ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1530-Ն
2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,
3) ընտանեկան նպաստի բազային մասը` 8000 դրամ,
4) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,
բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
5) 35.01 - 39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
6) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
7) միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ,
բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ,
8) ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում`
ա. հրատապ օգնության չափը` 8000 դրամ,
բ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ,
9) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ,
10) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 3000 դրամ:
(1-ին կետը փոփ. 04.12.08 N 1523-Ն)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2008 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման կարգի`
ա. 2-րդ կետում «սոցիալ-տնտեսական» բառերը փոխարինել «կազմը և» բառերով, «ծառայությունների» բառը` «ծառայություններ տրամադրող» բառերով,
բ. 7-րդ կետի 5, 6, 11 և 12-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը Ա55 35,
6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66 33 պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի պատճենը կամ անձնագրի պատճենը»,
«11) ուսանող մինչև 23 տարեկան Ս12 22 պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,
12) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00 35
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից»,
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 16 տարեկան երեխաները կամ հաշմանդամ» բառերը,
դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «16» թիվը փոխարինել «18» թվով,
ե. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 3-րդ ենթակետը,
զ. 18-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Կենսաթոշակի չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա կենսաթոշակի չափով:
Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ 23 կամ Ե 56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն:»,
է. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի 7-րդ ենթակետը,
ը. 19-րդ կետում «5-16-րդ» բառերը փոխարինել «7-18-րդ» բառերով,
թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:».
2) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգի`
ա. 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով, իսկ «տվյալների բազաներից» բառերը փոխարինել «տվյալներից» բառով,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գնահատման համակարգում հաշվառված և նախորդ 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքների կազմի և պայմանների մասին տվյալները պահպանվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` անժամկետ:»,
գ. 9-րդ կետը «հաշվառումը» բառից հետո լրացնել «(փաստագրումը)» բառով,
դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Գնահատման համակարգի տեղական տեղեկատվական բազայի շահագործման անվտանգ պայմաններն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կամ Երևան քաղաքի թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները:»,
ե. 15-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում և պայմաններում» բառերով,
զ. 20-րդ կետում «միավոր» բառը փոխարինել «միավորից բարձր անապահովության միավոր» բառերով,
է. 23-րդ կետում «տեղեկատվական բազա» բառերը փոխարինել «կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը» բառերով,
ը. 25-րդ կետում «բազայից» բառը փոխարինել «բազան շահագործող կազմակերպությունից» բառերով,
թ. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի`
1) 2-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալությանը» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերով.
2) 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող), ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, դիմում է իր բնակության վայրի գործակալություն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի, և ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Դիմում-հայտարարագիրը` անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում` համաձայն N 11 ձևի:
Դիմում-հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից:».
4) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
5) N 11 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նպաստի գործում պահպանվում են վերջին 5 տարիներին դիմողի ներկայացրած բոլոր փաստաթղթերը, իսկ դրանից հետո դիմելիս ներկայացրած փաստաթղթերի հիման վրա կազմվում է նպաստի նոր գործ:
Նպաստի նախորդ գործը պահպանվում է գործակալությունում` 5 տարի ժամկետով:».
7) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
8) 7-րդ կետը «ընդունում է» բառերից հետո լրացնել «` դիմողին վերադարձնելով դիմում-հայտարարագրի մեկ օրինակը» բառերով.
9) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե դիմում-հայտարարագրի հետ ներկայացվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա գործակալության աշխատողը դիմում-հայտարարագրում կատարում է համապատասխան նշումներ և դիմում-հայտարարագրի մեկ օրինակը 3 օրվա ընթացքում վերադարձնում է դիմողին` տեղեկացնելով պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:».
10) 9-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «` մեկօրյա ժամկետում» բառերով.
11) 10-րդ կետը «հաշվառելու» բառից հետո լրացնել «(փաստագրելու)» բառով.
12) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում գործակալությունը 3 oրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:».
13) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Գործակալությունը գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում և կիրառում է երկամսյա ժամկետում, որից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում արդյունքների մասին ամփոփ տվյալները` համաձայն N 4 ձևի` կցելով ընտանիքների ցուցակը և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը:».
14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Միայնակ բնակվող կենսաթոշակառուին նշանակված, բայց նրա մահվան պատճառով չվճարված նպաստը կամ հրատապ օգնությունը` ներառյալ մահվան ամիսը, վճարվում է հուղարկավորությունը կազմակերպած անձին` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե նա դիմել է միայնակ բնակվող կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող երկու ամիսների ընթացքում:».
15) 22-րդ կետում «հաշվառման (նախորդ փաստագրման)» բառերը փոխարինել «դիմելու (հաշվառման կամ նախորդ փաստագրման)» բառերով.
16) 23-րդ կետից հանել «(բացառությամբ կենսաթոշակի չափի փոփոխության)» բառերը.
17) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման, եկամուտները և ընտանիքի կազմում ու պայմաններում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:».
18) 25-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «, որը հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում:
Նպաստի վճարման դադարեցման կարգադրության մեկ օրինակը տրամադրվում է դիմողին:» բառերով.
19) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի «բ» ենթակետը.
20) 30-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) նշանակվել է ընտանիքում երեխայի ծննդյան միանվագ (հրատապ), երեխայի առաջին դասարան ընդունվելու, ինչպես նաև հուղարկավորության միանվագ օգնություն:».
21) N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի.
22) 36-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով.
23) 361-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով, իսկ «դիմողի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` մինչև երեխայի ծնվելու օրը և այդ» բառերը փոխարինել «դիմողը երեխայի ծնվելու» բառերով.
24) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Հրատապ օգնությունը նշանակում է գործակալությունը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցների շրջանակներում:».
25) 45-րդ և 46-րդ կետերում «միանվագ» բառը փոխարինել «հրատապ» բառով.
26) 53-րդ կետը «սոցիալական քարտի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
27) 62-րդ կետում «միանվագ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել 3 տարի» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի 36-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով` սոցիալական աջակցության խորհուրդների քննարկմանն առաջնահերթ ներկայացնել նպաստի իրավունքը կորցրած ընտանիքներին (որոնց կազմում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի չափն ավելի քիչ է բարձրացել, քան չստացած ընտանեկան նպաստի չափն է) տվյալ տարվա բոլոր եռամսյակներում հրատապ օգնության ծրագրում ընդգրկելու հարցը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Մարզը |
տարածքային մարմիններ |
2008 թվական | ||
նախատեսված միջին ամսական գումար (դրամ) |
այդ թվում՝ հրատապ օգնություն առանց ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների (3%) (դրամ) |
2008 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) | ||
1 |
2 |
3 | 4 | 5 |
Արարատի | ԱՐԱՐԱՏ | 12,301,450 | 369,043 | 147,617,399 |
ԱՐՏԱՇԱՏ | 57,279,150 | 1,718,375 | 687,349,802 | |
ՎԵԴԻ | 54,761,037 | 1,642,831 | 657,132,448 | |
ՄԱՍԻՍ | 58,791,127 | 1,763,734 | 705,493,528 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 183,132,765 | 5,493,983 | 2,197,593,178 | |
Արագածոտնի | ԱՇՏԱՐԱԿ | 62,048,912 | 1,861,467 | 744,586,942 |
ԱՊԱՐԱՆ | 16,007,423 | 480,223 | 192,089,072 | |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 18,679,260 | 560,378 | 224,151,121 | |
ԹԱԼԻՆ | 36,191,293 | 1,085,739 | 434,295,518 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 132,926,888 | 3,987,807 | 1,595,122,653 | |
Արմավիրի | ԱՐՄԱՎԻՐ | 58,350,798 | 1,750,524 | 700,209,575 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 53,074,509 | 1,592,235 | 636,894,105 | |
ԲԱՂՐԱՄՅԱՆ | 16,664,500 | 499,935 | 199,973,999 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 128,089,807 | 3,842,694 | 1,537,077,679 | |
Գեղարքունիքի | ԳԱՎԱՌ | 48,058,157 | 1,441,745 | 576,697,881 |
ՍԵՎԱՆ | 41,572,858 | 1,247,186 | 498,874,294 | |
ՎԱՐԴԵՆԻՍ | 60,103,139 | 1,803,094 | 721,237,667 | |
ՃԱՄԲԱՐԱԿ | 28,503,465 | 855,104 | 342,041,583 | |
ՄԱՐՏՈՒՆԻ | 132,051,980 | 3,961,559 | 1,584,623,764 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 310,289,599 | 9,308,688 | 3,723,475,189 | |
Լոռու | ԹՈՒՄԱՆՅԱՆ | 34,430,150 | 1,032,904 | 413,161,796 |
ՏԱՇԻՐ | 22,355,730 | 670,672 | 268,268,764 | |
ՎԱՆԱՁՈՐ | 150,582,227 | 4,517,467 | 1,806,986,718 | |
ՍՊԻՏԱԿ | 114,672,909 | 3,440,187 | 1,376,074,914 | |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 72,953,901 | 2,188,617 | 875,446,809 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 394,994,917 | 11,849,848 | 4,739,939,001 | |
Կոտայքի | ԱԲՈՎՅԱՆ | 60,547,438 | 1,816,423 | 726,569,261 |
ՀՐԱԶԴԱՆ | 56,404,301 | 1,692,129 | 676,851,612 | |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 31,690,770 | 950,723 | 380,289,243 | |
ՆԱԻՐԻ | 47,977,168 | 1,439,315 | 575,726,012 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 196,619,677 | 5,898,590 | 2,359,436,128 | |
Շիրակի | ԱՐԹԻԿ | 75,594,516 | 2,267,835 | 907,134,192 |
ԱՄԱՍԻԱ | 4,197,408 | 125,922 | 50,368,897 | |
ՄԱՐԱԼԻԿ | 22,479,718 | 674,392 | 269,756,614 | |
ԱԽՈՒՐՅԱՆ | 41,335,212 | 1,240,056 | 496,022,541 | |
ԱՇՈՑՔ | 7,314,587 | 219,438 | 87,775,045 | |
ԳՅՈՒՄՐԻ_1 | 132,446,930 | 3,973,408 | 1,589,363,155 | |
ԳՅՈՒՄՐԻ_2 | 134,593,904 | 4,037,817 | 1,615,126,848 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 417,962,274 | 12,538,868 | 5,015,547,292 | |
Սյունիքի | ԳՈՐԻՍ | 47,262,448 | 1,417,873 | 567,149,373 |
ԿԱՊԱՆ | 28,184,347 | 845,530 | 338,212,165 | |
ՄԵՂՐԻ | 5,468,924 | 164,068 | 65,627,092 | |
ՍԻՍԻԱՆ | 20,199,804 | 605,994 | 242,397,645 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 101,115,523 | 3,033,466 | 1,213,386,275 | |
Տավուշի | ԴԻԼԻՋԱՆ | 22,557,704 | 676,731 | 270,692,446 |
ԻՋԵՎԱՆ | 51,305,011 | 1,539,150 | 615,660,138 | |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 22,614,841 | 678,445 | 271,378,097 | |
ԲԵՐԴ | 33,938,193 | 1,018,146 | 407,258,317 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 130,415,750 | 3,912,472 | 1,564,988,998 | |
Վայոց ձորի | ՋԵՐՄՈՒԿ | 4,309,364 | 129,281 | 51,712,366 |
ՎԱՅՔ | 10,220,219 | 306,607 | 122,642,626 | |
ԵՂԵԳՆԱՁՈՐ | 34,989,538 | 1,049,686 | 419,874,457 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 49,519,121 | 1,485,574 | 594,229,449 | |
Երևանի | ԱՋԱՓՆՅԱԿ | 49,261,559 | 1,477,847 | 591,138,713 |
ԱՎԱՆ | 17,336,335 | 520,090 | 208,036,016 | |
ԱՐԱԲԿԻՐ | 21,372,096 | 641,163 | 256,465,157 | |
ԴԱՎԻԹԱՇԵՆ | 14,854,570 | 445,637 | 178,254,839 | |
ԷՐԵԲՈՒՆԻ | 54,497,925 | 1,634,938 | 653,975,099 | |
ԿԵՆՏՐՈՆ | 38,384,003 | 1,151,520 | 460,608,036 | |
ՄԱԼԱԹԻԱ- ՍԵԲԱՍՏԻԱ | 58,454,190 | 1,753,626 | 701,450,274 | |
ՆՈՐ ՆՈՐՔ | 42,398,413 | 1,271,952 | 508,780,951 | |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 5,817,798 | 174,534 | 69,813,574 | |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 6,684,873 | 200,546 | 80,218,474 | |
