ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2008 թվականի N 891-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 16-ի «Հանրապետական գործադիր իշխանության մարմինների ղեկավարների կամ նրանց տեղակալների արտասահման պաշտոնական գործուղումների մասին» N 245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Հանրապետական գործադիր մարմինների» բառերից հետո լրացնել «և տարածքային կառավարման մարմինների» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ ենթակետերը և հավելվածը «Հանրապետական գործադիր մարմնի» բառերից հետո լրացնել «կամ տարածքային կառավարման մարմնի» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 11 Երևան |
|