ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1291-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 293-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 293-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. 2008 թվականի հոկտեմբերի 21-24-ը Երևանում Հայաստանի Հանրապետության կառավարության, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական հարցերով վարչության (UNDESA) «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և զարգացման գլոբալ ալյանս» (GAID) ծրագրի և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվող Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովն անցկացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով վերաբաշխված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 293-Ն որոշման N 2 հավելվածի 4.2-րդ կետի գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել համաժողովի համակազմակերպիչ «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1291-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | ||
բաժինը |
խումբը |
դասը |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
0.0 | |||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ այդ թվում` |
(50000.0) | ||
01 |
Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ այդ թվում` |
(30000.0) | ||
01 |
Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ
այդ թվում`
05. ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
այդ թվում`
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
(30000.0)
(30000.0)
(30000.0)
(30000.0)
(30000.0)
(30000.0)
(30000.0) | ||
08 |
Տնտեսական հարաբերությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
այդ թվում` |
(20000.0) | ||
04 |
Լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
այդ թվում`
01. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման գործընթացի պետական աջակցության ծրագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
այդ թվում`
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
(20000.0)
(20000.0)
(20000.0)
(20000.0)
(20000.0)
(20000.0)
(20000.0) | ||
01 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այդ թվում` |
10000.0 | ||
03 |
Ընդհանուր բնույթի ծառայություններ
այդ թվում` |
10000.0 | ||
02 |
Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ
այդ թվում`
03. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության ծրագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
այդ թվում`
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
10000.0
10000.0
10000.0
10000.0
10000.0
10000.0
10000.0 | ||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
այդ թվում` |
40000.0 | ||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ
այդ թվում` |
40000.0 | ||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՀՀ կառավարություն |
40000.0
40000.0
40000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1291-Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 293-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|