ՇԵՆԳԱՎԻԹ | 63,504,249 | 1,905,127 | 762,050,990 | |
ՔԱՆԱՔԵՌ- ԶԵՅԹՈՒՆ | 31,447,669 | 943,430 | 377,372,034 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 404,013,680 | 12,120,410 | 4,848,164,157 | |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը ՀՀ | 2,449,080,000 | 73,472,400 | 29,388,960,000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման |
Ձև N 1
Խնդրում ենք դիմում-հայտարարագիրը լրացնել ընթեռնելի ձեռագրով:
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ _____
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ (ՀՐԱՏԱՊ)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
_____ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի պետ Պարոն (տիկին) _________________________________ -ին _________
Ներկայացնելով սույն դիմում-հայտարարագիրը խնդրում եմ նշանակել Լրացնելով այն՝ պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների |
1. Երաշխավորում եմ, որ ընտանեկան նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն նշանակելու ընթացքում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի աշխատողն իմ ընտանիքի կազմի և պայմանների ուսումնասիրման ժամանակ առանց խոչընդոտների կարող է կատարել սույնով հայտարարագրված տեղեկությունների ճշտության ուսումնասիրություն:
2. Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև տեղյակ եմ, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է ներկայացնեմ դիմում-հայտարարագիր և անհրաժեշտ փաստաթղթեր:
3. Համաձայն եմ, որ իմ ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին իմ ներկայացրած տվյալներն ստուգվեն պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալներով:
4. Տեղեկացված եմ, որ ընտանիքիս վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում նպաստի կամ հրատապ օգնության վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է գանձվում:
Ընտանիքի կազմը |
Փաստացի բնակության վայրը |
NN ը/կ | Ազգանունը, անունը, հայրանունը | Հաշվառման (գրանցման) վայրը | Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը | Անձնագրի կամ ծննդյան վկայականի համարը | Հիմնական զբաղվածությունը | Աշխատանքի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը | |
աշխատավայրը և (կամ) կարգավիճակը | աշխատավարձը և (կամ) կենսաթոշակի կամ գործազուրկի նպաստի չափը | ||||||
1 | |||||||
2 | |||||||
3 | |||||||
4 |
Տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին`
այո/ոչ | Սեփականության տեսակը | Տեղեկու-թյունները | ||
Առանձնատուն | ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՏԸ (մասնաբաժին) և այլն | |||
Առանձին բնակարան | Օժանդակ շինություններ (ամառանոց, ավտոտնակ, անասնագոմ, մրգի սառնարան և այլն) | |||
Ժամանակավոր շինություն | Հողամասեր (ներառյալ վարձակալված)՝ նշել չափը, հողատեսքը, կարգը և հողի հարկի չափը | |||
Հանրակացարան | Անասուն՝ նշել ունեցած բոլոր տեսակները և քանակը | |||
Տնակ | Ավտոմեքենա (անձնական, ծառայողական կամ լիազորագրով օգտագործվող)՝ | |||
Վթարային բնակ. (3-րդ, 4-րդ աստիճանի) | նշել մակնիշները, արտադրման տարեթվերը, տեխզննման ամսաթվերը | |||
Անօթևան | Գյուղտեխնիկա՝ նշել մակնիշը և տեսակը | |||
և այլն | Այլ եկամուտներ (առևտրային գործունեություն ) և այլն |
Սենյակների թիվը ____ ընդհանուր բնակտարածությունը ____ քառ. մետր
Բնակարանի ինքնարժեքը` գույքաթերթով (կադաստրով)` դրամ
Կոմունալ հարմարությունների առկայությունը |
այո/ոչ |
Աբոնենտի գրքույկի համարը | |
Էլեկտրականություն | |||
Կենտրոնացված ջեռուցում | |||
Ջեռուցման համակարգ | |||
Բնական գազ | |||
Հեռախոս | |||
Ջրաչափ | |||
Համաձայն ենք | Ստորագրությունները | ||
(ընտանիքի չափահաս անդամներ) | |||
