«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2003 թվականի N 6-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության տնօրինության՝ Երևանի Բագրատունյաց 37 հասցեում գտնվող Երևանի մշակույթի պետական քոլեջի շենքի առաջին հարկի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 0,915 մլն դրամ արժեքով՝ 103,4 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել աճուրդով:
1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ մեկ մլն դրամ:
1.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 35,6 մլն դրամ արժեքով Դիլիջանի հանգստյան տան գույքը (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 9 մլն դրամ.
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
2.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 3,297 մլն դրամ արժեքով՝ Երևանի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող շենքի 360,7 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
(3.1-ին կետը փոփ. 20.03.03 N 692-Ն)
3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 2 մլն դրամ:
3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Կառավարական տուն N 2 շենքից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 20,283 մլն դրամ արժեքով՝ 418 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Նոյան Տապան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
4.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 37 մլն դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 4.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Կառավարական տուն N 2 շենքից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 5,3 մլն դրամ արժեքով՝ 109,1 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Անի գրատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
5.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 9,7 մլն դրամ:
5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության տնօրինության՝ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքին կից 352,4 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Գևորգ-Հրայր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
6.2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 17,571 մլն դրամ:
6.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 6.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 6.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Թումանյան 17 հասցեում գտնվող՝ 2401 քառ. մետր մակերես ունեցող շենքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
7.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 147 մլն դրամ:
7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) 2 տարվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել 600 քառ. մետր տարածք:
7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տնօրինության՝ Երևանի Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 51,88 մլն դրամ արժեքով՝ 566 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
8.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 33,4 մլն դրամ:
8.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 8.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) 3 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի ներդրում:
8.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 8.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
9.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Հ. Աճառյան 42 հասցեում գտնվող շենքի 684,2 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել աճուրդով:
9.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 3,82 մլն դրամ:
9.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
9.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
10.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Հ. Աճառյան 42 հասցեում գտնվող շենքի 319,6 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
10.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 2,223 մլն դրամ:
10.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
10.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
11.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 83,475 մլն դրամ արժեք ունեցող, «Էներգետիկ» մանկական առողջարանի գույքը (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Հանքավան, այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
11.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 10 մլն դրամ.
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
11.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
11.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
12.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 44,39 մլն դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիայի գույքը (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 5, այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
12.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 6,5 մլն դրամ.
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
12.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
12.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
13.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Ա. Արմենակյան 123 հասցեում գտնվող ընդունելությունների տան գույքը (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
13.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի շուրջ 50 տոկոսի չափով՝ 90 մլն դրամ.
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
13.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
13.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունվարի 17 Երևան |