25.12.08 N 1572-Ն)

3. Լուծարել «Նոյեմբերյանի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Բագրատաշենի ԳԲԱ», «Բերդավանի ԳԲԱ», «Զորականի ԳԲԱ», «Ոսկևանի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները:

(3-րդ կետը լրաց. 25.12.08 N 1572-Ն)

 

Հիվանդանոցային ծառայություն

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» 05.02.2001 թ. N 80 որոշումը Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով առաջարկվում է`

նկատի առնելով աշխարհագրական նշանակությունը` պահպանել մարզի հիվանդանոցների թիվը, կատարելով ներհիվանդանոցային կառուցվածքային փոփոխություններ` մահճակալների թվի կրճատում, ներհիվանդանոցային պայմանների բարելավում:

 

Իջևանի վարչատարածք`

1. Իջևան քաղաքում նախատեսվում է առանձին շենքում գործող շտապ օգնության կայանը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք: Արդյունքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 120 մահճակալ հզորությամբ (ներկայիս 235-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

 թերապևտիկ,

 վիրաբուժական,

 մանկական,

 ինֆեկցիոն,

 մանկաբարձագինեկոլոգիական,

 շտապ օգնության ծառայություն,

 արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն:

2. Աչաջրի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում Իջևան քաղաքում կազատվի շտապ օգնության շենքը` 200 քմ տարածքով:

 

Դիլիջանի վարչատարածք`

Հաշվի առնելով, որ Դիլիջան քաղաքի հիվանդանոցի հիմնական մասնաշենքի մի թևը հրդեհվել է, և ներկայումս վիրաբուժական ու ծննդաբերական բաժանմունքները գործում են առանձին, ոչ բարվոք վիճակում գտնվող շենքում, առաջարկվում է`

1. վերակառուցել (վերանորոգել) հիվանդանոցի հրդեհված շենքը, որից հետո առանձին մասնաշենքում գործող վիրաբուժական և ծննդաբերական բաժանմունքները տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք,

2. հիվանդանոցի ազատված մասնաշենքը օտարել:

 

Արդյունքում Դիլիջան քաղաքում կունենանք`

1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 200-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

 թերապևտիկ,

 վիրաբուժական,

 մանկական,

 ինֆեկցիոն,

 մանկաբարձագինեկոլոգիական,

 շտապ օգնության ծառայություն,

 արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն:

Արդյունքում կազատվի հիվանդանոցի վիրաբուժական և ծննդաբերական, գինեկոլոգիական բաժանմունքների մասնաշենքը` մոտ 1700 քմ տարածքով:

 

Նոյեմբերյանի վարչատարածք`

ք. Նոյեմբերյանում նախատեսվում է`

 հիվանդանոցում կատարել ներհիվանդանոցային բաժանմունքների միաձուլում, որի արդյունքում կազատվի շենքի առաջին հարկը: Այստեղ հետագայում կտեղադրվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը:

Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 90-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

 թերապևտիկ,

 վիրաբուժական,

 մանկական,

 ինֆեկցիոն,

 մանկաբարձագինեկոլոգիական,

 շտապ օգնության ծառայություն,

 արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:

 

Բերդի վարչատարածք`

Ներկայումս Բերդ քաղաքի շտապ օգնության կայանի շենքը ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից վերանորոգվում է, իսկ «ԱՄԿՈՐ» կազմակերպությունը պարտավորվել է ծառայությունը ապահովել ժամանակակից բուժսարքավորումներով:

Առաջարկվում է Բերդի շտապ օգնության կայանը միավորել հիվանդանոցին, մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:

Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 101-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքներ`

 թերապևտիկ,

 վիրաբուժական,

 մանկական,

 ինֆեկցիոն,

 մանկաբարձագինեկոլոգիական,

 շտապ օգնության ծառայություն,

 արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:

 

Ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայությունը կունենա հետևյալ պատկերը`

Բուժհաստատության
անվանումը
Առ 01.01.2001 թ. բաժանմունքների
մահճ. ֆոնդը
Ծանրաբեռնվա-ծությունը
(%)
Մեկ մահճակալի
կատարողականը
(մահճ./օր)
Առաջարկվող
օպտիմալ
կառուցվածքը
(բաժանմունք/
մահճակալ)
Իջևանի հիվանդանոց (բաժանմունքներ) 235 15.3 56.1 120
թերապևտիկ 55      
վիրաբուժական 35      
մանկական 30      
ինֆեկցիոն 20      
տրավմատոլոգիական 15      
քիթ-կոկորդ-ականջ 10      
նյարդաբանական 10      
ծննդաբերական 30      
գինեկոլոգիական 10      
հղիների պաթոլոգիա 10      
աբորտ 10      
Դիլիջանի հիվանդանոց (բաժանմունքներ) 200 11.2 41.2 90
թերապևտիկ 60      
վիրաբուժական 40      
մանկական 30      
ինֆեկցիոն 15      

քիթ-կոկորդ-ականջի

 

10      
ակնաբուժական 5      
ծննդաբերական 18      
գինեկոլոգիական 12      
հղիների պաթոլոգիա 7      
աբորտների 3      
Նոյեմբերյանի հիվանդանոց
(բաժանմունքներ)
90 28.3 103.5 60
թերապևտիկ 25      
վիրաբուժական 20      
մանկական 13      
ինֆեկցիոն 15      
ծննդաբերական 4      
գինեկոլոգիական 4      
հղիների պաթոլոգիա 2      
աբորտների 4      
Բերդի հիվանդանոց
(բաժանմունքներ)
101 35.2 128.7 60
թերապևտիկ 20      
վիրաբուժական 25      
մանկական 10      
ինֆեկցիոն 15      
քիթ-կոկորդ-ականջի 5      
ծննդաբերական 10      
գինեկոլոգիական 5      
հղիների պաթոլոգիա 5      
աբորտների 6      
Այգեձորի առողջության կենտրոն 25 135 49.4 10
Արծվաբերդի առողջության կենտրոն 50 21.1 77.1 20
Աչաջրի առողջության կենտրոն 20 4.9 18.1 10
Ընդամենը` մարզում 721 18.7 68.2 370

 

Ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի առողջապահության համակարգի մահճակալների թիվը կկրճատվի 721-ից մինչև 370 և կազատվի 2500 քմ տարածք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.06.2010, N 687-Ն 17.06.2010, N 557
25.12.2008, N 1572-Ն 22.01.2009, N 557
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան