«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2003 թվականի N 803-Ն
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «07. Բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների ձեռքբերման գծով 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ
(հազ. դրամ)
NN ը/կ | Ծառայության անվանումն ըստ հիվանդատեսակների | Բուժում ստացող հիվանդների թիվը | Մեկ հիվանդատեսակի բուժման գինը | Պետական պատվերի տարեկան գումարը |
1. | Նախապրոթեզավորվող և հետպրոթեզավորվող հիվանդների օրթոպեդիկ բուժում | 158 | 128.0 | 20224.0 |
2. | Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում քննվողների հետազոտում` հիվանդանոցային պայմաններում | 80 | 31.0 | 2480.0 |
3. | Վերականգնողական բուժում` հիվանդանոցային պայմաններում | 50 | 103.0 | 5150.0 |
4. | Ընդհանուր թերապևտիկ բուժում | 5 | 55.0 | 275.0 |
5. | Ընդհանուր վիրաբուժական բուժում | 10 | 55.0 | 550.0 |
6. | Սրտաբանական բուժում | 36 | 70.0 | 2520.0 |
7. | Նյարդաբանական բուժում | 20 | 70.0 | 1400.0 |
8. | Էնդոկրինոլոգիական բուժում | 10 | 70.0 | 700.0 |
Ընդամենը | 370 | 33299.0 |
(հավելվածը խմբ. 04.12.03 N 1567-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |