ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2008 թվականի N 1246-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 641-Ն որոշման հավելվածի 6-րդ կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) 2-րդ սյունակում «ժողովածուի» բառը փոխարինել «ժողովածուների» բառով.
2) 4-րդ սյունակում «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերով.
3) 5-րդ սյունակը «դրամ» բառից հետո լրացնել «, «Աղետի գոտին երեկ և այսօր» փաստավավերագրական նյութերի ժողովածուի հրատարակման համար՝ 10.134.8 հազ. դրամ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 5 Երևան |