«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2003 թվականի N 471-Ն
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` իրենց իրավասությունների սահմաններում:
(1-ին կետը փոփ. 01.12.05 N 2068-Ն, 13.11.08 N 1304-Ն)
2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 13.11.08 N 1304-Ն)
3. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 13.11.08 N 1304-Ն)
4. Սահմանել, որ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
ա) (ենթակետն ուժը կորցրել 13.11.08 N 1304-Ն)
բ) 59-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի կատարման պատասխանատու պետական մարմիններն են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` իրենց իրավասությունների սահմաններում.
գ) 59-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի կատարման պատասխանատու պետական մարմինն է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
(4-րդ կետը փոփ. 13.11.08 N 1304-Ն)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 592 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.11.2008, N 1304-Ն | 27.11.2008, N 471-Ն | |
01.12.2005, N 2068-Ն | 07.01.2006, N 471-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|