ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 828-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 շենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու N 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը, ազգանունը | Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը | Հաշվառման կանգնելու տարեթիվը | Հատկացման տարեթիվը | ՀՀ քաղաքացիություն ստանալու տարեթիվը | Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը |
Մուրադյան Լյուդմիլա | քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, 628 սենյակ | 1990 թ. | 1991 թ. | 2003 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 10.03.2008 թ. N 12-154 գրություն |
Լալաբեկովա Ստելլա | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան 405 սենյակ | 1990 թ. | 2001 թ. | 1998 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 28.02.2008 թ. N 12-549 գրություն |
Մեսրոպովա Տատյանա | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան 404 սենյակ | 1989 թ. | 2002 թ. | 2005 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 01.04.2008 թ. N 12-877 գրություն |
Սարուխանովա Աննա | քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., N 5 հանրակացարան, 220 և 222 սենյակներ | 1990 թ. | 2000 թ. | 2000 թ. | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 26.03.2008 թ. գրություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|