_______________________________ (հայտարարագիրը լրացնողի ստորագրությունը) |
_______________________________ (ՍԾՏՄ-ի աշխատողի ստորագրությունը) |
_______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
_______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
_____ __________________ 200 թ. |
_____ __________________ 200 թ. |
Ներկայացվող փաստաթղթերի ցանկը |
Ներկայացված փաստաթղթերի թիվը |
Չներկայացված փաստաթղթերի թիվը |
Չներկայացված փաստաթղթերի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը |
Տեղեկանք ՏԻՄ-ից կամ այլ իրավասու մարմնից (նշել) | |||
3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք | |||
Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (նշել) | |||
Ծնողի կամ ծնողների մահվան վկայականների պատճենները կամ դատարանի վճռի պատճենը` ծնողին մահացած ճանաչելու մասին (նշել) | |||
Տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին | |||
Ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի կամ հայրության որոշման վկայականի պատճենը (նշել) | |||
Սոցիալական քարտի պատճենը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (նշել) | |||
Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափի մասին | |||
Աշխատանքային գրքույկի պատճենը, իսկ երբևէ չաշխատած անձի համար, որը չունի աշխատանքային գրքույկ, նաև գրավոր հայտարարություն դրա մասին (նշել) | |||
Տեղեկանք ուսումնական հաստատությունում ցերեկային ուսուցմամբ սովորելու մասին | |||
Տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից | |||
Տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից | |||
Հաշմանդամության տեղեկանք տրված ԲՍՓՀ-ի կողմից | |||
Տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից 12 շաբաթական և ավելի հղիության մասին | |||
Տեղեկանք զինկոմիսարիատից բանակ զորակոչվելու կապակցությամբ | |||
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամներին տրվող արտոնություններից օգտվելու կապակցությամբ | |||
Փաստաթուղթ 6 ամիս և ավելի Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու մասին | |||
Հայտարարություն և տեղեկանք միայնակ չաշխատող կենսաթոշակառուի վերաբերյալ | |||
Տեղեկանք խնամատար հաստատությունից | |||
Էլեկտրաէներգիայի վարձի վճարման անդորրագրի պատճենը | |||
Գազի վարձի վճարման անդորրագրի պատճենը | |||
Այլ (նշել) |
Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ, սակայն չներկայացված փաստաթղթերը դիմում-հայտարարագիրը լրացնելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի դիմում-հայտարարագիրը լրացնելու օրը: Նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
Սույն հայտարարագրի 1 օրինակը պահվում է սոցիալական ծառայություններ տրամադրող մարմնում, իսկ 2-րդ օրինակը` քաղաքացու մոտ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման |
Ձև N 1 1
Մ Ա Տ Յ Ա Ն
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN ը/կ | Ազգանունը, անունը, հայրանունը | Դիմողի բնակության վայրը | Դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը` անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերով | Դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով | Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին գրավոր տեղեկացման օրը, ամիսը, տարեթիվը | Ընտանեկան նպաստի դադարեցման կարգադրության հերթական համարը | Ընտանեկան նպաստի դադարեցման կարգադրության մեկ օրինակը քաղաքացուն առաքելու կամ տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման |
Ձև N 2
Հայաստանի Հանրապետություն______________ մարզ (համայնք)
սոցիալական ծառայություններ տրամադրող __________տարածքային մարմին
(գործակալության ծածկագիրը)
Նպաստի գործ
Սոցիալական անձնագրի համարը __________________
Բնակության վայրը ___________________________
Վճարող մարմնի բաժանմունքի ինդեքսը ______________
Հեռախոսահամարը _______________
Նպաստը նշանակված է`
1. _____________________________ _____ ____________________200 թ-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
