Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.18/20(544) Հոդ.265
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 598-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրում և ամբողջ տեքստում «սննդամթերքի և սննդային հավելումների», «սննդամթերքի կամ սննդային հավելումների» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների», «սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) նախաբանում «կետի» բառը փոխարինել «և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի» բառերով.

3) որոշման հավելվածում՝

ա. երրորդ բաժնի վերնագիրը «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառից հետո լրացնել «, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերով,

բ. 34-րդ կետը «մարդու» բառից հետո լրացնել «կամ կենդանու» բառերով,

գ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկի 32-րդ տողում «ժմեխ» բառը փոխարինել «քուսպ» բառով, իսկ «շրոտ» բառը՝ «աղացած քուսպ» բառերով,

դ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկը 43-րդ տողից հետո լրացնել հետևյալ նոր տողերով՝

 

«

44.

ԳՕՍՏ 13496.0

Համակցված
կերեր, հումք. Նմուշառման մեթոդներ

համակցված կերեր, պրեմիքսներ, սպիտակուցավիտամինային և ամիդովիտամինային հավելումներ, կարբամիդային խտանյութ և հումք` դրանց արտադրության համար` կարբամիդ, կենդանական ծագման ալյուր, ձկնային և ծովային կաթնասուններից և խեցգետնակերպերից ստացվող ալյուր, կերային դրոժներ, շաքարի արտադրության մնացուկներ, խոտալյուր, վիտամինային կանաչ ալյուր, կերային ալյուր, խաղողի մզուկից ստացված կերային ալյուր, չոր եգիպտացորենային կերեր

45.

ԳՕՍՏ 27262

Բուսական ծագման կերեր.
Նմուշառման մեթոդներ

կանաչ կերեր, խոտ, ծղոտ, սիլոս, սենաժ, արհեստական չորացրած կերեր` խոտից

46.

ԳՕՍՏ 20083

Կերային դրոժներ. Տեխնիկական պայմաններ

կերային դրոժներ

47.

ԳՕՍՏ 20438

Ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք.
Ընդունման կանոններ. Որակի գնահատման զգայորոշման մեթոդ. Լաբորատոր փորձաքննության համար նմուշառման մեթոդներ

ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք

48.

ԳՕՍՏ 28736

Կերային արմատապտուղներ.
Տեխնիկական պայմաններ

կերային, շաքարային և կիսաշաքարային ճակնդեղ, գոնգեղ, գազար և շաղգամ

49.

ԳՕՍՏ 17536

Կենդանական ծագման ալյուր.
Տեխնիկական պայմաններ

կենդանական ծագման ալյուրներ՝ նախատեսված համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար

50.

ԳՕՍՏ 28189

Ոսկրային կիսաֆաբրիկատ. Տեխնիկական պայմաններ

ոսկրալյուրի կիսաֆաբրիկատ՝ նախատեսված չոր կենդանական կերերի ու համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 10

Երևան