ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1297-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի 11, Շիրակի 2ա, Սողոմոն Տարոնցու 5, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի18 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1297-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը, |
Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը |
Հաշվառման կանգնելու |
Հատկացման տարեթիվը |
ՀՀ քաղաքացիություն ստանալու |
Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Աղաջանյան Անուշ | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 501 սենյակ |
1991 թ. | 2002 թ | 2006 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 24.06.2008 թ., N 12-1436 գրություն |
Ապրեսով Արթուր | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 401 սենյակ |
1989 թ. | 2004 թ. | 1999 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 04.06.2008 թ., N 12-1735 գրություն |
Ապրեսով Արտյոմ | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 305 սենյակ |
1989 թ. | 2004 թ. | 2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 10.07.2008 թ., N 12-1734ս գրություն |
Միրզոյան Լարիսա | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, NN 417, 419 սենյակներ |
1988 թ. | 2003 թ. | 2002 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 08.07.2008 թ., N 12-1593 գրություն |
Մինասով Անդրոնիկ | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 407 սենյակ |
1988 թ. | 2000 թ. | 2003 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 10.07.2008 թ., N 12-1993/2 գրություն |
Մելիք-Բաբախանովա Էլեոնորա |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 424 սենյակ | 1990 թ. | 1992 թ. | 2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 04.07.2008 թ., N 12-1917 գրություն |
Կալուստովա Սանամ | քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 725 սենյակ | 1989 թ. | 2001 թ. | 2004 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 03.07.2008 թ., N 12-2010 գրություն |
Մանուչարյան Դիանա | քաղ. Երևան, Ս. Տարոնցու 5, հանրակացարան, N 503 սենյակ |
1989 թ. | 2005 թ. | 2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 10.07.2008 թ., N 12-2043 գրություն |
Կարապետով Վլադիսլավ | քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 812 սենյակ | 1989 թ. | 1989 թ. | 2002 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 10.07.2008 թ., N 12-2043 գրություն |
Առուստամյան Նինա | քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 103 սենյակ | 1989 թ. | 1990 թ. | 2002 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 18.06.2008 թ., N 12-1809 գրություն |
Իսրայելյան Ալլա | քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., 5, հանրակացարան, N 208 սենյակ | 1989 թ. | 1989 թ. | 2003 թ. | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 26.03.2008 թ. գրություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |