ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2008 թվականի N 775-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հուլիսի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի N 775-Ն որոշման |
«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
NN |
Բարեփոխումների հուշագրով ներկայացված առաջարկը |
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը( արդյունքը |
Պատասխանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Հարկերի վճարում |
- հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայում և կրճատման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներկայացում` հաշվի առնելով «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի (Doing Business) «հարկերի վճարումը» բաղադրիչով արձանագրված ժամկետների կրճատման անհրաժեշտությունը |
հարկային վարչարարության պարզեցում, ընթացակարգերի իրականացման ժամանակի և ծախսերի կրճատում, մասնավորապես, արձանագրված 1120 մարդ (ժամ ցուցանիշի կրճատում մինչև 400 մարդ)ժամ |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն |
01.01.2009 թ.
01.07.2009 թ
շարունակական
01.09.2008 թ. 2009 թ. |
2. |
Միջազգային / արտաքին առևտուր |
արտահանման և ներմուծման գործարքների ժամանակ մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում (ՀՀ կառավարության 2003 թ.-ի N 1779-Ն որոշման փոփոխություն) |
մաքսային վարչարարության պարզեցում` պահանջվող փաստաթղթերի թվի, ընթացակարգերի իրականացման ժամանակի և ծախսերի կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն մաքսային պետական կոմիտե ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.09.2008 թ.
01.01.2009 թ. 01.01.2009 թ. (շարունակական) 01.11.2008 թ. 01.12.2008 թ. |
3. |
Ընկերության հիմնադրում |
- գրանցման ժամանակ իրավաբանական անձի (առևտրային կազմակերպությունների) կանոնադրություն ներկայացնելու պահանջի վերացում |
ընկերության հիմնադրման ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում` հաշվի առնելով FATF-ի և այս ոլորտում գործող այլ միջազգային կազմակերպությունների պահանջները |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
01.07.2009 թ. |
- լիցենզավորման և թույլտվությունների ընթացակարգերի և պահանջների պարզեցում և հստակեցում |
ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ |
01.01.2009 թ. | ||
4. |
Շինարարական թույլտվություններ |
- տես նաև 3-րդ կետի միջոցառումները |
ընթացակարգերի պարզեցում և թափանցիկության բարձրացում |
Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
01.01.2009 թ.
01.09.2008 թ. |
5. |
Պայմանագրերի կիրարկում |
- դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող այլընտրանքային մասնավոր ծառայությունների ստեղծման հնարավորության ուսումնասիրության իրականացում |
գույքի վաճառքի գործընթացի ժամկետների կրճատում` ծանրության կենտրոնը որոշակիորեն հանրայինից (պետական) տեղափոխում մասնավոր ոլորտ |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
01.01.2009 թ. 01.07.2009 թ. 01.09.2009 թ.2009 թ. 01.01.2009 թ. |
6. |
Վարկերի ստացում |
վարկային տեղեկատվության շրջանառության և դրա հավաքագրման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք օրենքների նախագծերի ընդունում |
բանկային փոխառություն կամ վարկային քարտ չունեցող անձանց համար վարկային պատմության ստեղծման և ձեռնարկատերերի կողմից բիզնես հիմնելու և զարգացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորության ընձեռում |
ՀՀ կենտրոնական բանկ |
01.01.2009 թ. |
7. |
Ներդրողների/ փոքր բաժնետերերի պաշտպանություն |
- կորպորատիվ կառավարման զարգացման հայեցակարգի մշակում և ընդունում |
Հայաստանյան ընկերություններում կորպորատիվ կառավարման և փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության սկզբունքների միջազգային լավագույն փորձին համապատասխանեցում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ արդարադատության նախարարություն |
2009 թ. |
8. |
Աշխատանքային հարաբերությունների կանոնակարգում |
ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնում` |
աշխատուժի շուկայի ճկունության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.07.2009 թ. |
9. |
Սեփականության գրանցում |
անշարժ գույքի կադաստրում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի էլեկտրոնային եղանակով իրականացման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր |
գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.07.2009 թ. |
10. |
Ձեռնարկության փակում (լուծարում) |
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարում |
իրավաբանական անձանց լուծարման գործընթացների փաստացի ժամկետների կրճատում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
01.01.2009 թ. |
(Հավելվածը փոփ. 16.10.08 N 1172-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |