«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60509034
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հունվարի 2009 թ. |
N 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության 25-րդ կետի «ը» ենթակետում «Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և (կամ) «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու,» բառերը փոխարինել «Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու,» բառերով:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |