«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 հունվարի 2009 թ. |
թիվ 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) Որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 11-րդ, 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
12. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավար (աշխատակից) չեն կարող լինել այն անձինք, որոնք`
1) կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,
4) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,
5) փոխկապակցված են տվյալ ֆինանսական հաստատության ղեկավարների հետ՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի իմաստով,
6) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված չափանիշներին:»:
2) Կանոնակարգը լրացնել 12.1-րդ, 12.2-րդ և 12.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«12.1. Սույն կանոնակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները հավաստվում են «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» Հայտարարագրով (այսուհետ` Հայտարարագիր)` համաձայն Հավելված 3-ի: Հայտարարագիրը ֆինանսական հաստատությանը ներկայացվում է ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակվելուց առաջ: Եթե պաշտոնում նշանակվող անձը դեռևս չունի համապատասխան որակավորում, ապա Հայտարարագրի 4.3 կետը լրացվում է որակավորումից հետո:
12.2. Ֆինանսական հաստատությունները ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում անձի նշանակման վերաբերյալ ծանուցում են լիազոր մարմնին` սահմանված կարգով որակավորման վկայական տրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում (որակավորման վկայական ունեցող անձի նշանակման դեպքում՝ ծանուցումը կատարվում է նշանակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում)` համաձայն Հավելված 4-ով նախատեսված ծանուցագրի, դրան կից ներկայացնելով նաև Հավելված 3-ով նախատեսված Հայտարարագրի և պաշտոնի նշանակման վերաբերյալ գործադիր մարմնի որոշման (կարգադրության) պատճենները:
12.3. Ֆինանսական հաստատությունները ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակված անձի ազատման վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում են լիազոր մարմնին: Այն դեպքում, երբ ներքին դիտարկումների մարմնի գործառույթները դրված են մեկ աշխատակցի վրա, ապա ֆինանսական հաստատությունն այդ աշխատակցի ազատման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է լիազոր մարմնին` միաժամանակ նշելով, թե ում վրա է դրել այդ աշխատանքների կատարման պարտականությունները:»։
3) Կանոնակարգի 12-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ»։
4) Կանոնակարգի 54-77-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
5) Հաստատել «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» Հայտարարագիրը` համաձայն Հավելված 3-ի:
6) Հաստատել «Պաշտոնում նշանակելու վերաբերյալ» ծանուցագիրը` համաձայն Հավելված 4-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. փետրվարի 4 ք. Երևան |
Հավելված 3 | |
Հաստատված է |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ
1. Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Պաշտոնը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի 11 և 12 կետերով նշված հիմքերի մասին. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

3.6. Կրթություն Այս կետը լրացնելու փոխարեն ղեկավարը (աշխատակիցը) կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.7. Աշխատանքային գործունեությունը` վերջին 5 տարվա ընթացքում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Այլ տեղեկատվություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4.5. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հավելված 4 | |
Հաստատված է |
Ծ ա ն ու ց ա գ ի ր
Պաշտոնում նշանակելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Հարգելի …………………
Տեղեկացնում եմ Ձեզ, որ_______________________ - ին Անունը, ազգանունը, հայրանունը
________________________ -ի գործադիր մարմինը ֆինանսական հաստատության անվանումը
_________________________որոշմամբ նշանակել է որոշման ընդունման օր/ամիս/ամսաթիվ
ֆինանսական հաստատության______________ պաշտոնում: պաշտոնի անվանումը
|