2. _____________________________ _____ ____________________200 թ-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
3. _____________________________ _____ ____________________200 թ-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
4. _____________________________ _____ ____________________200 թ-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
5. _____________________________ _____ ____________________200 թ-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
6. _____________________________ _____ ____________________200 թ-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
Նշումներ գործի թերթերի մասին
___________________ (գործի թերթերի քանակը) ___________________ (ամսաթիվը) ___________________ (ստորագրությունը) |
___________________ (գործի թերթերի քանակը) ___________________ (ամսաթիվը) ___________________ (ստորագրությունը) |
___________________ (գործի թերթերի քանակը) ___________________ (ամսաթիվը) ___________________ (ստորագրությունը) |
___________________ (գործի թերթերի քանակը) ___________________ (ամսաթիվը) ___________________ (ստորագրությունը) |
___________________ (գործի թերթերի քանակը) ___________________ (ամսաթիվը) ___________________ (ստորագրությունը) |
___________________ (գործի թերթերի քանակը) ___________________ (ամսաթիվը) ___________________ (ստորագրությունը) |
Նշումներ հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին
Հաշվառումից հանել _____________ (ամսաթիվը) __________________________ (հիմքը)
Ընտանեկան նպաստը __________________ (չափը)
Վճարված է մինչև ______________ (ամսաթիվը)
Կ. Տ. __________________________ (ստորագրությունը) |
Հաշվառումից հանել _____________ (ամսաթիվը) __________________________ (հիմքը)
Ընտանեկան նպաստը __________________ (չափը)
Վճարված է մինչև ______________ (ամսաթիվը)
Կ. Տ. __________________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման |
Ձև N 7
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սոցիալական ծառայություններ տրամադրող ________________ տարածքային
մարմնի (ՍԾՏՄ) կողմից 200 թ. _______________ ամսվա ընտանիքի չստացած
նպաստի վերականգնման և միանվագ օգնություն նշանակելու մասին
NN ը/կ | Նպաստի և հրատապ օգնության վերականգնվող գումարը | |||||
նպաստը | հրատապ օգնությունը | ընդամենը` գումարի չափը | ||||
ընտ. թիվը | գումարի չափը | ընտ. թիվը | գումարի չափը | |||
1 |
Տարածքային մարմնի սխալը | |||||
2 |
Նպաստի գործի տեղափոխությունը | |||||
3 |
Դատարանի որոշումը | |||||
4 |
Համակարգի աշխատողի մեղքը | |||||
5 |
Հարգելի պատճառով չստացած | |||||
6 |
Միայնակ կենսաթոշակառուի մահ | |||||
7 |
3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ (հրատապ) օգնություն | |||||
8 |
Երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն | |||||
9 |
Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ դրամական օգնություն | |||||
10 |
Հուղարկավորության միանվագ դրամական օգնություն | |||||
11 |
Տարածքային մարմնի կողմից վերականգնված, այդ թվում (12+...+21) | |||||
12 |
«ՈՉ» (բարեկեցիկ) | |||||
13 |
«02» (ավտոմեքենա) | |||||
14 |
«01» (6 ամսով զրկված) | |||||
15 |
«03» (անհատ ձեռնարկատեր) | |||||
16 |
«04» (կամավոր հրաժարված) | |||||
17 |
«05» (էլեկտրաէներգիա) | |||||
18 |
«06» (մաքսային) | |||||
19 |
«08» (առևտրային կազմակերպության հիմնադիր) | |||||
20 |
«09» (հեռախոս) | |||||
21 |
«10» (անշարժ գույք) | |||||
22 |
Ընդամենը (1+...+11) |
ՍԾՏՄ-ի պետ` | __________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
|
| |
Նախարարության աշխատող |
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
|
ԱԾՏՄ-ի աշխատակից |
_________ ____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
___ ________ 200 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |